ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2024 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը, ներկայացվող պահանջները և սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, սպանդանոցների գործունեության կասեցման, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման և սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը` համաձայն N 1 հավելվածի:».
4) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ».
5) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․Սույն կարգով կարգավորվում են սպանդանոցներին ներկայացվող պահանջների, սպանդանոցների գործունեության կասեցման, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` սպանդային կենդանիներ) սպանդի կազմակերպման և սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման հետ կապված հարաբերությունները։»:
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17․1-ին և 17․2-րդ կետերով․
«17.1.Պետական վերահսկողության շրջանակներում սպանդանոցներին ներկայացվող պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում, եթե հայտնաբերված խախտումը ստուգման ընթացքում չի վերացվում, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ սպանդանոցների գործունեությունը կասեցվում է և տնտեսավարող սուբյեկտին տրվում են հանձնարարականներ ու ցուցումներ` խախտումները վերացնելու համար։
17․2․ Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը (տեսուչը) վերստուգման ընթացքում, եթե պարզում է, որ խախտումը վերացվել է, ապա լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ սպանադանոցի կասեցումը համարվում է վերացված։»:
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34․1-ին և 34․2-րդ կետերով՝
«34.1.Տեղական արտադրության սպանդից գոյացած փաթեթավորված կենդանական ծագման հումքի և մթերքի մակնշումը՝ պետք է ներառի տեղեկատվություն՝ կենդանու բուծման երկրի մասին։
34.2.Տեղական արտադրության սպանդից գոյացած չփաթեթավորված և չմակնշված կենդանական ծագման հումքի և մթերքի դեպքում՝ կենդանու բուծման երկրի մասին տեղեկատվությունը պետք է ներառվի տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում։»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 7-րդ ենթակետի, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի փետրվարի 1-ից:

Քննարկվել է
03.09.2024 - 23.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1313
Տպել