Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի թիվ 641-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 641-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մաքսային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով ընդունված Որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունը հստակեցնելու նպատակով՝ այն համապատասխանեցնելով լիազորող նորմի պահանջին։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման համար լիազորող նորմ է հանդիսացել Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը՝ համաձայն որի, մաքսային ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով և մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողները տեղափոխվում են մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` Կառավարության սահմանած կարգով: Իսկ Որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով սահմանված են ռոտացիայի ենթակա մաքսային ծառայության պաշտոնները՝ հայտնում ենք, որ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չէ ռոտացիայի ենթակա մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկի սահմանման պահանջ, ուստի, անհրաժեշտություն է առաջանում Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 641-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։
6.Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Որոշումը համապատասխանեցնել Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
-
Քննարկվել է
11.09.2024 - 26.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 950
Տպել