Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող օրենսդրության համաձայն ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրման ժամկետը սահմանված է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

Ներկայումս Որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս 070 ծածկագրով անձնագրի և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը (այսուհետ՝ վկայական) Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանով,  որ ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականը համարվում է անձին միջազգային պաշտպանություն տվող փաստաթուղթ, որի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում և չի կարող խոչնդոտ հանդիսանալ անձի ՀՀ տարածք մուտք գործելիս:

 Նշենք որ, ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իրավասու մարմնի կողմից ՀՀ քաղաքացուն, ՀՀ փախստական ճանաչված և ապաստան ստացած անձին, ՀՀ բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձին տրամադրվում է վերադարձի վկայական, որը  մեկանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, ինչը հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն` սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում:

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայականի տրամադրման հարցը դեռևս  շարունակում է արդիական մնալ, և դեռևս շարունակվում են վկայականի ստացման դիմումների ընդունումը, նախագծով նախատեսվում է N 1864-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև  2025 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

       3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

    ՀՀ ներքին գործերի նախարարություն:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

  1. Ակնկալվող արդյունքը

  Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև  2025 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականով առանց խոչընդոտ մուտք գործել ՀՀ տարածք։

 

                                                                              ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Քննարկվել է

    16.08.2024 - 31.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 816

Տպել