Հիշել նախագիծը

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում «ոչ սակագնային կարգավորման միջոցների» բառերը փոխարինել «արգելքների և սահմանափակումների» բառերով։

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «նախնական տեղեկատվությունը,» բառերից հետո լրացնել «ներմուծման գործարքին վերագրվում է բարձր ռիսկ և» բառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝ «ներառվող տեղեկությունների» բառերը փոխարինել «ծածկագրված ձևով նշման ենթակա տեղեկությունների համապատասխան» բառերով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝

  • 5-րդ մասից հանել «ոչ սակագնային կարգավորման ենթակա» բառերը.
  • 6-րդ մասում «դասակարգման վերաբերյալ արձանագրություն,» բառերից հետո լրացնել «կամ ապրանքների բացթողումից հետո կազմվող՝ մաքսային հսկողության արդյունքներն ամփոփող այլ փաստաթուղթ, որը պետք է պարունակի ապրանքների դասակարգումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ այդ թվում Միության մաքսային սահմանով փաստացի տեղափոխվող ապրանքի նույնականացման և ապրանքը Միության ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրով դասակարգելու վրա ազդեցություն ունեցող տեղեկատվություն» բառերը.
  • 6-րդ մասից հետո լրացնել նոր 6.1-ին և 6․2-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Ապրանքների բացթողումից հետո դրանց դասակարգման ճշգրտության ստուգում իրականացնելիս մաքսային մարմնի կողմից մեկ անվանումով (առևտրային) և նկարագրությամբ ապրանքների մասով կարող է ընդունվել ապրանքների դասակարգման մեկ որոշում՝ այդ թվում՝ տարբեր ապրանքանիշների, մոդելների, արտիկուլների ապրանքների համար, որոնց հիմնական բնութագրերը թույլ են տալիս ապրանքները դասակարգել ԱՏԳ ԱԱ նույն ծածկագրով, անկախ ապրանքները նույն կամ տարբեր հայտարարագրերով հայտարարագրվելու հանգամանքից:

6․2․ Սույն հոդվածի 6․1-ին մասով նախատեսված որոշման ընդունման կարգն ու կիրառման դեպքերը սահմանում է Կոմիտեն։».

  • 8-րդ մասի 2-րդ կետում «(ՀՎՀՀ)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6․1-ին մասի» բառերը․
  • 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10․ Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը գործում է այդպիսի որոշման ընդունման օրվանից և ենթակա է պարտադիր կատարման, իսկ որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը։»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

«5․ Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առանձնաշնորհային հավաստագրերը տրամադրվում են մաքսային մարմնի կողմից՝ անձի դիմումի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով։»։

Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում, 50-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերում և 52-րդ հոդվածի 1-ին մասում «երաշխիքի տրամադրման դասով իրականացված» բառերը փոխարինել «ընդհանուր պատասխանատվության տրամադրման դասով իրակնաացված» բառերով։

Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 59-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասում «ժամանակին չվճարված» բառերը փոխարինել «սահմանված ժամկետներում չվճարված» բառերով.
  • 5-րդ մասում «՝ ստուգման ավարտի օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը» բառերը փոխարինել «ստուգման ավարտից հետո մինչև վճարման օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը» բառերով․
  • 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 60-րդ հոդվածում «13-րդ գլխով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, հաշվի առնելով նաև Միության մաքսային օրենսգրքով նախատեսված ժամկետները,» բառերը։

Հոդված 10. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու հայցադիմումով դիմում է դատարան» բառերը փոխարինել «ժամկետանց պարտավորությունների գանձումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով» բառերով։

Հոդված 11. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Հայտարարատուի դիմումի հիման վրա և վերջինիս հաշվին ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ կատարող մաքսային մարմինը կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով մաքսային գործառնություններն իրականացնում է այլ վայրում և մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս։»։

Հոդված 12. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «ապրանքների ժամանումից հետո՝» բառերը փոխարինել «ապրանքները ժամանման վայր հասցնելու պահից՝» բառերով:

Հոդված 13. Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասում «Կոմիտեն» բառը փոխարինել «Կառավարությունը» բառով։

Հոդված 14. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում «Կոմիտեի սահմանած» բառերը փոխարինել «Կառավարության կողմից սահմանված» բառերով։

Հոդված 15. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • 2-րդ կետում «պետական մարմին է» բառերից հետո լրացնել «պետական ուսումնական հաստատություն, պետական մասնակցությամբ ընկերություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ տեղեկան ինքնակառավարման մարմնի մասնակցությամբ ստեղծված կազմակերպություն՝ ՀՈԱԿ կամ ՊՈԱԿ» բառերը.
  • լրացնել 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«6) եթե ապրանքներ ստացողին տրամադրվել է օրինապահության հավաստագիր՝ սույն օրենքի 188.1-ին հոդվածի համաձայն՝ պայմանով, որ ապահովված են մաքսային հսկողության իրականացման համար Կառավարության որոշմամբ սահմանված պայմանները։»։

Հոդված 16․ Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով հետևյալ խմբագրությամբ՝

«4․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային հայտարարագիր լրացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգի խախտման հայտնաբերման պարագայում, մաքսային մարմնի պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում «Մաքսային ծառայության մասին» օրենքին համապատասխան։»։

Հոդված 17. Օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենքի 82-րդ հոդվածի՝

  • 4-րդ մասում մաքսային հայտարարագիրը բառերից հետո լրացնել Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում բառերը.
  • 5-րդ մասում «էլեկտրոնային օրինակը» բառերը փոխարինել «էլեկտրոնային տեսքը» բառերով.
  • 6-րդ մասում «էլեկտրոնային օրինակ» բառերը փոխարինել «էլեկտրոնային տեսքի ներկայացում» բառերով.
  • 8-րդ մասը և 24-ից 28-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
  • 29-րդ մասում «30 օրացուցային օրվա» բառերը փոխարինել «7 աշխատանքային օրվա» բառերով․
  • 29-րդ մասից հետո լրացնել նոր՝ 30-րդ մաս հետևյալ բովանդակությամբ․

«30․ Սույն հոդվածի 29-րդ մասով սահմանված ժամկետը մաքսային մարմնի կողմից  կարող է երկարաձգվել համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում, որը չի կարող գերազանցել սույն հոդվածի 29-րդ մասով նախատեսված փաստաթղթերը մաքսային մարմնում գրանցելու օրվանից մինչև 30 օրացուցային օր ժամկետը, ինչի մասին մաքսային մարմինը ծանուցում է հայտարարատուին։»։

Հոդված 19. Օրենքի 91-րդ հոդվածի 5-րդ մասում «սույն մասի առաջին պարբերությամբ» բառերը փոխարինել «սույն հոդվածի 4-րդ մասով» բառերով։

Հոդված 20. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերը ներկայացվում են հայտարարատուի կողմից ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի հետ միաժամանակ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Մաքսային մարմինը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:»։

Հոդված 21. Օրենքի 95-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասում «կարող է նշել մերժման պատճառների վերացման հնարավոր տարբերակները» բառերը փոխարինել «կարող է նշել ապրանքների բացթողնման մերժման պատճառների վերացման վերաբերյալ առաջարկություններ՝ ապրանքների բացթողնման ժամանակ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության արդյունքները հիմք ընդունելով» բառերով.
  • 4-րդ մասում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, որը չի կասեցնում մաքսային հայտարարագրմանն առնչվող գործառնությունների իրականացման համար Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված ժամկետները:» բառերը:

Հոդված 22. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենքի 101-րդ հոդվածի՝

  • 4-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ բառով».
  • 3-րդ մասից հանել 2-րդ և 3-րդ նախադասությունները:

Հոդված 24. Օրենքի 103-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Միության մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, այդպիսի մաքսային ընթացակարգի գործողությունը նույն մաքսային ընթացակարգով, «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» և «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերով ավարտելիս, նշանակման վայր փոխադրման նպատակով ձևակերպվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:»:

Հոդված 25. Օրենքի 107-րդ հոդվածի 11-րդ մասում «Կոմիտեի» բառը փոխարինել «Կառավարությունը» բառով։

Հոդված 26. Օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 27. Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 28. Օրենքի 114-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասից հետո լրացնել նոր 2․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․1․ Այն դեպքում, երբ Միության մաքսային օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան, որպես Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, հիմք է ընդունվում ապրանքների հայտարարագիրը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է նաև ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։»․

  • 3-րդ մասում «մինչև վերամշակման ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
  • 5-րդ մասից հետո լրացնել նոր 5․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«5․1․ Վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների իրականացումից հետո հայտարարատուն ապրանքների հայտարարագրում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։»։

Հոդված 29. Օրենքի 115-րդ հոդվածում՝

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«1. Ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքը, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների ու կորուստների քանակությունը հայտարարատուն որոշում է` հաշվի առնելով Միության մաքսային օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված՝ վերամշակման գործառնությունների փաստացի տեխնոլոգիական գործընթացը։

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված քանակությունները հայտարարատուն որոշում է վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով մաքսային մարմին դիմում ներկայացնելիս կամ այդպիսի թույլտվության մեջ փոփոխություններ կատարելիս։».
  • 3-րդ մասում «մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն» բառերը փոխարինել «պետք է հաշվի առնվեն հայտարարատուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված չափաքանակները որոշելիս» բառերով.
  • 4-րդ մասից հետո լրացնել նոր՝ 5-րդ մաս հետևյալ բովանդակությամբ․

«5․ Կառավարությունը կարող է սահմանել ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների ու կորուստների քանակության որոշման առանձնահատկություններ:»։

Հոդված 30. Օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասում «չեղարկելու» բառը փոխարինել «հետկանչելու (չեղարկելու)» բառերով։

Հոդված 31. Օրենքի 119-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 3-րդ կետում «երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև համապատասխան թույլտվության մեջ նշված ժամկետի ավարտը» բառերով.
  • 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) թույլտվության տրամադրումից հետո Հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում՝ համաձայն որի՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային  ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության  մեջ նշված ապրանքները չեն կարող ձևակերպվել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև այդպիսի որոշման ընդունումը՝ մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվությանը համապատասխան ապրանքները հայտարարագրվել են նշված մաքսային ընթացակարգով:».

