«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N101-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N101-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
ՀՀ վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փորձաքննական հանձնաժողով ստեղծելու, դրա աշխատակարգը հաստատելու, ինչպես նաև նշված քաղաքաշինական փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներիի կողմից գործունեության իրականացման հստակ ժամկետներ ամրագրելու, հանձնաժողովների կողմից տրվող եզրակացությունների ձևերի սահմանման անհրաժեշտությունից։ ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի N 101-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից գործունեության իրականացման հստակ ժամկետներ ամրագրելու վերաբերյալ առկա է ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 31-ի N02/12.2/18968-2024 հանձնարարականը։ |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
«Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերը բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը հաստատում է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը։ Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով (N 2 հավելված): ՀՀ կառավարության նշված որոշման N 2 հավելվածի՝ 1-ին կետի համաձայն՝ նշված կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները: 15․1-ին կետի համաձայն՝ պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (․․․): ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» N101-Ա որոշմամբ ստեղծվել է միայն ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող հանձնաժողով։ ՀՀ վարչապետի նշված որոշմամբ հաստատվել է նաև նշված հանձաժողովի աշխատակարգը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նաև քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող հանձնաժողով և հաստատել դրա աշխատակարգը։ Գործնականում խնդիրներ են առաջացել ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի N 101-Ա ստեղծված հանձնաժողովի կողմից գործունեության իրականացման ժամկետների հետ, ուստի անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաև նշված խնդիրը, ինչպես նաև սահմանել հանձնաժողովների կողմից տրվող եզրակացությունների միասնական ձև։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ապահովել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջների կատարումը՝ կարգավորելով նաև քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել փորձաքննության իրականացման հետ կապված առավել իրատեսական և հստակ ժամկետներ, հանձնաժողովների կողմից տրվող եզրակացությունների ձևեր։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կստեղծվի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացնող հանձնաժողով, կհաստատվի դրա աշխատակարգը, փոփոխություններ կկատարվեն ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի աշխատակարգում, որոնց արդյունքում կկատարվեն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15․1-ին կետի պահանջները, կսահմանվեն նաև փորձաքննության իրականացման հետ կապված առավել իրատեսական ժամկետներ, հանձնաժողովների կողմից տրվող եզրակացությունների ձևեր: |
6. |
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
7. |
Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ |
8. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ |
|
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի հետ։ |
9. |
Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին |
|
Նախագիծը տեղադրվել է www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքերում: |
-
Քննարկվել է
27.08.2024 - 11.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 755
Տպել