ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի ապրիլի 22-ին ԵՏՀ Խորհրդի № 39 որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է սակագնային քվոտա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերին դասվող կարի թելերի համար։ Սակագնային քվոտայի ծավալը կազմում է 38,1, 22,7, 26 տոննա համապատասխանաբար, և արտոնությունը գործում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Որոշման մեջ նախատեսվում է ապրանքը ներմուծելու ժամանակ ներկայացնել 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» № 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը 2024-2025 թվականների համար հատկացված կարի թելերի որոշակի ծավալով ներմուծումը ազատել մաքսատուրքի վճարումից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի 2024 թվականի ապրիլի 22-ի № 39 ԵՏՀ Խորհրդի որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետություն կարի թելերի ներմուծման գործընթացը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․1․ կետի և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի № 138-Լ «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային, այդ թվում ԵԱՏՄ շուկայում, մրցակցության շարունակական աճը։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված առանձին տեսակի կարի թելերի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
08.08.2024 - 23.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 738
Տպել