Հիշել նախագիծը

Թանկարժեք մետաղների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն Օրենքի (այսուհետ՝ Օրենք)  անհամապատասխանությունների վերհանման և շտկման տրամաբանությամբ, ինչպես նաև ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ և անվանանիշ, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջներով։»

Սակայն Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի իրականացման համար իրացվող արտադրանքի մակերեսին  ընթեռնելի անվանանիշի առկայության վերաբերյալ դրույթը բացակայում է։

Սույնով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը նույն Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի բովանդակությունը տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Միաժամանակ նախատեսվում է խմբագրել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը՝ հանելով «պատրաստված» բառը, քանի որ այն կրկնվում է։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական հստակ հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում իրականացնել առավել արդյունավետ վերահսկողություն։

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հնարավոր կլինի չբախվել արհեստածին խոչընդոտների թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում մանրածախ վաճառակետերում իրացվող արտադրանքի նկատմամբ իրականացվող տեսչական գործողություններում։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում որակական առումով կունենանք՝

–    վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից առավել արդյունավետ վերահսկողության իրականացում՝ զերծ արհեստածին խոչընդոտներից և Օրենքի բացերից

–    ԵԱՏՄ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակականության ապահովում,

  • սպառողի շահերի պաշտպանություն։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը չի առաջանում:

    

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ենթադրում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

              Սույն նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    13.08.2024 - 28.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 906

Տպել