Հիշել նախագիծը

ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 134-րդ կետի 4-րդ ենթակետի,     հավանություն տալ`

  1. Մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի:
  2. Մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

Նախագծի մանրամասներին ծանոթացեք կից ներկայացված փաստաթղթում:

  • Քննարկվել է

    20.02.2018 - 09.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8907

Տպել

Առաջարկներ`

Սարգիս Ավագյան

02.03.2018

2. Մեր հարևան մի շարք երկրներում, նույնպես առկա է եղել հեռավոր մարզերի կադրային անբավարարության խնդիրը: Եվ առաջարկվող լուծումներից է եղել այլ երկրների մասնագետների ,,ներմուծումը,,: Հայաստանում ցավոք շատ քիչ են ,,Հայաստանյան,, աշխատավարձով աշխատող օտարերկրացիները, որը նույնպես ցուցանիշ է բժիշկների աշխատավարձերի ոչ իրատեսական լինելուն: Առաջարկում եմ հայեցակարգում ներառել օտարերկրյա բուժաշխատողներ հնարավոր ,,ներմուծման,, հարցը: Այն մի կողմից շուկայական հարաբերություններում գտնվող Հայաստանին ցույց կտա կադրերի ,,իրական արժեքը,,, իսկ մյուս կողմից մի շարք դեպքերում առկա բուժծառայությունների բարձր գների վրա կունենա զսպող ազդեցություն:

Սարգիս Ավագյան

02.03.2018

Ներկայացված հայեցակարգում ,,Առաջարկվող լուծումներ,, բաժնում բերված են 4 ուղղություններ, որոնցում ներկայացվա քայլերից շատերը գործում են նաև այսօր, սակայն դրանք, եթե չասենք անարդյունավետ են, համենայն դեպս դրանց արդյունավետությունը խիստ հարցական է: Դրանք ավելի շատ կրում են հռչակագրային բնույթ և գործնականում չեն լուծի ծառացած խնդիրը, այն է` մարզերում կադրերի անբավարար հագեցվածությունը: Մի շարք դրույթներ էլ վիճելի են կոռուպցիոն ռիսկեր պարունակելու տեսակետից: Այս առումով կարծում եմ անհրաժեշտություն կա Հայեցակարգը քննարկելու շահառուների տեսակետները արտահայտող կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների հետ: Առաջարկում եմ լրացնել հետևյալ դրույթներով: 1. Իմ կարծիքով հայեցակարգում պետք է տեղ գտնի բժիշկների աշխատավարձերի իրատեսական հաշվարի դրույքը: Բժիշկների աշխատավարձերի անհիմնավոր չափերի տարիներ շարունակ չարչրկվող հարցի հիմքում ընկած է ոչ ճիշտ տնտեսագիտական հաշվարկը: Այսպես օրինակ, այսօր Երևանի պետական բժշկական ինստիտուտի մեկ տարվա կրթավճարը կազմում է 1000000 դրամ Եթե կոպիտ հաշվարկներով ընդունենք որ բժիշկ-նեղ մասնագետ դառնալու համար պահանջվում է 10 տարի (6 տարի ընդհանուր բժշկություն+4 տարի նեղ մասնագիտացում ), ապա միայն կրթության համար պահանջվող գումարը կոպիտ հաշվարկներով կկազմի 10X 1000000 =10 000 000 դրամ: Եթե հաշվի առնենք որ նեղ մասնագետ բժիշկը աշխատելով 27 տարեկանից մինչ իր թոշակի տարիքը՝ 67 տարեկանը, այսինքն 40 տարի, ամեն 5 տարին մեկ նաև վերապատրաստում է անցնում (ամեն մի վերապատրաստումն արժի 150000 դրամ), ստացվում է որ նա 8 անգամ վերապատրաստվելու համար նույնպես պետք է վճարի 8X 150000=1200000 դրամ: Այսինք առանց հաշվելու գրքերի, տետրերի և այլ հազարումի ծախսերը զուտ կրթական վճարները կազմում են 11 200 000 դրամ: Եթե սա լինի բանկից վերցված վարկ, ապա 40 տարում (իր աշխատած տարիների ընթացքում) այն մարելու համար, առանց բանկային տոկոսները հաշվի առնելու, անհրաժեշտ է որպեսզի ամեն տարի բժիշկը բանկին վճարի 11 200 000:40=280000 դրամ, կամ որ նույնն է ամսեկան 23 333 դրամ: Հաշվի առնելով, որ բոլոր զարգացած երկրներում այս բանկային վճարը կազմում է սովորաբար աշխատավարձի մոտ 5-7 տոկոսը, ապա կստացվի որ աշխատավարձը պետք է կազմի մոտ 16-20 անգամ ավել ամսեկան այդ վճարից որը կազմում է 466 666 դրամ, կամ եթե հաշվենք ամիսն ունի 22 աշխատանքային օր, ապա օրական աշխատավարձը պետք է կազմի 38888 դրամ: Ահա այսպիսին պետք է լինի սովորական պոլիկլինիկայում աշխատող, օրինակ, ակնաբույժի աշխատավարձը, դրան գումարած նաև մարզերի ավելի աղքատիկ սոցիալական պայմաններում ապրելու և աշխատելու համար նախատեսված աշխատավարձային գործակիցները: Այսօրվա առաջարկվող աշխատավարձերը շատ հեռու են վեր նշված իրատեսական չափերից և ինչ հայեցակարգ էլ մշակենք, եթե այն հիմնավորված չէ տնտեսական հաշվարկներով, դատապարտված է ձախողման:

Տեսնել ավելին