ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____ 2024 թվականի  N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 9 և N 17 հավելվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաuտանի Հանրապետության oդանավակայաններում անցագրային և ներoբյեկտային վերահuկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը» բառերով։

2) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիական գլխավոր վարչություն (այսուհետ՝ գլխավոր վարչություն)» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)» բառերով.

          3) ամբողջ տեքստում «գլխավոր վարչության» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ «գլխավոր վարչության պետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Օդանավակայանի տարածքը շրջափակող պարիսպները պետք է գտնվեն շուրջօրյա հսկողության ներքո` մշտական կամ ժամանակավոր պահակակետերի միջոցով պահպանության իրականացման, ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային խմբի կամ տրանսպորտային միջոցներով շրջագայության կատարման, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում առանձնացվում են ավիացիոն անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային տեղամասերը, որտեղ բացի մուտքի վերահսկողությունից կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության ապահովման այլ միջոցառումներ։».

6) 16-րդ կետում «անձանց մուտքը (ելքը) ֆիքսող տեխնիկական համակարգով» բառերը փոխարինել «մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերով, տեսահսկման համակարգերով» բառերով:

7) 17-րդ կետը «հրապարակով,» բառից հետո լրացնել «հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող» բառերով.

8) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18.Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքերի հսկիչ-անցագրային կետերը և դրանց հարակից տարածքները գիշերային ժամերին պետք է լուսավորվեն: Այն հսկիչ-անցագրային կետը, որը շուրջօրյա չի աշխատում կամ ժամանակավորապես չի գործում, պետք է լինի մշտապես փակ վիճակում և հսկվի օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային խմբի կամ տրանսպորտային միջոցներով շրջագայության իրականացման, ինչպես նաև տեսահսկման համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. «Զվարթնոց» օդանավակայանի վերահսկելի գոտում գտնվող Կոմիտեի շենքի, «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) շենքերի ու շինությունների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտում գտնվող Ընկերության շինությունների և ենթակառուցվածքների պահպանությունը, ինչպես նաև Ընկերության Հայաստանի Հանրապետության  մարզերի տարածքներում գտնվող շինությունների և ենթակառուցվածքների պահպանությունն իրականացվում է Ընկերության անվտանգության ծառայության կողմից՝ պահակակետային ծառայության, պարեկային խմբի կողմից, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերով մշտական հսկողության իրականացման միջոցով:».

10) 22-րդ կետի 2-րդ ենթակետի «դ.» պարբերությունից հանել «և հայրանունը» բառերը.

11) 24-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Օդանավակայանների գործադիր մարմիններն օդանավակայաններում կիրառվող անցագրերի տրամադրման և անցագրային վերահսկողության իրականացման կարգը ներկայացնում են Կոմիտե` հաստատման: Այն հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում Կոմիտեի համապատասխաան ստորաբաժանման կողմից ուսումնասիրությունների արդյունքում կազմված եզրակացության հիման վրա։».

12) 25-րդ կետը «պատճենը:» բառերից հետո լրացնել  հետևյալ պարբերությամբ.

«Հայտին կից պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտության  լաբորատոր գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրամադրված փորձագիտական եզրակացություն, անցագրի ստացման համար դիմած անձի օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի (առնվազն՝ կոկաին, մարիխուաննա, մեթամֆետամին և ափիոն տեսակների համար) առկայության կամ բացակայության մասին:

Հայտում նշված անձի կամ անձանց մոտ` սույն կետում նշված թմրամիջոցների և հոգեմետ նյութերից որևէ մեկի առկայության մասին, ինչպես նաև հոգեբուժական հաստատությունում հաշվառումն հաստատող փորձագիտական եզրակացության դեպքում՝ անցագիր չի տրամադրվում, իսկ տրամադրված անցագիրը հետ է վերցվում: Մասնագիտացված բժշկական հաստատությունների կողմից տրամադրվող փորձագիտական եզրակացությունները հայտին կից ներկայացվում են՝ առաջին անգամ անցագրի ստացման նպատակով հայտ ներկայացնելիս, ինչպես նաև յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ նոր անցագրի ստացման կամ այն փոխարինելու դեպքում, համոզվելու համար, որը անձը դեռևս համապատասխանում է  աշխատանքի ընդունման համար պահանջվող չափանիշներին։».   

