ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 2142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____________ 2024 թվականի N ______ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 2142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» թիվ 2142-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 2-րդ կետում «ավագ և միջին բուժաշխատողների» բառերը փոխարինել «ավագ, միջին բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների)» բառերով․
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Ռեգիստրում տվյալների մուտքագրումն իրականացվում է բուժաշխատողի կամ կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) կողմից։»․
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Ինքնաշխատ եղանակով տվյալները ստացվում են տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող բազաներից։»․
4) 7-րդ կետում «գործատուն» բառը փոխարինել «կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը)» բառերով․
5) 9-րդ կետում՝
ա․ «բուժաշխատողների» բառից հետո լրացնել «և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների)» բառերը․
բ․ 1-ին ենթակետի ե․ պարբերությունում «քաղաքացիություն» բառից հետո լրացնել «և ազգությունը» բառերը․
գ․ 2-րդ ենթակետի բ․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ․առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի, շարունակական մասնագիտական հավաստագրի սերիան և համարը, գործողության ժամկետը, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ ստանալու փաստը հավաստող վկայականի տվյալները կամ ինքնաշխատ եղանակով համակարգի կողմից գեներացվող շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ ստանալու փաստը հավաստող վկայականը․»․
դ. 2-րդ ենթակետի դ․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«դ. ուսումնական հաստատություն ընդունվելու օր, ամիս, տարի, իսկ ուսման դադարեցման դեպքում՝ ուսման դադարեցման օր, ամիս, տարի․»․
ե․ 2-րդ ենթակետի զ․ պարբերությունում «դիպլոմի համար» բառերից հետո լրացնել «, պետական քննական հանձնաժողովի որոշման ամսաթիվ» բառերը․
զ․3-րդ ենթակետում «ինչպես նաև համատեղության դեպքում)» բառերից հետո լրացնել «և առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն» բառերը․
է․3-րդ ենթակետը ե․պարբերությունից հետո լրացնել նոր՝ զ․ պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«զ․անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի սերիան և համարը, գործողության ժամկետը։»․
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11․ Գործատուներին լիազոր մարմինը տրամադրում է ռեգիստրի բաժանորդային հաշիվ, որը հնարավորություն է տալիս ռեգիստրում տեսնել բժշկական հաստատությունում աշխատող բուժաշխատողների անձնական հաշիվները՝ դիտման ռեժիմում։»․
7) 12-րդ- 13-րդ կետերը, 16-րդ և 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
8) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15․ Ռեգիստրում բուժաշխատողի և կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) տվյալների մշակումը դադարեցվում է վերջիններիս մահվան վերաբերյալ տեղեկատվությունը Ռեգիստրում ամրագրելուց հետո:»․
9) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18․ Ռեգիստրում առկա տվյալներից հրապարակման ենթակա է
1) բուժաշխատողի անհատական լիցենզիայի, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի կարգավիճակը,
2) տվյալ բուժաշխատողի կամ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) վերաբերյալ Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննող էթիկայի հանձնաժողովի որոշման եզրափակիչ մասը։»։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝
1) 5-րդ կետի զ․և է․ ենթակետերի, 9-րդ կետով սահմանված 18-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ ավագ բուժաշխատողների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից․
2) 9-րդ կետով սահմանված 18-րդ կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
-
Քննարկվել է
02.09.2024 - 17.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1125
Տպել