Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա, ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ  ՏՐՎԱԾ  ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2024 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Սպորտի բնագավառում  մի շարք մարզիկների ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու մասին 2024 թվականի հուլիսի 18-ի N 1104 - Ա որոշման որոշման մեջ փոփոխություններ   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի  բռնցքամարտ հավաքական թիմի անդամ չհամարվող Դավիթ Կարենի Սիմոնյանին, Ոսկան Վարուժանի Ոսկանյանին, Միսակ Գևորգի Տեփանյանին, Արմեն Թորոսի Պողոսյանին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2024 թվականի օգոստոսի 5-ի № 01/457 գրությունը և Արման Հայկի Վարդանյանին, Արման Վարազդատի Ավագյանին, Հենրիկ Լյովայի Հայկյանին, Սարգիս Արթուրի Բեգոյանին, Արման Սամվելի Հարությունյանին, Հրայր Հրաչի Ալիխանյանին, Սամվել Կարենի Գևորգյանին   պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  խնդրանքով «Հայաստանի ըմբշամարտի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության  2024 թվականի հուլիսի  22-ի № Ե-397 գրությունը:

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի  ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1104-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված N1-ի 5-րդ,6-րդ, 9-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 23-րդ և  հավելված N 3-ի  2- րդ, 3-րդ, 8-րդ  կետերը:

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք մարզիկներին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2024 թվականի  ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1104-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    08.08.2024 - 23.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 739

Տպել