 13) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին և 25.2-րդ կետերով.

«25.1. Առանց ուղեկցման մուտքի անցագրերի վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները պետք նշագրվեն թվային կարգով: Մուտք դեպի նման տարածքներ պետք է թույլատրվի միայն այն դեպքում, երբ այն անհրաժեշտ է անձին ծառայողական պարտականությունների կատարման համար:

25.2. Օդանավակայանի անցագրի հայտի տրման ընթացակարգը կախված է տրամադրվող անցագրի տեսակից: Օդանավակայանի տարածքում օրենքով իրենց վերապահված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց ստորաբաժանումների ղեկավարները, օդանավ շահագործողների տնօրենները, ինչպես նաև օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները (այսուհետ՝ Գործատու) օդանավակայանի  վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տնօրինությանն են ներկայացնում հայտ՝ կցելով անձի/անձանց աշխատանքային պարտականությունների նկարագրությունը, մուտքի թույլտվության անհրաժեշտության հիմնավորումը, անձի/անձանց անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, մեկ լուսանկար 3X4 չափսի, համապատասխան գոտու կամ կետի մուտք գործելու անհրաժեշտության հիմնավորումը։ Իսկ տրանսպորտային միջոցների անցագիր տրամադրելու հայտ ներկայացնելու դեպքում՝ նաև տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:».

14) 27-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Անձանց և տրանսպորտային միջոցներին տրամադրվող օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր: Դրանց ձևանմուշները, պատրաստված, բայց դեռևս աշխատողներին չտրամադրված անցագրերը, պլաստիկ քարտերը, ինչպես նաև դիմող անձնաց նախապատմության ստուգման արդյունքները, անձանց օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առկայության կամ բացակայության վերաբերյալ բժշկական ստուգումների մասին եզրակացությունները օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի կողմից պետք է հաշվառվեն և պահպանվեն մետաղյա պահարաններում:».

15) 26-րդ կետում «անձը» բառից հետո լրացնել «՝ անհրաժեշտության դեպքում» բառերով։

16) 27.2-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27.2. Սույն կարգի 33-րդ և 34-րդ կետերով սահմանված անցագրերը պետք է տրամադրվեն միայն այն անձանց, որոնց համար Գործատուն դիմել է հայտով: Անցագիր տրամադրող ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողը մինչև անցագրի տրամադրումը կատարում է՝ անցագիր ստացող անձի փաստաթղթերի (անձնագիր կամ նույնականացման քարտ) և անձի նույնականացում, հրահանգավորում անցագրի կրման և օգտագործման պայմանների վերաբերյալ, իսկ անցագիր ստացող անձը ստորագրում է հրահանգավորման թերթիկում և անցագրերի հատկացման մատյանում, որոնց ձևերը սահմանվում են օդանավակայանի կառավարիչի կողմից: Անցագրերը տրամադրվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրերի կրման պայմանների վերաբերյալ դասընթացներին մասնակցությունից հետո։».

17) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Մշտական անցագրերը տրվում են մինչև երկու տարի ժամկետով: Անցագրերը ենթակա են փոփոխման դրանց ժամկետը լրանալուց հետո: Օդանավակայանի անցագրի կորստի դեպքում, անցագիր ստացած անձի Գործատուն  պետք է Հայաստանի Հանրապետության համապատասխան օդանավակայանի տնօրինությանը անհապաղ տեղեկացնի անցագրի կորստի վերաբերյալ՝ նշելով մանրամասները:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների, դիվանգիտական ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մշտական անցագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայության» հայտի հիման վրա՝ փոխադարձության սկզբունքով։». 

18) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28.1-ին և 28.2-րդ կետերով.