  • 1-ին մասից հետո լրացնել 1․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«1․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում վերամշակման թույլտվությանը համապատասխան՝ ապրանքների որոշակի խմբաքանակի՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված լինելու դեպքում վերամշակման թույլտվության մեջ մաքսային մարմնի կողմից կատարվում է փոփոխություն՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»․

  • 3-րդ մասում «10 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա» բառերով:

Հոդված 32. Օրենքի 123-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասից հետո լրացնել նոր 2․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․1․ Այն դեպքում, երբ Միության մաքսային օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան, որպես Միության մաքսային տարածքից դուրս՝ ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, հիմք է ընդունվում ապրանքների հայտարարագիրը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է նաև ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։»․

  • 3-րդ մասում «մինչև վերամշակման ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
  • 5-րդ մասից հետո լրացնել նոր 5․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«5․1․ Վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների իրականացումից հետո հայտարարատուն ապրանքների հայտարարագրում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։»։

Հոդված 33․ Օրենքի 125-րդ հոդվածի՝

  • 3-րդ մասում «մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն» բառերը փոխարինել «պետք է հաշվի առնվեն հայտարարատուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված չափաքանակները որոշելիս» բառերով.
  • 3-րդ մասից հետո լրացնել 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«5․ Կառավարությունը կարող է սահմանել ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքի որոշման առանձնահատկություններ:»։

Հոդված 34. Օրենքի 126-րդ հոդվածի 4-րդ մասում «չեղարկելու» բառը փոխարինել «հետկանչելու (չեղարկելու)» բառերով։

Հոդված 35. Օրենքի 127-րդ հոդվածի 5-րդ մասից և 136-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Կոմիտեի սահմանած կարգով» բառերը։

Հոդված 36. Օրենքի 129-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 3-րդ կետում «երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև համապատասխան թույլտվության մեջ նշված ժամկետի ավարտը» բառերով.
  • 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) թույլտվության տրամադրումից հետո Հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում՝ համաձայն որի՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային  ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության  մեջ նշված ապրանքները չեն կարող ձևակերպվել «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև այդպիսի որոշման ընդունումը՝ մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվությանը համապատասխան ապրանքները հայտարարագրվել են նշված մաքսային ընթացակարգով:».

  • 1-ին մասից հետո լրացնել 1․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«1․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում վերամշակման թույլտվությանը համապատասխան՝ ապրանքների որոշակի խմբաքանակի՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով հայտարարագրված լինելու դեպքում վերամշակման թույլտվության մեջ մաքսային մարմնի կողմից կատարվում է փոփոխություն՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»․

  • 3-րդ մասում «10 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա» բառերով:

Հոդված 37. Օրենքի 130-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «՝ կոմիտեի սահմանած ձևով» բառերը։

Հոդված 38. Օրենքի 133-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասում «մինչև վերամշակման ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
  • 5-րդ մասից հետո լրացնել նոր 5․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«5․1․ Վերամշակման թույլտվության մեջ փոփոխությունների իրականացումից հետո հայտարարատուն ապրանքների հայտարարագրում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։»։

Հոդված 39. Օրենքի 134-րդ հոդվածում՝

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«1. Ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքը, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների ու կորուստների քանակությունը հայտարարատուն որոշում է` հաշվի առնելով Միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված՝ վերամշակման գործառնությունների փաստացի տեխնոլոգիական գործընթացը։

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված քանակությունները հայտարարատուն որոշում է վերամշակման թույլտվություն ստանալու նպատակով մաքսային մարմին դիմում ներկայացնելիս կամ այդպիսի թույլտվության մեջ փոփոխություններ կատարելիս։».
  • 3-րդ մասում «մաքսային մարմինների հետ համաձայնեցման ենթակա չեն» բառերը փոխարինել «պետք է հաշվի առնվեն հայտարարատուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված չափաքանակները որոշելիս» բառերով․
  • լրացնել նոր 4-րդ և 5-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Միության մաքսային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է վերամշակման գործառնությունների հետևանքով առաջացած թափոնների՝ առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը:

5․ Կառավարությունը կարող է սահմանել ապրանքների վերամշակման արդյունքի նվազագույն ելքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների ու կորուստների քանակության որոշման առանձնահատկություններ:»։

Հոդված 40. Օրենքի 135-րդ հոդվածի 4-րդ մասում «վերամշակման թույլտվություն տրամադրելու մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, չեղարկելու, ինչպես նաև վերամշակման փաստաթղթի գործողության կասեցնելու և վերսկսելու» բառերը փոխարինել «վերամշակման թույլտվության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, թույլտվությունը հետկանչելու (չեղարկելու), ինչպես նաև վերամշակման փաստաթղթի գործողության կասեցման և վերսկսման» բառերով։

Հոդված 41. Օրենքի 136-րդ հոդվածի 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 42. Օրենքի 138-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 3-րդ կետում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև համապատասխան թույլտվության մեջ նշված ժամկետի ավարտը» բառերով․
  • 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) թույլտվության տրամադրումից հետո Կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ համաձայն որի՝ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային  ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվության  մեջ նշված ապրանքները չեն կարող ձևակերպվել «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև այդպիսի որոշման ընդունումը՝ մաքսային մարմնի կողմից տրամադրված թույլտվությանը համապատասխան ապրանքները հայտարարագրվել են նշված մաքսային ընթացակարգով:».

