Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 455-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2024 թվականի N       -Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի

N 455-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 455-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

      1) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «1) կրտսեր հրամանատարական խմբի պաշտոնների համալրման պատրաստությունը` նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում` զինվորական մասնագիտություններով կրտսեր սպայական կազմի հրամանատարների պատրաստման ծրագրերով.».

     2) 7-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

     «Զինվորական պատրաստության օրվան նախորդող օրը Երևան քաղաքում չբնակվող քաղաքացիների գիշերակացը, այդ քաղաքացիների ցանկությամբ, կարող է կազմակերպվել համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում:».

     3) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ճանաչվելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացու հետ կնքված պայմանագիրն օրենքով սահմանված այլ հիմքով վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք. Երևան 2024թ.

 

  • Քննարկվել է

    29.08.2024 - 14.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 982

Տպել