«28.1. Կորած կամ անձին տրամադրված անցագրի վրա նշված տվյալներից որևէ մեկի անընթեռնելիության (այսուհետ՝ անընթեռնելի անցագիր) դեպքում, դրանց հաշվառման նպատակով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողի կողմից կատարվում են գրանցումներ անցագրերի համակարգչային բազայում և անցագրերի տրման մատյաններում՝ մուտքագրելով կորած  կամ անընթեռնելի անցագրերի տվյալները: Անընթեռնելի անցագրերի դեպքում տրամադրվում են նոր անցագրեր միայն դրանք հետ վերադարձնելու դեպքում: Կորած կամ անընթեռնելի անցագրերի կրկնօրինակներ չեն տրամադրվում:   

28.2. Կորած կամ անընթեռնելի անցագրերի փոխարեն նոր անցագրեր ստանալու նպատակով՝ անցագիր կրող անձի Գործատուն սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի Ձև 4-ի համաձայն ներկայացնում է հայտ: Ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարը սույն կետով նախատեսված դեպքում նոր անցագիր հատկացնելու մասին որոշումը կայացնում է՝ օդանավակայանի տնօրինության հետ գրավոր ձևով համաձայնեցնելուց հետո:».   

19) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Հետ հանձնված և փոփոխված բոլոր տեսակի անցագրերը, ինչպես նաև դրանց ստացման հայտերի ձևաթղթերը պահպանվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում` մինչև 2 տարի ժամկետով, որից հետո դրանք ենթակա են ոչնչացման օրենսդրությամբ սահմանված կարգով:».

20) 31-րդ կետի «ա» ենթակետում «մեկանգամյա» բառը փոխարինել «ուղեկցվող այցելուի» բառերով.

21) 33-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Մշտական անցագրերը անձնական անցագրեր են: Դրանք մինչև երկու տարի ժամկետով տրվում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում մշտապես և կանոնավոր գործառույթներ իրականացնող օդանավակայանային ծառայությունների, պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներին՝ սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի Ձև 1-ի համաձայն:».

22) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «35. Մեկանգամյա անցագրերը (N 3 հավելված) տրվում են օդանավակայանների վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար և գործում են ստանալու պահից մեկ օրվա ընթացքում` մինչև վերահսկելի գոտում գտնվելու նշված ժամկետի ավարտը: Մեկանգամյա անցագրեր են հանդիսանում մեկ անգամ ուղեկցվող այցելուներին օդանավակայանների վերահսկելի գոտի մուտք գործելու համար տրվող մեկանգամյա ուղեկցվող այցելուների անցագրերը և մեկ անգամ չուղեկցվող այցելուներին օդանավակայանների վերահսկելի գոտի մուտք գործելու համար տրվող մեկանգամյա անցագրերը։

1) Ուղեկցվող այցելուները այն անձիք են, որոնց կազմակերպության կողմից սույն որոշմամբ հաստատված N3-րդ հավելվածի Ձև 4-ի համաձայն ներկայացրած հայտի հիման վրա տրվում է օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու իրավունք, որը գործում է ստանալու պահից մինչև հատուկ վերահսկելի գոտում գտնվելու նշված ժամկետի ավարտը։

ա. ուղեկցվող այցելուներին օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու պահից մինչև այդ գոտիներից դուրս գալը՝ ուղեկցում են այցելուի մուտքի թույլտվության համար հայտ ներկայացրած կազմակերպության այն աշխատողները, որոնք ունեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական անցագիր, իսկ նրաց բացակայության դեպքում` ըստ անհրաժեշտության, այցելուների ուղեկցումը կարող է իրականացվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից։

բ. չուղեկցվող այցելուներին օդանավակայանի վերահսկելի գոտի մուտք գործելու համար տրվող մեկանգամյա անցագրերը օդանավակայանների անցագրայի բաժնի կողմից տրվում են վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հայտի կամ  մեկանգամյա չուղեկցվող այցելուի անցագիր բացելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց հեռախոսազանգի հիման վրա։ Օդանավակայանների վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները օդանավակայանների տնօրինություններին պետք է նախապես ներկայացնեն նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցուցակները՝ նշելով կազմակերպության անվանումը, անձանց պաշտոնները և հեռախոսահամարները։

