,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
11.09.2024
Առաջարկում եմ Նախագծի վերաբերյալ քվեարկողները իրենց գնահատականը ներկայացնեն Նախագծի Հիմնավորումը կարդալուց հետո:
11 - Կողմ
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ, ՈՒԺԵՂԱՑՎՈՂ, ԸՆԴԼԱՅՆՎՈՂ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ, ՎԵՐԱԶԻՆՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ, ՔԱՆԴՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
«Կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի և շինությունների, կառուցվածքների, շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի» մշակումը պայմանավորված է ՀՀ տարածքում ներկայումս գործող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 09-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի» փոխարեն սեյսմակայուն, էներգաարդյունավետ, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի, շրջակա միջավայրի պահպանման և կլիմայի փոփոխությունների հետ հարմարվողականության, տարածքների համալիր բարեկարգման (ծառերի տնկարկներով կանաչապատման), ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության արդիական և պահանջված միջոցառումներ ներառող նախագծային լուծումներով` բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ընդգրկմամբ, նոր ժողովածու ունենալու անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Քաղաքաշինական ծրագրերի, նախագծերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկային չափի (կանխատեսումների) որոշման, նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների (օբյեկտների) վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, վերազինման, քանդման և ապամոնտաժման աշխատանքների արժեքի հաշվարկման, գնահատման համար ներկայումս կիրառվում է, ՀՀ կառավարության 23.11.2007թ․ N1484-Ն որոշման համաձայն մշակված, ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ. N 09-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների խոշորացված ցուցանիշների (ՇԱԽՑ) ժողովածու» նորմատիվ փաստաթուղթը:
Անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ժողովածու, որտեղ ներկայացված կլինեն 2020-2024 թվականներին հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում տարբեր պատվիրատուների կողմից (գերատեսչություններ, հիմնադրամներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ, իրավաբանական անձիք) կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված տարբեր նպատակային նշանակության շենքերի նախահաշվային արժեքների ցուցանիշները, ինչպես նաև առանձին տեսակների շինարարական աշխատանքների արժեքները:
Ժողովածուի շինարարական աշխատանքների՝ ըստ տեսակների արժեքների բաժինը դիտարկվելու և հիմք է հանդիսանալու շինմոնտաժային աշխատանքների (նախահաշվային) մոտավոր արժեքի հաշվարկման՝ ՀՀ կառավարության 23.06.2011թ. N 879-Ն որոշմամբ հաստատված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի մեթոդաբանությամբ սահմանված բանաձևերի՝ բազիսաինդեքսային մեթոդի վերանայման և հաշվարկման ռեսուրսային կամ բազիսառեսուրսային մեթոդների կիրառման համար: Նոր մոտեցումները թույլ կտան աստիճանաբար քաղաքաշինական ծրագրերի համար որպես կանխատեսումների արդյունավետ միջոց կիրառել շինարարական աշխատանքների ընթացիկ գների հաշվառման մեթոդաբանությունը, այն է ՝ շուկայում գործող գնային քաղաքականության հիմնական սկզբունքները՝ առավելագույնս մոտեցնելով շինարարական օբյեկտների արժեքները իրատեսական համարվող ծախսերի հանրագումարին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2024 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է նոր ժողովածուի մշակման գործընթացը: 2023 թվականի օգոստոսի 7-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-23/6 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին պատվիրվել են ժողովածուի մշակման, արդիականացման աշխատանքները:
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում՝ Հավելված N 1, «Քաղաքաշինության կոմիտե» բաժին, կետ 5, ենթակետ 5.2,
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում՝ Հավելված N 2, նպատակ 13.
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում։
Քննարկվել է
09.09.2024 - 24.09.2024
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 989
Տպել11.09.2024
Առաջարկում եմ Նախագծի վերաբերյալ քվեարկողները իրենց գնահատականը ներկայացնեն Նախագծի Հիմնավորումը կարդալուց հետո:
11.09.2024
Առաջարկում ենք Նախագծին կից ներկայացնել Նախագծի հիմնավորումը և սույն հարթակում քննարկման համար նախատեսված15 օրյա ժամկետը հաշվարկել Հիմնավորումը ներկայացնելու օրվանից: