Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
.... հոկտեմբերի 2024 թվականի N .....-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման (այսուհետ՝ որոշման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
- վերնագրում «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» բառը փոխարինել «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ» բառերով.
- նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
- 1-ին կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան և կենցաղային» բառերով:
- Որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
- վերնագրում, 2-րդ գլխի վերնագրում և Թերթիկ N 1-ի վերնագրում «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» բառը փոխարինել «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ» բառերով,
- 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ և 12-րդ կետում, Թերթիկ N 1-ի 1-5-րդ, 8.3-րդ, 9-11-րդ, 17-22-րդ, 24-րդ, 25-րդ, 37-րդ, 37.1-ին, 44.9-րդ, 47-րդ, 53-րդ, 54-րդ, 57-րդ, 62-րդ, 63-րդ, 74-րդ, 82-րդ և 83-րդ տողերում«ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան և կենցաղային» բառերով,
- 3-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ և երրորդ նախադասություններ. «Թերթիկ N 1-ը լրացնելուց հետո յուրաքանչյուր օգտատիրոջը ներկայացվում է հետևյալ բովանդակությամբ հիշեցում. «Սույն թերթիկը լրացնելիս խստորեն պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և դրանցից բխող այլ իրավական ակտերի պահանջները, բարեվարքության և էթիկայի կանոնները: Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:»։
- 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ՝ դատախազություն),» և «օրենքով սահմանված ապաստարանների (այսուհետ՝ ապաստարաններ),» բառերը, իսկ «, խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերը փոխարինել «և ապաստարանների» բառերով,
- 7-րդ կետում «1-20-րդ» թվերը փոխարինել «1-5-րդ, 7-20-րդ» թվերով, «35-րդ, 36-րդ, 38-56-րդ» թվերը փոխարինել «35-56-րդ» թվերով, ինչպես նաև հանել «դատախազությունը լրացնում է Թերթիկ N 1-ի 37-րդ և 37.1-ին դաշտերը,» բառերը,
- 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
- 2-րդ կետում «7-րդ և 7.1-ին կետերում» բառերը փոխարինել «7-րդ կետում» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ նախադասություն. «Սույն կետում նշված անձինք ապահովում են մուտքագրվող կամ խմբագրվող տվյալների ամբողջականությունը, դրանց ճշտությունը և անձնական տվյալների գաղտնիության պահպանությունը:»,
- Թերթիկ N 1-ի 2-րդ տողում «դեպքի» բառը փոխարինել «դեպքը» բառով,
- Թերթիկ N 1-ի 3-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1-ին տող. «
3.1 |
ներառյալ՝ ականատես երեխաների |
|
»,
- Թերթիկ N 1-ի 6-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
- Թերթիկ N 1-ի 10.9-րդ և 72.11-րդ տողերում «միջոցներից» բառը փոխարինել «նյութերից» բառով,
- Թերթիկ N 1-ի 11-րդ տողում «հնարավորությունը» բառից հետո լրացնել «՝ բռնության դրսևորման կոնկրետ ձևը կամ ձևերը նշելով» բառերը,
- Թերթիկ N 1-ի 17-րդ և 53-րդ տողերում «միջոցը» բառերից հետո լրացնել «(զենքի գործադրմամբ, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առակայի միջոցով, այլ առարկաներով, խաբեությամբ կամ վստահության չարաշահմամբ, հարկադրանքի այլ ձևով)» բառերը,
- Թերթիկ N 1-ի 20-րդ տողում «և բռնություն» բառերը փոխարինել «ու ընտանեկան և կենցաղային բռնություն» բառերով,
- Թերթիկ N 1-ի 31-րդ տողից հանել «և դրա արդյունքները» բառերը,
- Թերթիկ N 1-ի 31-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր1-ին տող. «
31.1 |
Պաշտպանական որոշման բողոքարկման արդյունքները |
|
»,
- Թերթիկ N 1-ի 32-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր1-32.3-րդ տողեր. «
32.1 |
Պաշտպանության խախտված միջոցը |
|
32.2 |
Պաշտպանության միջոցի խախտման քանակը |
|
32.3 |
Պաշտպանության միջոցի խախտման հետևանքները |
|
»,
- Թերթիկ N 1-ի 6-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 39.7-րդ տող. «
39.7 |
մի քանի քրեական վարույթներ միացվել են |
Վարույթների միացման դեպքում նշվում են հետևյալ տվյալները. այլ վարույթներով ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը, որով նախաձեռնվել է վարույթը, այդ վարույթների հարուցման օրը, ամիսը, տարին |
»,
- Թերթիկ N 1-ի 44.9-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 44.10-րդ տող. «
44.10 |
ականատես երեխան ստացել է տուժողի, թե՝ վկայի կարգավիճակ |
|
»,
- Թերթիկ N 1-ի 55-րդ, 56-րդ, 66-րդ և 67-րդ տողերից հանել «՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը» բառերը,
- Թերթիկ N 1-ի 55-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր1-ին տող. «
55.1 |
Հանցագործության ծանրության աստիճանը |
|
»,
- Թերթիկ N 1-ի 56-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 56.1-ին տող. «
56.1 |
Հանցագործության ծանրության աստիճանը |
|
»,
- Թերթիկ N 1-ի 65-րդ տողում «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով,
- Թերթիկ N 1-ի 66-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 66.1-ին տող. «
66.1 |
Հանցագործության ծանրության աստիճանը |
|
»,
- Թերթիկ N 1-ի 67-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 67.1-ին տող. «
67.1 |
Հանցագործության ծանրության աստիճանը |
|
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
09.09.2024 - 25.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 680
Տպել