«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն ՀՀ օրենքով վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հարկումը դուրս է բերվել շրջանառության հարկով հարկման համակարգից, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաև Հարկային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շրջանառության հարկով հարկման նպատակով վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ 650-Ն որոշումը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի և հավասար բաշխումն ապահովելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի և արդարացի հարկային բեռ:
-
Քննարկվել է
23.08.2024 - 13.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 1027
Տպել