Գտնվում է ՀՀ կառավարությունում
«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է-----թվականի-------- ---ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ 2.1 մասը հետևյալ բովանդակությամբ․
«2.1 Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է, իսկ իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից, որի դեպքում սույն մասով սահմանված կարգով ստուգողական միջոցառումները (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները) իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ։
Արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը կամ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույտվությունը կիրառելի է միայն Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքի կամ վերջինիս հետ համագործակցության շրջանակում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար։
Արտաքին հետախուզության ծառայության և լիազոր մարմնի համագործակցության կարգն ու պայմանները սահմանում է Վարչապետը։»
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում «լիազոր մարմնի համաձայնությամբ» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը.
«, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության կողմից անձանց տրվող թույլտվության, որը տրամադրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից, առանց լիազոր մարմնի համաձայնության»։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդավծի 2-րդ մասի 4-րդ կետում «լիազոր մարմնի գնահատմամբ» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը.
«իսկ արտաքին հետախուզության ծառայության կողմից տրամադրվող թույտվության դեպքում՝ արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ»։
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ․
«Արտաքին հետախուզության ծառայությունում միջգերատեսչական ստուգումն իրականացվում է Արտաքին հետախուզության ծառայության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով»։
Հոդված 5. Օրեքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին դիմելու համար» բառերից հետո լրացնել հետևյալ բառերը.
«բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանում են Արտաքին հետախուզության ծառայությունից»։
Հոդված 6. Օրենքի 24֊րդ հոդվածում լրացնել նոր 9.1 մաս հետևյալ բովանդակությամբ․
«Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող և միայն վերջինիս կողմից տրված՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ստացած իրավաբանական անձանց մոտ միջգերատեսչական վերահսկողությունը իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը։ Արտաքին հետախուզության ծառայության կողմից սույն մասով սահմանված միջգերատեսչական վերահսկողությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ իրականացնելով լիազոր մարմնի լիազորությունները։
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն։» բառերից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ․
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք կարող են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցել միայն այն կազմակերպություններին և իրավաբանական անձանց, որոնք գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ դրանց առնչվելու համապատասխան թույլտվությունն ստացել են սույն մասով սահմանված ընդհանուր կարգով, իսկ Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող և վերջինիս կողմից տրված գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք ու Արտաքին հետախուզության ծառայության կողմից տրված պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին կարող են առնչվել միայն Արտաքին հետախուզության ծառայության հետ հարաբերություններում։»
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ․
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1֊ին հոդվածով սահմանված՝ Արտաքին հետախուզության ծառայության և լիազոր մարմնի համագործակցության կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում։
-
Քննարկվել է
23.08.2024 - 07.09.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Արտաքին հետախուզության ծառայություն
Դիտումներ` 1251
Տպել