Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«----» ------------------ 2024 թվականի N –Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս կարող են ֆինանսական միջոցներ նախատեսել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային և ոլորտային գեոպորտալների, բազային թեմատիկ տարածական տվյալների, մետատվյալների, ստանդարտների մշակման, ստեղծման, ներդրման և փոխգործելիության համար։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                           Ն. Փաշինյան

վարչապետ

Հավելված

 

ՀՀ կառավարության

2024 թվականի -ի

N -Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (այսուհետ` ԱՏՏԵ) ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։
  2. ԱՏՏԵ-ի սպասարկման և զարգացման ֆինանսական միջոցները կարող են գոյանալ՝

           1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

           2) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից,

           3) պետության, համայնքի, օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին։

  1. Դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ԱՏՏԵ-ին առնչվող ծրագրերն (այսուհետ՝ Ծրագիր) իրականացվում են լիազոր մարմնի՝ Կադաստրի կոմիտեի համաձայնությամբ:
  2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկներն ու կազմակերպությունները Ծրագրերը համաձայնեցնելու նպատակով լիազոր մարմին են ներկայացնում դիմում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
  3. Դիմումին կից ներկայացվում են՝

          1) Ծրագիրը,
          2) Ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը՝ նշելով դրա նպատակը, խնդիրները և ակնկալվող արդյունքները,
          3) Ծրագրի իրականացման ժամանակահատվածը և մեթոդները,

  1. Դիմումի գրանցման օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված Ծրագրի փաթեթը, որի արդյունքում այն ծանուցում է դիմումատուին՝

         1) Ծրագիրը լիազոր մարմնի հետ համաձայնեցված համարելու մասին,
         2) Ծրագիրը լրամշակման վերադարձնելու մասին։

  1. Լիազոր մարմինը Ծրագիրը վերադարձնում է լրամշակման, եթե`

         1) Ծրագրի փաթեթում ներկայացված տեղեկությունները թերի են,
         2) Ծրագրի փաթեթում բացակայում է Ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը,
         3) Ծրագիրը չի ներկայացվել սույն կարգի պահանջներին համապատասխան։

  1. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ծանուցումն դիմումատուին ուղարկվում է թղթային եղանակով, իսկ ներկայացված դիմումում էլեկտրոնային հասցեն նշված լինելու դեպքում՝ նաև էլեկտրոնային եղանակով:
  2. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ չի ծանուցում դիմումատուին, ապա համաձայնությունը համարվում է տրված:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                            Ա. Հարությունյան

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

  • Քննարկվել է

    06.09.2024 - 26.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Հանրային քննարկում

26.09.2024 17:24

Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 932

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