Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից անշարժ գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն անշարժ գույք ամրացնելու, «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/2 հասցեում գտնվող` 291,741,673 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2186.16 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքի և դրա զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 48,532,752 դրամ կադաստրային արժեքով 0.46161 հա հողատարածքի (վկայական N 14092022-01-0325) (այսուհետև` Գույք)՝ օգտագործման անհրաժեշտությամբ: «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը Գույքը կհանձնի «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ ներդրումային ծրագրով Գույքը վերանորոգելու և ստեղծվելիք բասկետբոլի ակադեմիային (փակ բաժնետիրական ընկերություն ) տրամադրելու նպատակով: Գույքը 2022 թվականին ընդունման-հանձնման ակտով ամրակցվել է պետական գույքի կառավարման կոմիտեին:
Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս բասկետբոլ մարզաձևը հանրապետությունում զարգացման նոր թափ է առել: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակը աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին կանոնավոր մասնակցելն է: Նոր մրցակարգի համաձայն՝ ընտրական փուլի մասնակիցները հանդես են գալու սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս: Բասկետբոլ մարզաձևը Հայաստանում բարձր մակարդակի հասցնելու և մարզաձևի մասսայականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ են միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզակառույցներ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը. հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովումը տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
4.Կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի օգտագործել Երևան քաղաքի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/2 հասցեում տեղակայված անշարժ գույքը: Վերանորոգումից հետո մարզակառույցում կանցկացվեն սպորտային միջոցառումներ ու հավաքներ, կիրականացվեն մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Երևան քաղաքի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/2 հասցեում տեղակայված անշարժ գույքը «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հանձնելուց հետո ներդրումային ծրագրով Գույքը կվերանորոգվի և կհանձնվի ստեղծվելիք բասկետբոլի ակադեմիաին:
Արդյունքում Գույքը կօգտագործվի իր իսկ նշանակությամբ, կանցկացվեն սպորտային միջոցառումներ և հավաքներ:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չկա: Պետությունը նշված գործընթացում ֆինանսական մասնակցություն չի ունենա:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման գործողություններից:
-
Քննարկվել է
10.09.2024 - 26.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 530
Տպել