  • 1-ին մասից հետո լրացնել 1․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«1․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում վերամշակման թույլտվությանը համապատասխան՝ ապրանքների որոշակի խմբաքանակի՝ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրված լինելու դեպքում վերամշակման թույլտվության մեջ մաքսային մարմնի կողմից կատարվում է փոփոխություն՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»․

  • 3-րդ մասում «10 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա» բառերով:

Հոդված 43. Օրենքի 139-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծելիս» բառերը:

Հոդված 44. Օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասում «Կոմիտեն» բառը փոխարինել «Կառավարությունը» բառով։

Հոդված 45. Օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասում «Սույն մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասով» բառերով։

Հոդված 46. Օրենքի 156-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում «երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ» բառերը փոխարինել «՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:» բառերով.
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«4. Մաքսային մարմինը դիմումը գրանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին ծանուցում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման կամ ժամկետի երկարաձգումը մերժելու մասին։»․

  • 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 47. Օրենքի 159-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 159․ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը

  1. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի երկարաձգումը կատարվում է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով հայտարարագրում փոփոխություններ կատարելու միջոցով՝ հայտարարատուի դիմումի հիման վրա:

2․ Մաքսային մարմինը դիմումը գրանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտարարատուին ծանուցում է ժամանակավոր արտահանման ժամկետի երկարաձգման կամ ժամկետի երկարաձգումը մերժելու մասին։»։

Հոդված 48. Օրենքի 161-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 49. Օրենքի 165-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«6. Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց ապրանքների իրացման նպատակով կարող են ստեղծվել Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման և Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնման վայրերից դուրս գտնվող անմաքս առևտրի խանութներ, որտեղ ապրանքների իրացումը թույլատրվում է միայն նշված անձանց։»:

Հոդված 50. Օրենքի 168-րդ հոդվածի 6-րդ մասում «անձը (անձինք)» բառերից հետո լրացնել «, կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձը» բառերը:

Հոդված 51. Օրենքի 170-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում «համառոտ նկարագրությունը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հաշվարկ՝ Միության մաքսային օրենսգրքի 252-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված պահանջի պահպանվածության մասին» բառերը․
  • 3-րդ մասում «թույլտվության տրամադրումը մերժելու մասին» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները չներկայացնելու կամ թերի ներկայացված լինելու դեպքում» բառերը․
  • 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 5-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«5․ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողումը թույլատրվում է՝ ապրանքները մաքսային մարմիններին հանձնելուց հետո կամ մերժվում է՝ ապրանքների բացթողնման համար սահմանված ժամկետներում դրանք մաքսային մարմիններին չհանձնելու դեպքում։»։

Հոդված 52. Օրենքի 173-րդ հոդվածի 3-րդ մասում «երկուղի համակարգը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկուղի համակարգին ներկայացվող պահանջները՝ Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասով» բառերը։

Հոդված 53. Օրենքի 174-րդ հոդվածի՝

  • 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
  • 12-րդ մասում «որպես անձնական օգտագործման ապրանքներ» բառերը փոխարինել «որպես նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ» բառերով։

Հոդված 54. Օրենքի 177-րդ հոդվածի`

  • 4-րդ մասում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.
  • 8-րդ մասից հետո լրացնել նոր՝ 8․1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«8․1․ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց կողմից համապատասխան արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներն արգելվում է տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով փոխանցել այլ անձանց՝ այդպիսի տրանսպորտային միջոցների կամ կցորդների՝ մաքսային մարմնի կողմից բացթողումից հետո 2 տարվա ընթացքում, բացառությամբ այդպիսի տրանսպորտային միջոցների կամ կցորդների՝ ընտանիքի անդամներին փոխանցման դեպքի։ Սույն մասի իմաստով ընտանիքի անդամներ են համարվում հայտարարատուի ծնողը, ամուսինը, զավակը։»։

  • 14-րդ մասից հետո լրացնել նոր՝ 14․1-ին մաս հետևյալ բովանդակությամբ․

«14․1․ Հայաստանի Հանրապետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, Միության անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամները, Միության անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ հյուպատոսական այլ պաշտոնատար անձը, Միության անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական ծառայողները, Միության անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված՝ միջազգային կազմակերպությանը կից ներկայացուցչության աշխատակիցները, ինչպես նաև Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս նշված աշխատակիցների հետ բնակվող նրանց ընտանիքի անդամները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով կարող են ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանների պահպանմամբ և Կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերով։»։

Հոդված 55. Օրենքի 178-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 56. Օրենքի 181-րդ հոդվածի 12-րդ մասում «կամ սուրհանդակային առաքումներով» բառերը փոխարինել «առաքումներով կամ փոխադրողի կողմից» բառերով։

Հոդված 57. Օրենքի 188-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 58. Օրենքի 188-րդ հոդվածից հետո լրացնել նոր 188․1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 188.1. Առանձին կատեգորիայի անձանց օրինապահության չափանիշները և արտաքին տնտեսական գործունեություն և մաքսային ներկայացուցիչների գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի տրամադրումը