գ. Օդանավակայանների բեռնային համալիրի հատուկ վերահսկելի գոտու պահեստային տարածքներ մուտք գործելու համար ուղեկցվող այցելուի անցագրեր տրվում են նաև բեռնային համալիրի պահեստներ բեռներ հանձնելու նպատակով, տվյալ բեռի բեռնագրի և անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) հիման վրա՝ անձի զննման ընթացակարգեր անցումից հետո, իսկ բեռնային համալիրի վերահսկելի գոտու պահեստներ չուղեկցվող այցելուի անցագիր տրվում է պահեստներից բեռներ ստանալու իրավունք վերապահող փաստաթղթի՝ տվյալ բեռի բեռնագրի և անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք,) հիման վրա։»․

23) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին, 35.2-րդ և 35.3-րդ կետերով.

«35.1. Ուղեկցվող այցելուի անցագիր ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայանի տնօրենի անունով գրավոր հայտ է ներկայացվում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի Ձև 4-ի  անցագիր ստանալուց առնվազն երկու օր առաջ։

Գրավոր հայտում նշվում է այն մարդկանց տվյալները (անուն, ազգանուն), ովքեր պետք է օգտագործեն ուղեկցվող այցելուի անցագրերը, այցի նպատակը, մուտքի ժամը, նրանց անձը հաստատող փաստաթղթի տեսակը (անձնագիր, զինգրքույկ, փախստականի վկայական, կացության քարտ, պետական կառավարման համակարգի մարմինների աշխատողների վկայականներ, վարորդական իրավունք, ավիացիայի թանգարան այցելող աշակետրների դեպքերում՝ նաև ծննդյան վկայականներ) և դրանց համարները, ինչպես նաև վերջիններիս հայտ ներկայացրած կազմակերպության ուղեկցող աշխատողի տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն):  

35.2. Ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է միայն սույն կարգի 35.1-ին կետում նշված անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա: Ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է հայտ ներկայացրած կազմակերպության աշխատողի ներկայությամբ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ, ովքեր անցագրերի տրման և հանձնման ժամանակ ստորագրում են անցագրերի տրման մատյանում՝ հաստատելով անցագրերի ստացման կամ հանձնման փաստը։

«35.3. Օդանավակայաններում առաջացած արտակարգ իրավիճակների հետ կապված հրատապ (անօրինական միջամտության ակտեր, օդանավերի հետ կապված վթարներ, հրդեհներ և այլն) դեպքերում օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ ժանամող ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուժերի և փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական հաշվարկների, ՀՀ առողջապահության նախարարության շտապօգնության հաշվարկների մուտքը թույլատրվում է անխոչընդոտ, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեկցվող այցելուի անցագիրը տրամադրվում է՝ առանց օդանավակայանի տնօրենի անունով գրավոր հայտի ներկայացման։».

24) 36-րդ կետում «կազմակերպություններին, որոնց թույլատրվել է» բառը փոխարինել «կազմակերպությունների աշխատողներին, որոնք իրենց ղեկավարության կողմից լիազորված են»  բառերով.

25) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«37. Տրանսպորտային միջոցների անցագրերը տրվում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև համապատասխան մարմինների և կազմակերպությունների աշխատողներին պատկանող տրանսպորտային միջոցներին.

1) մշտական տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մինչև մեկ տարի ժամկետով.

2) ժամանակավոր տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մինչև 3 ամիս ժամկետով.

3) մեկանգամյա տրանսպորտային անցագրերը տրամադրվում են մեկ անգամ մուտք գործելու համար:

26) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-ին կետով՝

«37.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է գազով շահագործվող տրանսպորտային միջոցների մուտքը։ Նման տրանսպորտային միջոցներին արգելվում է տրամադրել օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր։».

27) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«38. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մշտական կամ ժամանակավոր անցագիր ստացած անձանց դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն։»։

28) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Օդանավերի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է սույն կարգի 65-րդ և 66-րդ կետերի համաձայն։»։

29) VI-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

 «VI. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Կոմիտեի կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականներ տրվում են համաձայն՝ սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի Ձև N 8-ի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամներին, օդանավերի անձնակազմի անդամներին, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուներին, ինչպես նաև հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմի և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդանավերի անձնակազմի անդամներին:
  2. Կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականներ տրվում են համաձայն՝ սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի Ձև N 10-ի Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող քաղաքացիական ավիացիայի տեսուչներին, ովքեր Կոմիտեի կողմից ստացել են տեսուչի վկայական և լիազորված են Կոմիտեի անունից համապատասխան ստուգումներ իրականացնելու քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված թռիչքների անվտանգության գործընթացների, ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերի և քաղաքացիական ավիացիայի շահագործման հետ կապված այլ ասպեկտների շրջանակներում: Քաղաքացիական ավիացիայի տեսուչներ են հանդիսանում նաև քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչները և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչները:
  3. Թռիչքային անձնակազմի անդամ է հանդիսանում թռիչքային անձնակազմի անդամի վկայական ունեցող անձը, որը թռիչք-վայրէջքի համար նախատեսված ժամանակահատվածում իրականացնում է օդանավի կառավարման հետ կապված պաշտոնական պարտականություններ՝ օդանավի հրամանատար, երկրորդ օդաչու:
  4. Օդանավի անձնակազմի անդամ է հանդիսանում այն անձը, որը նշանակված է օդանավ շահագործողի կողմից թռիչք-վայրէջքի համար նախատեսված ժամանակահատվածում օդանավում որոշակի պարտականություններ կատարելու համար՝ բորտուղեկցորդներ, ինժեներներ, տեխնիկներ, շտուրմաններ, բորտռադիստներ, բորտօպերատորներ և թռիչքային մենեջերներ:
  5. Օդանավի անձնակազմի անդամի վկայականը տրվում է մեքենայով ընթերցվող մագնիսական շերտ ունեցող պլաստիկ քարտերով, որի դիմային հատվածի վրա անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը,

2) վկայականը տրամադրող Կոմիտեի անվանումը,

3) աշխատանքի վայրը,

4) անձնակազմի անդամի լուսանկարը,

5) անձնակազմի անդամի սեռը, ազգանունը, անունը,

6) անձնակազմի անդամի ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը, պաշտոնը,

7) անձնակազմի անդամնի վկայականի համարը,

8) վկայականի վավերականության ժամկետը,

9) վկայականը կրող անձի ստորագրությունը:

  1. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի դարձերեսին անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը,

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 7 լրացումով սահմանված ձևի վկայական կրող անձի իրավունքները,

3) վկայականը տրամադրող մարմնի անվանումը,

4) վկայականը տրամադրող մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

  1. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 47-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տվյալները:
  2. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա Կոմիտեում աշխատող օդանավի անձնակազմի անդամի վկայականը, ինչպես նաև օդանավ շահագործողի ղեկավարի և փոքր ավիացիայի օդանավի սեփականատիրոջ ներկայացրած հայտերի հիման վրա օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամի վկայականը տրամադրվում է մեկ ամսյա ժամկետում համաձայն՝ սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի Ձև N 8 ի։
  3. Կարգի 50-րդ կետով նշված վկայականի տրամադրման համար ներկայացվող հայտում հայերեն և անգլերեն լեզուներով նշվում են`

1) դիմող մարմնի կամ կազմակերպության անվանումը,

2) օդանավի անձնակազմի անդամի անունը, ազգանունը, պաշտոնը,

3) հայտին կից ներկայացվում է օդանավի անձնակազմի անդամի 3 x 4 չափի մեկ լուսանկար,

4) անձնագրի պատճենը,

5) աշխատանքի ընդունման հրամանի պատճենը կամ աշխատանքային պայմանագրից քաղվածք,

6) Կոմիտեի կողմից տրված կամ ճանաչված օդանավի անձնակազմի անդամի մասնագիտական վկայանի պատճենը:

