Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության  2018 թվականի հունիսի 27

 N 707-Ն որոշման մեջ փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման

նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկիրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2018  թվականի  հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից ուղարկված տեղեկատվությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել է դրանք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ ներառելու գործընթաց: Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկում ներառված նոր տեսակի պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծով նախատեսվում է սահմանել նյութերի  մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը Հայաստանի Հանրապետության կառավարության 27.06.2018 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ 707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Կսահմանվի մի շարք պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը:

Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված հավելված 3-ում ներառելու կապակցությամբ այլ իրավական ակտերոմ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ուղղակիորեն սահմանված չլինելով ռազմավարական փաստաթղթերով, այդուհանդերձ, բխում է ՀՀ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1671-Լ որոշմամբ հաստատված հավելվածի ժամանակացույցի 1-ին և 3-րդ կետերից:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    12.08.2024 - 27.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1335

Տպել