1․ Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 378-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, օրինապահության հավաստագրի տրամադրման միջոցով հավաստում է մաքսային սահմանով ապրանքների տեղափոխող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների գործունեություն իրականացնող անձանց օրինապահությունը։

2․ Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք օրինապահության հավաստագիր ստանալու նպատակով պետք է բավարարեն Կառավարության կողմից սահմանված չափանիշներին:

  1. Օրինապահության հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Կոմիտեն։
  2. Օրինապահության հավաստագրի տրամադրման և գործողության դադարեցման կարգը սահմանում է Կառավարությունը։»։

Հոդված 59. Օրենքի 190-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 3-րդ մասում «3-րդ ենթակետերից» բառերից հետո լրացնել «, 103-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի 3-րդ պարբերությամբ, 162-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով» բառերը։

Հոդված 60. Օրենքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 61. Օրենքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության մեջ «Կոմիտեն» բառը փոխարինել «Կառավարությունը» բառով։      

Հոդված 62. Օրենքի 198-րդ հոդվածում՝

  • Վերնագրից հանել «, կամերալ մաքսային ուսումնասիրությունը» բառերը․
  • 3-րդ և 4-րդ մասերը 15-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
  • 8-րդ մասից հետ լրացնել 8.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝

«8.1. Արտագնա պլանային մաքսային ստուգման ընթացակարգը սահմանում է Կոմիտեն:».

  • 13-րդ մասում «պատվիրված նամակով,» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) ծանուցմամբ» բառերը, իսկ «ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային ծանուցման ամսաթիվը» բառերը․
  • 14-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«14․ Կամերալ մաքսային ստուգման իրականացման ընթացքում մաքսային մարմինները պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) ստուգվող անձանց իրենց իրավունքների և պարտականությունների մասին ծանուցում են, եթե կամերալ մաքսային ստուգման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում ստուգվող անձանցից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։

Սույն մասով սահմանված դեպքում, եթե պատվիրված նամակը վերադարձվում է հասցեատիրոջն այն չհանձնելու պատճառների մասին նշումով, ապա ստուգվող անձը համարվում է ծանուցված պատվիրված նամակի վերադարձի օրը:»։

Հոդված 63. Օրենքի 199-րդ հոդվածում՝

  • 1-ին մասից հանել «մաքսային ստուգում իրականացնող անձի (անձանց) հաշվետվության հիման վրա՝» բառերը․
  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը» բառերը.
  • լրացնել նոր 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը  պարտավոր է կասեցնել մաքսային ստուգման ժամկետը՝ մինչև քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:»:

Հոդված 64. Օրենքի 201-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) մաքսային մարմնի կողմից հիմնավոր այլ հանգամանքների բացահայտումը:».

  • 19-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 65. Օրենքի 204-րդ հոդվածում՝

  • վերնագրից հանել «, կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների ամփոփումը» բառերը․
  • 7-րդ մասում «Մաքսային ստուգման ակտի մեկ օրինակը» բառերից հետո լրացնել «և սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված որոշումների մեկ օրինակը» բառերը․
  • 12-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը․
  • 16-ից 21-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 66. Օրենքի 206-րդ հոդվածի՝

  • վերնագրում «բանկերի» բառից հետո լրացնել «և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպությունների» բառերը․
  • 1-ին մասում «337-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերից հետո լրացնել «և 340-րդ հոդվածի 8-րդ կետին» բառերը, իսկ «բանկերին» բառից հետո լրացնել «և բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպություններին» բառերը․
  • 2-րդ մասում «Բանկը» բառից հետո լրացնել «կամ բանկային գործառնությունների առանձին տեսակներ իրականացնող կազմակերպությունը» բառերը:

Հոդված 67. Օրենքի 211-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«3․ Մաքսային հսկողության իրականացմանն այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանում է Կառավարությունը։»։

Հոդված 68. Օրենքի 216-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 12.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«12.1) անձանց դիմումի հիման վրա տրամադրելու սակագնային առանձնաշնորհումների կիրառման համար ապրանքների ծագման հավաստագրեր։»։

Հոդված 69. Օրենքի 218-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 70. Օրենքի 231-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասի 1-ին կետում «լիազորված անձի վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, իրավատիրոջ և լիազորված անձի էլեկտրոնային փոստի հասցեները» բառերը․
  • 3-րդ մասի 2-րդ պարբերության մեջ «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը,» բառերը․
  • 3-րդ մասում «օբյեկտներ պարունակող ապրանքների» բառերը փոխարինել «օբյեկտների» բառով․
  • 3-րդ մասի 2-րդ կետում «օբյեկտ պարունակող ապրանքի» բառը փոխարինել «օբյեկտի» բառով․
  • 5-րդ մասում «օբյեկտ պարունակող ապրանքների» բառերը փոխարինել «օբյեկտների» բառով։

Հոդված 71. Օրենքի 232-րդ հոդվածում՝

  • վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը, ռեեստրի վարումը և դիմումի քննարկումը».