  1. Կարգի 50-րդ կետով նշված վկայականի տրամադրման համար ներկայացվող հայտին կից ներկայացվում է նաև`

1) հայերեն և անգլերեն լեզուներով լրացված հարցաթերթ համաձայն՝ սույն կարգի Ձև N 9՝ օդանավի անձնակազմի անդամի վկայական ստացող յուրաքանյուր անձի համար,

2) մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրամադրված փորձագիտական եզրակացություն՝ օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի բացակայության մասին (առնվազն՝ կոկաին, մարիխուաննա, մեթամֆետամին և ափիոն տեսակների համար), ինչպես նաև հոգեբուժական հաստատությունում հաշվառման բացակայության մասին:

  1. Կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետով նշված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի որևէ մեկի առկայության, ինչպես նաև հոգեբուժական հաստատությունում հաշվառումն հաստատող բժշկական փորձագիտական եզրակացության դեպքում՝ անձնակազմի անդամի վկայականներ չեն տրամադրվում:
  2. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձնակազմի անդամներին սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի Ձև N 8-ով սահմանված վկայականը տրամադրվում է օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից ներկայացրած հայտի հիման վրա, Կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչումից և նրանց կենսագրության ու նախապատմության տվյալների ստուգումից հետո՝ մեկ ամսյա ժամկետում։
  3. Օդանավի անձնակազմի անդամի վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե.

1) ներկայացված հայտում առկա են անճշտություններ,

2) հայտում ներկայացված անձի նախապատմության ստուգման արդյունքները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման պահանջներին,

3) օդանավ շահագործող կազմակերպության կողմից չեն ներկայացվել սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերում նշված փաստաթղթերը,

4) Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից չի ճանաչվել սույն կարգի 54-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացիների վկայականը։

  1. Օդանավի անձնակազմի անդամի վկայականը տրամադրվում է համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 9 «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածի N 7 լրացումով սահմանված ձևանմուշի:
  2. Կոմիտեում աշխատող թռիչքային անվտանգության տեսուչներին և ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչներին՝ Կոմիտեի նախագահին համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա, ինչպես նաև Կոմիտեի կողմից նախապատմության տվյալների ստուգումից հետո՝ մեկ ամսյա ժամկետում տրամադրվում է քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական համաձայն՝ սույն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի Ձև N 10-ի։
  3. Քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականը տրվում է մեքենայով ընթերցվող մագնիսական շերտ ունեցող պլաստի քարտերով, որի դիմային հատվածի վրա անգլերեն լեզվով նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը,

2) վկայականը տրամադրող Կոմիտեի անվանումը,

3) տեսուչի լուսանկարը,

4) տեսուչի սեռը, ազգանունը, անունը,

5) տեսուչի ծննդյան տարեթիվը, քաղաքացիությունը, պաշտոնը,

6)  վկայականի համարը,

7)  վկայականի վավերականության ժամկետը,

8) վկայականը կրող անձի ստորագրությունը:

  1. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի դարձերեսին նշվում են`

1) վկայականը տրամադրող երկրի անվանումը,

2) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի N 8 լրացումով սահմանված ձևի վկայական կրող անձի իրավունքները,

3) վկայականը տրամադրող մարմնի անվանումը (տրման վայրը),

4) վկայականը տրամադրող մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:

  1. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի դարձերեսի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 58-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված տվյալները:
  2. Կարգի 57-րդ կետով նշված վկայականի տրամադրման համար Կոմիտե է ներկայացվում սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով նախատեսվող փաստաթղթերը։
  3. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող քաղաքացիական ավիացիայի տեսուչներին վկայականը հատկացվում է Կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի ճանաչումից հետո:
  4. Քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայական տրամադրելու հայտը մերժվում է, եթե.

