Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
3461 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Anna Avagyan 20.08.2024 10:43:51 | Հանուն արդարության՝ առաջարկում եմ ՔՕ-ում այս նույն պատասխանատվությունը սահմանել և կիրառել նաև այն հարկային տեսուչի նկատմամբ, ում կողմից կազմված սխալ ակտի պատճառով գործարարը ահռելի ռեսուրս է կորցրել՝ արդարությունը վերականգնելու համար։ | ||
2 | Սևակ Հակոբյան 20.08.2024 11:24:27 | Հեթական անգամ համոզվում ենք, որ ՊԵԿ-ը օրենսդրական փոփոխությունների միակողմանի նախաձեռնություններ է իրականացնում՝ առանց հաշվի առնելու պետությունը պահող, տնտեսությունը զարգացնող գործարարի կարծիքը։ | ||
3 | Կարեն Ասրյան 20.08.2024 17:31:02 | Այնպիսի տպավորություն է, որ ՊԵԿ-ը ամեն ինչ անում է պետությունը կործանելու համար։ | ||
4 | Rita Sargsyan 21.08.2024 09:53:24 | Պետական եկամուտներն ավելացնելու համար ոչ թե պետք է տեռորի ենթարկել բիզնեսին, այլ հակառակը՝ գրավիչ ներդրումային միջավայր ապահովել բիզնեսի համար։ | ||
5 | Karen Avetyan 21.08.2024 12:49:22 | Այս փոփոխությամբ քրեական պատժամիջոցից խուսափելու համար հարկային տեսուչներին կաշառք տալու բարենպաստ պայմաններ կստեղծվեն։ | ||
6 | Lilit Dallaqyan 21.08.2024 12:59:35 | Քրեական պատժամիջոցներով բիզնեսի վրա ճնշում գործադրելը շատ լուրջ հետևանքներ կունենա տնտեսության զարգացման և պետության ամրապնդման վրա։ | ||
7 | Նելլի Բաղդասարյան 21.08.2024 16:42:03 | Հայաստանից ավելի կարգապահ երկրներում, և ոչ միայն ԵՏՄ երկրներում, այլ եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, եթե անձը կամավոր կերպով ընդունում և կատարում է պետությանը պատճառած վնասի հատուցում, ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ռուսաստանի նման ավտորիտար պետությունն անգամ կիրառում է քրեական պատասխանատվությունից ազատումը, բայց մենք, որ մեզ հռչակել ենք դեմոկրատական երկիր, հոգեբանական տեռորի ենք ենթարկում բիզնեսմենին։ | ||
8 | Hermine Vanyan 21.08.2024 16:47:54 | Քաղաքական ազդեցության պայմաններում մշակված նման օրենսդրական նախաձեռնությունները ակնհայտորեն բացասաբար են անդրադառնալու տնտեսական կայունության և իրավական համակարգի նկատմամբ գործարարների վստահության վրա։ |