Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գնման ընթացակարգերի կազմակերպման գործող պայմանների համաձայն, բացառությամբ երկփուլ մրցույթի, պատվիրատուն հնարավորություն չունի ընթացակարգի մասնակիցների նկատմամբ սահմանելու որակավորման չափանիշներ: Կիրառվում է միայն որակավորման ապահովումը: Նման պայմաններ սահմանելու համար յուրաքանչյուր դեպքում պատվիրատուն դիմում է ՀՀ կառավարությանը՝  թույլտվություն ստանալու համար: Այս հանգամանքը էականորեն երկարաձգում է ընթացակարգերի կազմակերպումը և ազդում ծրագրերը ժամկետներում իրականացնելու վրա:

Միաժամանակ նույն կարգավորումները սահմանում են, որ եթե մասնակիցը խախտում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունները, ապա վերջինս ներառվում է ՞սև ցուցակում՞, պայմանով, եթե չի վճարում հայտի ապահովման գումարը (5%): ՀՀ կառավարության կողմից սահմանված կանոնների համաձայն, հայտի ապահովում ներկայացվում է, եթե գնման գինը գերազանցում է 25 մլն. դրամը: Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մինչև 25 մլն. դրամ գնումների դեպքում մասնակիցը չի ունենում հայտի ապահովումը վճարելու պայմանով սև ցուցակում չներառվելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է՝

- պատվիրատուին վերապահել որակավորման ապահովման փոխարեն որակավորման չափանիշներ սահմանելու հարցի որոշման լիազորությունը.

- մինչև 25մլն. դրամ գնումների դեպքում ևս մասնակիցներին տալ հնարավորություն գնման գնի 5 տոկոսի չափով գումար վճարելու դեպքում չներառվելու սև ցուցակում:   

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովման անհրաժեշտությամբ: 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի հաստատումը հնարավորություն կընձեռի բարձրացնել գնման ընթացակարգերի կազմակերպման ճկունությունը՝ նվազեցնելով ինչպես սահմանված ժամկետներում ծրագրերի չիրականացման, այնպես էլ ծրագրերի ձախողման ռիսկերը:

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

 

Կառավարության 2021-2026թթ. ծրագիր

 

  • Քննարկվել է

    06.08.2024 - 21.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1093

Տպել

Առաջարկներ`

«ՍՄԱՐԹ ՏԵՆԴԵՐ» ՍՊԸ

09.08.2024

Առաջարկում եմ որոշման 22-րդ կետի վերջին նախադասության կարգավորումը (այն է՝ ապրանքների գնման դեպքում հղումներ օգտագործելիս ներկայացվում են որպես համարժեք առաջարկվող ապրանքների ֆիրմային անվանումը, մոդելը և արտադրողը) տարածել նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի վրա: Կարգավորումը հնարավորություն կտա շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, նյութերի և սարքերի ու սարքավորումների մասով սահմանել ավելի հստակ պահանջներ (ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ), որը կնպաստի նաև որոշման 32-րդ կետի 3-րդ ենթակետի բ) պարբերությամբ սահմանված նորմերի կիրառման առանց տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորության: Ինչպես նաև հնարավորություն կտա ձեռքբերվող այլ աշխատանքների և ծառայությունների (օրինակ՝ ծրագրային ապահովման մշակման շրջանակներում ապարատային ապահովումների, ավտոտեխսպասարկման և սարք-սարքավորումների տեխնիկական սպասարկման շրջանակներում անհրաժեշտ ապրանքների և նյութերի և այլն) շրջանակներում անհրաժեշտ ապրանքների, նյութերի և սարք-սարքավորումների մասով ևս սահմանել ավելի հստակ պահանջներ: Վերոգրյալով պայմանավորված առաջարկում եմ նաև փոփոխություն կատարել նաև որոշման 21-րդ կետի 1-ին ենթակետում, երկրորդ նախադասության սկզբում «Ապրանքների» բառը փոխարինել «Ապրանքների և նյութերի (ներառյալ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման շրջանակներում անհրաժեշտ ապրանքները և նյութերը)» բառերով, իսկ 32-րդ կետի 1-ին ենթակետի զ) պարբերությունը խմբագրել հետևյալ ձևով՝ «Ապրանքների և նյութերի (ներառյալ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման շրջանակներում անհրաժեշտ ապրանքները և նյութերը) գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի և/կամ նյութի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքի և/կամ նյութի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը և արտադրողի անվանումը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր),»:

Տեսնել ավելին