1) հայտում ներկայացված անձը չի հանդիսանում քաղաքացիական ավիացիայի տեսուչ,

2) չեն ներկայացվել սույն կարգի 61-րդ կետով նախատեսված փաստաթղթերը,

3) Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից չի ճանաչվել սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը։

  1. Քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը տրամադրվում է համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 9 «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածի N 8 լրացումով սահմանված ձևանմուշի։
  2. Օդանավի անձնակազմերի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ իրականացվում է տվյալ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի, անձնագրի և անձնակազմի անդամի վկայականի հիման վրա: Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական ունեցող, սակայն չվերթի գլխավոր հայտարարագրում չնշված անձանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելվում է:

Օդանավակայանների մշտական անցագրեր ունեցող օդանավի անձնակազմի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքը օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի իրականացվում է հսկիչ անցագրային կետերով։

  1. Օտարերկրյա օդանավ շահագործող կազմակերպությունների օդանավերի անձնակազմերի անդամների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդանավերի անձնակազմերի անդամների գլխավոր հայտարարագրի, անձնագրի, անձնակազմի անդամի վկայականի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականի ներկայացումից հետո:
  2. Օդանավերի անձնակազմերի անդամները և քաղաքացիական ավիացիայի տեսուչներն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում և օդանավերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պետք է կրեն իրենց վերնահագուստի վրա վկայակաները և պահպանեն օդանավակայաններում սահմանված անցագրային վերահսկողության կանոնները:
  3. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից պետք է ստեղծվի օդանավի անձնակազմի անդամի վկայականների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների էլեկտրոնային բազա, որը չպետք է միացված լինի համացանցին և պետք է պաշտպանված լինի անօրինական մուտքերից:
  4. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը վարում է օդանավի անձնակազմի անդամի վկայականների և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների գրանցամատյան, որը հանդիսանում է խիստ հաշվառման ենթակա փաստաթուղթ: Գրանցամատյանի բոլոր էջերը պետք է համարակալվեն, մատյանը կարվի և կնքվի Կոմիտեի կնիքով:
  5. Գրանցամատյանում լրացվում են՝

1) 1-ին սյունակում՝ վկայականի հերթական համարը.

2) 2-րդ սյունակում՝ վկայական ստացողի ազգանունը և անունը.

3) 3-րդ սյունակում՝ վկայական ստացողի պաշտոնը.

4) 4-րդ սյունակում՝ վկայականի գործողության ժամկետը.

5) 5-րդ սյունակում՝ վկայական ստացողի ստացողի ստորագրությունը.

6) 6-րդ սյունակում՝ վկայական ստանալու օրը, ամիսը և տարեթիվը.

7) 7-րդ սյունակում՝ այլ նշումներ:

  1. Օդանավի անձնակազմի անդամի վկայական և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայական ստացող անձինք Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժան ղեկավարի կողմից պետք է հրահանգավորվեն վկայականի կրման և օգտագործման կարգի վերաբերյալ և ստորագրեն համապատասխան գրանցամատյանում:
  2. Օդանավի անձնակազմի անդամի վկայակաները և քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականները տրամադրվում են երկու տարի ժամկետով, որոնք ժամկետը լրանալուց հետո պետք է վերադարձվեն Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանը:
  3. Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչների կողմից վկայականների կորստի դեպքում վկայականը կորցրած անձը պետք է անհապաղ վկայականի կորստի մասին հայտնի Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժան ղեկավարին, որն իր հերթին պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի Կոմիտեի նախագահին և/կամ Կոմիտեի նախագահի տեղակալին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի անցագրի պատկերով ձևաթղթերի (stop-list) տրամադրումը օդանավակայանների տնօրինությանը՝ օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերում տեղադրելու համար, նպատակ ունենալով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողներին տեղեկացնել այն մասին, որ նշված վկայականներն այլևս չեն գործում և ենթակա են առգրավման։

74․ Վկայականի կորստի մասին տեղեկատվության ստացումից հետո, Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը Կոմիտեի նախագահի հանձնարարականով անցկացնում է ծառայողական քննություն, որի ընթացքում իրականացվում է ռիսկերի գնահատում։ Իրականացված ծառայողական քննության և ռիսկերի գնահատման արդյունքները ներկայացվում են Կոմիտեի նախագահին, որոնց հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում նոր վկայականի տրամադրման կամ մերժման մասին։