  • 2-րդ մասում «օբյեկտներ պարունակող ապրանքների» բառերը փոխարինել «օբյեկտների» բառով․
  • 11-րդ մասում «օբյեկտ պարունակող ապրանքների» բառերը փոխարինել «օբյեկտների» բառով, իսկ «հայտարարատուի» բառը փոխարինել «իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի» բառերով» բառերով․
  • 15-րդ մասում, նույն մասի 5-րդ կետում և 17-րդ մասերում «օբյեկտ պարունակող ապրանքների» բառերը փոխարինել «օբյեկտների» բառով, իսկ 15-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «օբյեկտ պարունակող ապրանքի» բառերը փոխարինել «օբյեկտի» բառով․
  • 6-րդ մասից հետո լրացնել նոր 6․1-ին մաս՝ հետևյալ խմբագրությամբ․

«6.1․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված որոշումը կայացնելուց հետո ռեեստրը հրապարակվում է մաքսային մարմնի պաշտոնական կայքում՝ նշելով նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որը հաշվարկվում է որոշման կայացմանը հաջորդող 10-րդ օրվանից։»․

  • 10-րդ մասում «5-րդ մասով նախատեսված որոշումն» բառերը փոխարինել «5-րդ մասով նախատեսված կամ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում գրանցման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշումը» բառերով, իսկ «գումարի չափով» բառերից հետո լրացնել «ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտի գտնվելու ամբողջ ժամանակահատվածն ընդգրկող՝» բառերը․
  • 12-րդ մասում «անարժանահավատ են» բառերից հետո լրացնել «կամ մտավոր սեփականության օբյեկտը Միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում գրանցված լինելու դեպքում» բառերը․
  • 15-րդ մասի 3-րդ կետում «չներկայացնելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտի ռեեստրում գրանցման ժամկետի ընթացքում պատասխանատվության ռիսկի ապահովագրության ժամկետի ավարտվելը, եթե նոր ապահովագրություն չի ներկայացվել» բառերը.
  • 15-րդ մասը լրացնել նոր կետով հետևյալ խմբագրությամբ՝

«6) ազգային մաքսային ռեեստրում գրանցված մտավոր սեփականության օբյեկտը Միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում գրանցելը:»:

Հոդված 72. Օրենքի 236-րդ հոդվածի 5-րդ մասում «Կոմիտեն» բառը փոխարինել «Կառավարությունը» բառով։

Հոդված 73. Օրենքի 237-րդ հոդվածի 2-րդ մասում «Մաքսային փորձաքննության եզրակացության ձևը սահմանում է Կոմիտեն» բառերը փոխարինել «Մաքսային փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը սահմանում է Կառավարությունը» բառերով։

Հոդված 74. Օրենքի 238-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

Հոդված 75. Օրենքի 246-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ վերամշակման» բառերը։

Հոդված 76. Օրենքի 252-րդ հոդվածի 4-րդ մասում «սույն մասով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 3-րդ մասով» բառերով։

Հոդված 77․ Օրենքի 259-րդ հոդվածի՝

  • վերնագրում «գործողությունը դադարեցնելու» բառերը փոխարինել «գործողությունը կասեցնելու և դադարեցնելու» բառերով․
  • 4-րդ մասից հետո լրացնել 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝

«4․ Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության կասեցման հիմքերն ու կարգը սահմանում է Կառավարությունը։»։

Հոդված 78. Օրենքի 261-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝

«3. Միության մաքսային օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված պարտավորությունների չկատարումը համարվում է մաքսային ներկայացուցչին մաքսային ներկայացուցիչների ռեեստրից հանելու հիմք:

4․ Միության մաքսային օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը հանվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրից, եթե մաքսային մարմնի կողմից մաքսային ներկայացուցչի նկատմամբ իրականացված մաքսային ստուգման արդյունքներով արձանագրված՝ օրենսդրության խախտումները մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում չեն վերացվում։»:

Հոդված 79. Օրենքի 265-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «մաքսային ապահովումների» բառերը փոխարինել «նույնականացման միջոցների» բառերով։    

Հոդված 80. Օրենքի 266-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ․

«4․ Միության մաքսային օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային փոխադրողը հանվում է մաքսային փոխադրողների ռեեստրից, եթե մաքսային մարմնի կողմից մաքսային փոխադրողի նկատմամբ իրականացված մաքսային ստուգման արդյունքներով արձանագրված՝ օրենսդրության խախտումները մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում չեն վերացվում։»։

Հոդված 81. Օրենքի 269-րդ հոդվածի՝

  • վերնագրում «պայմանները» բառից հետո լրացնել «և ռեեստրում ընդգրկման մասին վկայականը» բառերը․
  • 1-ին մասում «412-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «և սույն օրենքի 270-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 82. Օրենքի 271-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «նյութատեխնիկական հագեցվածության» բառերից հետո լրացնել «և սույն օրենքի 270-րդ հոդվածով սահմանված այլ պահանջների պահպանվածության» բառերը։

Հոդված 83. Օրենքի 272-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝

«4. Միության մաքսային օրենսգրքի 414-րդ հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ պարբերություններով սահմանված պարտավորությունների չկատարումը համարվում է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից հանելու հիմք:

5․ Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը հանվում է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից՝ սույն օրենքի 270-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերի չներկայացման դեպքում։

6․ Միության մաքսային օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը հանվում է ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողների ռեեստրից, եթե մաքսային մարմնի կողմից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի նկատմամբ իրականացված մաքսային ստուգման արդյունքներով արձանագրված՝ օրենսդրության խախտումները մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում չեն վերացվում։»։

Հոդված 84. Օրենքի 273-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Միության մաքսային օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, մաքսային փակ պահեստները նախատեսված են տվյալ պահեստի տիրապետողի կամ իր կազմի մեջ մտնող կազմակերպությունների կողմից ներմուծվող ապրանքների պահպանության կամ որոշակի տեսակի ապրանքների պահպանության համար, այդ թվում՝ այնպիսի ապրանքների, որոնց շրջանառությունը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ, կամ որոնք ունեն պահպանման հատուկ պայմաններ։»:

Հոդված 85. Օրենքի 274-րդ հոդվածի՝

  • վերնագրում «պայմանները» բառից հետո լրացնել «և ռեեստրում ընդգրկման մասին վկայականը» բառերը․
  • 1-ին մասում «417-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «և սույն օրենքի 276-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 86. Օրենքի 275-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նյութատեխնիկական հագեցվածության» բառերից հետո լրացնել «և սույն օրենքի 276-րդ հոդվածով սահմանված այլ պահանջների պահպանվածության» բառերը։

Հոդված 87. Օրենքի 277-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ և 5-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«4․ Մաքսային պահեստի տիրապետողը հանվում է մաքսային պահեստի տիրապետողների ռեեստրից՝ սույն օրենքի 276-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերի չներկայացման դեպքում։

5․ Միության մաքսային օրենսգրքի 418-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային պահեստի տիրապետողը հանվում է մաքսային պահեստի տիրապետողների ռեեստրից, եթե մաքսային մարմնի կողմից մաքսային պահեստի տիրապետողի նկատմամբ իրականացված մաքսային ստուգման արդյունքներով արձանագրված՝ օրենսդրության խախտումները մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում չեն վերացվում։»։

Հոդված 88. Օրենքի 282-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4․Միության մաքսային օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ազատ պահեստի տիրապետողը հանվում է ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից, եթե մաքսային մարմնի կողմից ազատ պահեստի տիրապետողի նկատմամբ իրականացված մաքսային ստուգման արդյունքներով արձանագրված՝ օրենսդրության խախտումները մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում չեն վերացվում։»։

Հոդված 89. Օրենքի 286-րդ հոդվածի՝

  • 3-րդ մասի 7-րդ կետում «պետք է գտնվեն» բառերից հետո լրացնել «պետական սահմանի անցման կետերում՝» բառերը․
  • 6-րդ մասում «ընդգրկման» բառը փոխարինել «հաշվառման» բառով։

Հոդված 90. Օրենքի 287-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4․ Միության մաքսային օրենսգրքի 428-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անմաքս առևտրի խանութի տիրապետողը հանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից, եթե մաքսային մարմնի կողմից անմաքս առևտրի խանութի տիրապետողի նկատմամբ իրականացված մաքսային ստուգման արդյունքներով արձանագրված՝ օրենսդրության խախտումները մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում չեն վերացվում։»։

Հոդված 91. Օրենքի 288-րդ հոդվածի 1-ին մասում «գործունեություն իրականացնող» բառերից հետո լրացնել «կամ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող» բառերը։

Հոդված 92. Օրենքի 291-րդ հոդվածի 3-րդ մասում «60 օրացուցային օրը» բառերը փոխարինել «90 օրացուցային օրը» բառերով։

Հոդված 93. Օրենքի 294-րդ հոդվածի վերնագրում «ընդգրկման» բառը փոխարինել «հաշվառման» բառով

Հոդված 94. Օրենքի 302-րդ հոդվածի 3-րդ մասում «պահանջով» բառը փոխարինել «կողմից սահմանված ժամկետում» բառերով:

Հոդված 95. Օրենքի 304-րդ հոդվածում «սահմանված մաքսային հայտարարագրերը» բառերից հետո լրացնել «կամ դրանց ճշգրտումները» բառերը, իսկ «այլ մաքսային փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «և (կամ) տեղեկությունները» բառերը:

Հոդված 96. Օրենքի 307-րդ հոդվածի

  • 1-ին մասում «վերափաթեթավորելը» բառից հետո լրացնել «, տրանսպորտային միջոցի կամ կցորդի փոխարինումն այլ տրանսպորտային միջոցով կամ կցորդով» բառերը, իսկ «մեկ միլիոն դրամի չափով» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար դրամի չափով, իսկ մաքսային արժեքի պարզման անհնարինության դեպքում` մեկ միլիոն դրամի չափով» բառերով․
  • 2-րդ մասում «երկու միլիոն դրամի չափով» բառերը փոխարինել «մեկ միլիոն դրամի չափով, իսկ մաքսային արժեքի պարզման անհնարինության դեպքում` երկու միլիոն դրամի չափով» բառերով:

Հոդված 97. Օրենքի 307-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածներում, 316-րդ հոդվածի 4-րդ մասում «մաքսային արժեքի» բառերից հետո լրացնել «կամ անձնական օգտագործման ապրանքների արժեքի» բառերը:

Հոդված 98. Օրենքի 308-րդ հոդվածի 2-րդ մասում «մաքսային արժեքի» բառը փոխարինել «արժեքի» բառով:

Հոդված 99. Օրենքի 313-րդ հոդվածի 1-ին մասում «մեկ միլիոն դրամի չափով» բառերը փոխարինել «հինգ հարյուր հազար դրամի չափով» բառերով։

Հոդված 100. Օրենքի 316-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերից, 317-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «, ոչ սակագնային կարգավորման միջոցների» բառերը.

