Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի (այսուհետև՝ կարգ) 10-րդ կետի կարգավորումը, համաձայն որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:

  1. Ընթացիկիրավիճակը և կարգավորման նպատակը

Միքայել Հակոբյանը, Համլետ Կարայանը և Արտաշես Չալաբյանը 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար սահմանված կարգով դիմել են Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն: Իրենց դիմումներում քաղաքացիները նշել են մի քանի ուսումնական հաստատություններ, որոնց վերաբերյալ ներկայացրել են համապատասխան հիմքերը, և որոնցում սովորելու համար կարող էին ստանալ տարկետում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ տարկետում տրամադրելու ժամկետը և համապատասխան համալսարանը ամրագրվել է նշված քաղաքացիների համար առաջնային տարբերակ համարվող համալսարանների մասով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշումը ընդունվելուց հետո միայն քաղաքացիները ստացել են բուհերից ընդունվելու վերաբերյալ վերջնական պատասխանները: Որոնց արդյունքում քաղաքացիները նոր կարողացել են կատարել վերջնական ընտրություն: Նախագծով առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել քաղաքացիների՝ կարգով սահմանված ընթացակարգով, ստացած տարկետումը համապատասխանեցնել  իրենց կողմից ընտրված ուսումնական հաստատությանը՝ համապատասխան ուսումնառության ժամկետներով:

  1. Ակնկալվողարդյունքը

Նախագծի ընդունմամբ կպահպանվի կարգի համաձայն քաղաքացիների տարկետման իրավունքի իրացումը համապատասխան ուսումնական հաստատության և ժամկետների մասով:

         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    04.09.2024 - 20.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 802

Տպել