Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  • վերնագրից հանել «առաջին փուլի (2022-2024 թվականներ)» բառերը, իսկ «ծրագիր-ժամանակացույցին» բառերը փոխարինել «ծրագիր-ժամանակացույցերին» բառերով․
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով՝

«3․ Հավանություն տալ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025 – 2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին՝ համաձայն N 3 հավելվածի․

  • N 2 հավելվածից հետո լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    10.09.2024 - 26.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 824

Տպել