Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի օգոստոսի 21-ի 

N 1129-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի

ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկիրավիճակըև ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2003  թվականի  օգոստոսի  21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից ուղարկված տեղեկատվությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկը լրացնել նոր տեսակի պրեկուրսորներով, որոնք օգտագործվում են ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ):

Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են,  շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծով նախատեսվում է նյութերը  ընդգրկել   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Հսկողություն կսահմանվի մի շարք պրեկուրսորների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված Հավելված 3-ում:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ուղղակիորեն սահմանված չլինելով ռազմավարական փաստաթղթերով, այդուհանդերձ, բխում է ՀՀ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1671-Լ որոշմամբ հաստատված հավելվածի ժամանակացույցի 1-ին և 3-րդ կետերից:

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Քննարկվել է

    12.08.2024 - 27.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 934

Տպել