Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
3 - Դեմ
Նախագծով առաջարկվում է վերանայել դատապարտյալների հանդերձանքը և դրա չափաբաժինները՝ տղամարդկանց և կանանց համար ստեղծելով հանդերձանքի նոր լրակազմեր, ինչպես նաև դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինները, իսկ որոշ դեպքերում նաև տրամադրվող քանակը:
Մասնավորապես, Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- ներդնել դատապարտյալների հանդերձանքի նոր լրակազմ, որն առավել հարմարավետ է և պրակտիկ, բխում է դատապարտյալների կարիքներից ու համապատասխանում է սեզոնային առանձնահատկություններին,
- դատապարտյալների սննդի օրական և հիգիենայի պարագաների չափաբաժինների վերանայում,
- հիգիենայի պարագաների շաբաթական փաթեթներով տրամադրում, սննդի տեսականու և կալորիականության համահավասար ապահովում՝ անկախ սեզոնային առանձնահատկություններից՝ հաշվի առնելով, որ սննդամթերքի քանակը որոշ դեպքերում տարբերվելու է ելնելով հուլիսի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո տրամադրվելու փաստից:
-
Քննարկվել է
29.08.2024 - 13.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 933
Տպել