Հիշել նախագիծը

«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).  

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված հաստատությունների օգտագործված գույքի հետագա գործածման հիմնախնդրի կարգավորման կարևորությունից:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները, առաջարկվող լուծումները.

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված հաստատություններում շինարարական աշխատանքների ավարտից հետո իրականացվում է բոլոր ենթակառուցվածքների նոր գույքով ամբողջական հագեցում: Այս մոտեցումը պայմանավորված է ինչպես նոր հաստատություններում ամբողջական նոր գույք ունենալու անհրաժեշտությունով, այնպես էլ կրթության բովանդակության իրականացման նորարարական միջավայր ունենալու հրամայականով: Այս միջոցառման արդյունքում ամբողջությամբ նոր գույքով են հագեցվում հաստատությունների դասասենյակները, աշխատանքային սենյակները, լաբորատորիաները, մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, բուժկետը,  բացօթյա մարզադաշտը: Սակայն միևնույն ժամանակ ծրագրում ընդգրկված բոլոր հաստատությունները գործող դպրոցներ են՝ իրենց ամրացված գույքով, որի օգտագործման անհրաժեշտությունը կորում է: Արդյունքում առաջանում են գույքի պահպանման, տեղափոխման, դուրսգրման դժվարություններ, որոնք բացի այն, որ վարչարարական առումով ժամանակատար են, նաև կարող են առաջացնել նշված գույքի վնասման, ընդհուպ մինչև օգտագործելու համար ոչ պիտանի դառնալու հետևանքներ: Միևնույն ժամանակ այդ հաստատությունների մոտակայքում կարող են լինել կրթական, մշակութային, մարզական, երիտասարդական այնպիսի հաստատություններ, որոնք օգտագործում են ավելի հին, երբեմն օգտագործման համար ոչ պիտանի գույք:

Հաշվի առնելով նշված իրավիճակը, այս փոփոխությամբ առաջարկվում է ունենալ պարզեցված և միասնական մեխանիզմ հաստատությունների գույքի վիճակի գնահատման, գույքի դուրսգրման, այլ կրթական, մշակութային, մարզական հաստատություններում գույքի կարիքների գնահատման և վերջիններիս պիտանի գույքը փոխանցելու համար:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

Փոփոխության արդյունքում նախատեսվում է ունենալ մեխանիզմ, որը հնարավորություն կտա մինչև հաստատությունում շինարարական աշխատանքները մեկնարկելը գնահատել առկա գույքի վիճակը և կիրառելիությունը, զուգահեռաբար գնահատել նաև հնարավորինս մոտ կրթական, մշակութային, մարզական հաստատություններում անհրաժեշտ գույքի կարիքները, գույքի դուրսգրումը և տեղափոխումը կազմակերպել միայն մեկ անգամ՝ համապատասխան վայր՝ խնայելով և՛ ժամանակը, և՛ տեղափոխման և պահպանման համար օգտագործվող ռեսուրսները, և՛ նվազագույնի հասցնելով գույքի վնասման ռիսկերը:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ պետական գույքի կոմիտե

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Միջոցառման իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններից, որի հիմնական թիրախներից է «մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերակառուցել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով» ենթակետը:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագրի «Մինչև 2030 թվականի մեգանպատակների»  գործողությունների «1․ Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 5-րդ՝ «Ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը և գործողությունների շրջանակը» գլխի 81-րդ՝ «Համընդհանուր ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը ենթադրում է բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն հանրապետության ողջ տարածքում» կետի 2-րդ մասի՝ «ուսումնական ենթակառուցվածքների ապահովում» ա. ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծում՝ հաշվի առնելով կրթության նորացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները,

բ. ուսումնական հաստատությունների ուսումնական գույքի, ժամանակակից համակարգչային սարքավորումների շարունակական արդիականացում, համացանցի որակյալ հասանելիության ապահովում, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների, մարզադահլիճների, ֆիզիկական և թվային ԲՏՃՄ և այլ լաբորատորիաների և գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների ստեղծում,

գ. հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում՝ մասնավորապես սովորողների սննդի կազմակերպման և արտադասարանական, արտալսարանային խմբակների և դասընթացների ծավալների ընդլայնմամբ,  ենթակետերի ապահովման պահանջից:

 

Իրավական ակտի փոփոխությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.08.2024 - 30.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1110

Տպել

Առաջարկներ`

Սուրեն Մելիքբեկյան

14.08.2024

Առաջարկում եմ նաև սույն մասում ավելացնել Պետության կողմից հիմնադրված առևտրային կազմակերպություններին և Համայնաքի կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպություններին՝ ՀՈԱԿ-ներին:

Տեսնել ավելին