Հիշել նախագիծը

«ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«——» «——————» 2024 ԹՎԱԿԱՆ                                                              N ----  Ա

 

«ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 30-րդ հոդվածով,  Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին պատկանող (վկայականի համար՝ Գ12032018-01-0001, գրանցված՝ 12.03.2018թ.), ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Չոբանքարա հասցեում գտնվող 21,703.581 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով համալիր մասնաշենքային տարածքից (ամբողջ գույքային միավորի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 1,418,843,755 ՀՀ դրամի չափ) 740 (յոթ հարյուր քառասուն) քառակուսի մետր տարածքը (մոտարկված կադաստրային արժեքը՝ 48.376.550 ՀՀ դրամ) մինչև 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արթուր Պետրոսյան» (անձնագիր՝ AX0357828, տրված՝ 12.07.2024թ.-ին, 066-ի կողմից, պետական հաշվառման համար, տարի, ամիս, ամսաթիվ՝ 99.06101, 02.03.2009) անհատ ձեռնարկատիրոջը:
  2. Պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրել Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից` օգտագործողի հետ կնքելով անհատույց օգտագործման պայմանագիր, որից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պայմանագրում սահմանելով, որ՝

1) Պետական գույքի կառավարման կոմիտեն իրականացնելու է հսկողություն գույքի անհատույց օգտագործման պայմանների նկատմամբ՝ պայմանագրի դրույթներին համապատասխան:

2)   Կազմակերպության կողմից, սույն որոշման 1-ին կետով սահմանված նպատակով գույքը չօգտագործելու դեպքում, պայմանագիրը ենթակա է լուծման:

3) Անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի:

4) Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Արթուր Պետրոսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

    

  • Քննարկվել է

    29.08.2024 - 13.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 755

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Hayk Hwvsepyan

29.08.2024

Անհասկանալի է, թե ինչպիսի տնտեսական գործունեությամբ պետք է զբաղվի անհատ ձեռներեցը, որ նրան անհատույց տրվում է տարածք։ Որոշման 2․2) գրված << Կազմակերպության կողմից, սույն որոշման 1-ին կետով սահմանված նպատակով գույքը չօգտագործելու դեպքում, պայմանագիրը ենթակա է լուծման>>:Մինչդեռ որոշման 1-ին կետում՝ սահմանված նպատակի վերաբերյալ խոսք չկա։

Տեսնել ավելին