ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈՅՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈՅՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ, ՕՊԵՐԱՏԻՎ ՌԵԺԻՄՈՒՄ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ՝ ԲԻՏԿՈՅՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱԼՏԿՈՅՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ։
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով։
«Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է սույն որոշումը։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության արդյունքում եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը, ինչը թույլ կտա ապահովել օրենքի կիրարկումը։
Առաջարկվող Նախագծով սահմանվում է ծրագրային ապահովման մշակում, տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոյների և այլ ալտկոյնների ստեղծում գործունեությունների արդյունքում եկամուտների ստեղծման համար անհրաժեշտ հիմնական գործողությունների ցանկը։ Մասնավորապես՝ ծրագրային ապահովման մշակումը ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը, ինչպես նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառումը կառուցվածքային տեղեկատվության կամ տվյալների կազմակերպված հավաքածու է, որը սովորաբար էլեկտրոնային եղանակով պահվում է համակարգչային համակարգում, օպերատիվ ռեժիմում կրիպտոակտիվների՝ բիտկոյների և այլ ալտկոյնների ստեղծումը ենթադրում է բլոկչեյն ցանցերի հետ համատեղելի մասնագիտացված ծրագրաշարի օգտագործմամբ հաշվողական գործողությունների շարունակական արտադրության ապահովում բլոկչեյն ցանցերի հետ լավագույն համատեղելիության ապահովման համար։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Օրինագծերի փաթեթն ուղղակիորեն չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Օրինագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Օրինագծերի փաթեթի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Օրինագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
07.08.2024 - 22.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 948
Տպել