75․Կորած կամ անընթեռնելի օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների  վկայակաների փոխարեն տրամադրվում են նոր վկայականներ: Կորած կամ անընթեռնելի վկայակաների կրկնօրինակներ չեն տրամադրվում:

  1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամները, օդանավերի անձնակազմի անդամները, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուները, ինչպես նաև հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմի և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդանավերի անձնակազմի անդամները կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչները՝ աշխատանքից ազատման դեպքում օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականը 3-օրյա ժամկետում հանձնում են Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը:»:
  2. Որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Կոմիտեի» բառով, 

2) «դիսպետչերական» բառը փոխարինել «կարգավարական» բառով։

  1. Որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) N 1 ձևի 1-ին կետում «8,5» և «6,5» թվերը համապատասխանաբար փոխարինել «85մմ» և «55մմ» թվերով.

2) N 2 ձևի 1-ին կետում «8,5» և «6,5» թվերը համապատասխանաբար փոխարինել «85մմ» և «55մմ» թվերով.  

3) N 3 ձևի «ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ» բառերը փոխարինել «ՈւՂԵԿՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԻ ԱՆՑԱԳԻՐ» բառերով.

4) N 4 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ համաձայն հավելվածի։

5) N 5 ձևի չորրորդ և N 6 ձևի երրորդ տողերից հանել «հայրանունը և» բառերը.

6) Ձև N 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

7) N 9 ձևում սահմանված հարցաթերթիկի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով։

8) Հավելված N 3-ը լրացնել նոր՝ Ձև N 10 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒՉԻ ՎԿԱՅԱԿԱՆ» ձևաթղթով` համաձայն N 3 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ ____-ի թիվ ____-Ն որոշման

 

«Ձև N 4

Հ Ա Յ Տ

ԱՆՑԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

______________________________________________________________________________________________

(օդանավակայանը/կառավարիչը, անվանումը, պաշտոնատար անձը)

Խնդրում եմ հատկացնել ______________________________________________________________ անցագիր

                                                                 (անցագրի տեսակը)

______________________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

հետևյալ աշխատողներին,  նշելով անցագիրն ստացող անձի անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, ծառայությունը (բաժինը), անհրաժեշտ մուտքի գոտին, անցագրի ժամկետը.

1.

2.

3.

4.

5.

 

Դիմող _______________________________________________________________________________________

                                (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

_____________________________________________________________________________________________

                                            (ստորագրությունը, անունը, ազգանունը)

«___»«_______________» 20........ թ.».

 

                                                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ ____-ի թիվ ____-Ն որոշման

 

«Ձև 8

 

Issuing State

Competent issuing authority

CREW MEMBER CERTIFICATE

 

Photograph

of holder of Certificate

          Surname                                                     Name  

   

         Sex                  Nationality                            Date of Birth

 

         Employed by                                                Occupation

 

         Doc No                                                       Date of Expiry

                                                           (Signature of holder)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Issuing State

 

The holder may, at all times, re-enter upon production of this certificate, within the

period of validity.

 

Issued at                                                                             (Signature)

(Place of issue)                                                                 Issuing Authority

 

 

Machine Readable Zone

 

»:

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

__________ ____-ի թիվ ____-Ն որոշման

 

«Ձև 10

 

Issuing State

Competent issuing authority

 

CIVIL AVIATION INSPECTOR CERTIFICATE

 

 

Photograph

of holder of Certificate

Surname                                                                           Given name

 

Sex                                   Nationality                                Date of Birth

 

 

Employed by                                                                     Occupation

 

                                                                                   CIVIL AVIATION

                                                                                      INSPECTOR

                                

                                 Doc No                                                                          Date of Expiry

 

 

(Signature of holder)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Issuing State

 

The holder may, at all times, re-enter upon production of this certificate, within the

period of validity.

 

Issued at                                                                             (Signature)

(Place of issue)                                                                  Issuing Authority

 

 

Machine Readable Zone

»:

  • Քննարկվել է

    16.08.2024 - 01.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 821

Տպել