Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ /մաքսային մարմիններ, ֆինանսական գործարքների վերահսկում/

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1Կարգավորման ենթակա խնդիրը.

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մաքսային մարմիններին ֆինանսական գործարքների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար իրավական հիմքերի ստեղծմամբ։

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու և քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննություն կատարելու իրավունք ունեն մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով:

Նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, որի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսվում է ֆինանսական գործարքների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, սակայն նույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չէ տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը մաքսային մարմնի կողմից:

Հաշվի առնելով արդի վիճակում մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներմուծված թմրամիջոցների ծավալների դրանց իրացման կազմակերպման շղթան և այն, որ դրանք մեծամասամբ իրականացվում է «Telegram»-յան հարթակում և վճարումներն իրականացվում են (համաձայն արձանագրված դեպքերի վիճակագրության) բանկային փոխանցումների (IDram, Telcell, EasyPay, QIWI և այլն) միջոցով, ինչպես նաև այն, որ առկա թվային և բանկային փոխանցումների ժամանակաշրջանում այլևս անհրաժեշտ չէ որևէ գործարքի արժեք թաքցնելու համար գումարները տալ կանխիկ եղանակով և այդ մասով, բազմիցս օպերատիվ տվյալներ են ստացվել, որ տնտեսվարողը ցանկանալով թաքցնել ապրանքի իրական արժեքը, հավելյալ գումարներ է փոխանցել մատակարար ընկերությանն իր բարեկամների կամ ընկերների անվամբ, ուստի, ՀՀ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը և թմրամիջոցների մաքսանենգ եղանակով ՀՀ տարածք ներմուծումը և դրանց ապօրինի շրջանառությունը բացահայտնելու ու կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի մաքսային մարմնի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող համապատասխան ստորաբաժանումը հնարավորություն ունենա իրականացնելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որով հնարավորություն կընձեռնվի ստանալու հնարավոր հանցանք կատարած անձանց բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները և կատարված բանկային փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախատեսվում է ընդունել ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի շրջանակներում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ մաքսային մարմինների կողմից ֆինանսական գործարքների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար։

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ մաքսային մարմինների կողմից ֆինանսական գործարքների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

        Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    30.08.2024 - 14.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1096

Տպել