Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի №379-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի №379-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն որոշմամբ սահմանվել են ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի փետրվարի 1-ից։ Համաձայն վերոնշյալ շուկայի առևտրային կանոնների՝ էլեկտրաէներգետիկական շուկայում ներդրվել են գործունեության մրցակցային պայմաններ, իսկ շուկայի մասնակիցները գործունեություն են ծավալում մեծածախ շուկայի տարբեր հատվածներում և բաղադրիչներում։ Բացի այդ, պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական հոսքերի հաշվարկների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ստանալ տեղեկատվություն պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից ֆինանսական կազմակերպություններում ավանդադրված գումարների, տրամադրած փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարների վերաբերյալ։ Հանձնաժողովի գործառույթների իրացման նպատակով հիշյալ տեղեկատվությունը աշխատանքային կարգով ստանալը պահանջում էր լրացուցիչ ժամանակ։ Աշխատանքային կարգով տեղեկատվություն ստացվում էր նաև ջերմային էլեկտրակայանի կողմից, որից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինը ենթակա է ճշգրտման կայանի բեռնվածության մակարդակից ելնելով։

Միաժամանակ, կարգավորվող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունների ձևերում ընկերությունների կողմից ստացված և վճարված գումարների հանրագումարում ներառվում է ինչպես ավելացված արժեքի հարկով, այնպես էլ առանց դրա վճարված կամ ստացված գումարները, ուստի անհրաժեշտություն էր առաջւացել նշված ցուցանիշներով ստացվող տեղեկատվությունը ստանալ առանձնացված տողերով։

Ելնելով վերոգրյալից՝ հիշյալ տեղեկատվությունների համալիր և հստակ ժամկետներում ներկայացման անհրաժեշտությամբ և ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում տեղի ունեցող գործընթացների հաշվի առմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել հանձնաժողովի կարիքներին համահունչ մշակել էլեկտրաէներգետիկական շուկայի առանձին մասնակիցների կողմից ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության 2 նոր ձևեր և կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ։

2. Կարգավորմաննպատակը և բնույթը

ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման բարելավված ձևերի նպատակը կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով առավել ամբողջական և ընդգրկուն  տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև տեղեկատվության ներկայացման պահանջների հստակեցումը և տեխնիկատնտեսական ձևերի շարունակական բարելավումը։

 3. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի  կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագավառում սակագնային քաղաքականության և շուկայի ազատականացման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։

  • Քննարկվել է

    04.09.2024 - 20.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 759

Տպել