Լրամշակման փուլում է
«ՓԼԱՏԱԿՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1061-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
«Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 1061-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը սահմանելու մասին» թիվ 1061-Ն հրամանը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով սահմանելով փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման նոր կարգ։
-
Քննարկվել է
02.09.2024 - 17.09.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1213
Տպել