Հոդված 101. Օրենքի 316-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «նախազգուշացում» բառը փոխարինել «տուգանք` երեսուն հազար դրամի չափով» բառերով, իսկ «նշելը» բառից հետո լրացնել «կամ հայտարարագիրը սահմանված կարգով չլրացնելը» բառերը․
  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
  • 5-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«5․ Հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունից, եթե մինչև ապրանքների բաց թողնելը ապրանքները կամ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու մասին կամավոր ծանուցել է մաքսային մարմնին, եթե մինչև նման ծանուցմանը նախորդող ամսաթիվը ծանուցման մեջ նշված ապրանքների կապակցությամբ մաքսային մարմինը չի հայտնաբերել մաքսային կանոնների խախտման փաստ։»:

Հոդված 102. Օրենքի 317-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ պարբերությունները համարակալել որպես նույն հոդվածի 2-րդ մաս, իսկ 2-րդ մասի համարակալումը նախատեսել որպես նույն հոդվածի 3-րդ մաս:

Հոդված 103. Օրենքի 321․1-ին հոդվածից հետո լրացնել նոր՝ 321․2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 3212 Ֆիզիկական անձանց կողմից ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ արգելված գործողությունների իրականացումը

1․ Սույն օրենքի 177-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձանց կողմից համապատասխան արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները մաքսային մարմնի կողմից բացթողումից հետո 2 տարվա ընթացքում տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով այլ անձանց փոխանցելը, բացառությամբ այդպիսի տրանսպորտային միջոցների կամ կցորդների՝ ընտանիքի անդամներին փոխանցման դեպքի՝

առաջացնում է տուգանք՝ այդ տրանսպորտային միջոցների կամ կցորդների՝ ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծման համար նախատեսված մաքսային վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) մեծության չափով։

 2․ Սույն օրենքի 177-րդ հոդվածի 14․1-ին մասով նախատեսված անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ նախատեսված՝ ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից 18 ամսվա ընթացքում տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքով այլ անձանց փոխանցելը՝

առաջացնում է տուգանք՝ այդ տրանսպորտային միջոցների՝ ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծման համար նախատեսված մաքսային վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) մեծության չափով։»։

Հոդված 104. Օրենքի 338-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 105. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հոդված 106. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-250 օրենքի 6-րդ հոդվածի «է» ենթակետում՝ «տալիս է ապրանքների ծագման սերտիֆիկատներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սակագնային առանձնաշնորհումներ կիրառելու համար մաքսային մարմնի կողմից տրամադրող ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․9-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պահպանության,» բառից հետո լրացնել «սակագնային առանձնաշնորհումներ կիրառելու համար ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրման,» բառերը։

Հոդված 2. Օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով՝

«

11) մաքսային մարմինների կողմից սակագնային առանձնաշնորհումներ կիրառելու համար ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրման համար՝ փորձաքննության անհրաժեշտության բացակայության դեպքում յուրաքանչյուր խմբաքանակի համար (բացառությամբ սույն մասի 13-րդ կետում նշված դեպքերի)

բազային տուրքի 7-ապատիկի չափով

12) մաքսային մարմինների կողմից սակագնային առանձնաշնորհումներ կիրառելու համար ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրման համար՝ փորձաքննության անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր խմբաքանակի համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

13) փորձաքննություն չպահանջող` ՀՀ-ում արտադրված՝ մինչև 2,5 տոննա ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), ԱՏԳ ԱԱ 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և ԱՏԳ ԱԱ 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար մաքսային մարմինների կողմից սակագնային առանձնաշնորհումներ կիրառելու համար ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրման համար

բազային տուրքի  չափով

Հոդված 3 Օրենքի 19.9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված խմբաքանակը ներառում է տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր ունեցող կամ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրով, սակայն տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող առավելագույնը 3 ապրանք, որոնց քանակը (պարկ, տուփ, հատ, փաթեթվածք և այլն), անկախ քաշից, չի կարող գերազանցել 30 միավորը։ Եթե միևնույն խմբաքանակում առկա են փորձաքննության անհրաժեշտություն պահանջող և չպահանջող ապրանքներ, ապա պետական տուրքը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով։»։

Հոդված 4 Օրենքի 32-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ)» ենթակետով․

«զ) ապրանքների ծագման առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրման համար՝ մինչև հավաստագրի տրամադրումը։»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    23.08.2024 - 07.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 961

Տպել