ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջներից:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը։ Վերոնշյալ իրավակարգավորումը ներկայումս որևէ իրավական ակտով սահմանված չէ։ Հաշվի առնելով նաև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային և թեմատիկ տարածական տվյալների հասանելիության ապահովման անհրաժեշտությունը և ժամանակակից սարքածրագրային միջոցների հնարավորությունները, առանցքային նշանակություն ունի սույն իրավական ակտի ընդունումը, որով կարգավորվելու է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար տարածական տվյալների հասանելիության աստիճանը և հստակեցվում է տարածական տվյալների ցանկը։
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Մշակված իրավական ակտը սահմանում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար համընդհանուր հասանելի տարածական տվյալների ցանկը։ Սահմանված ցանկում ներառված են տարբեր ոլորտներին առնչվող տարածական տվյալներ և ըստ էության ապահովվում են ամբողջական տեղեկատվություն թե՛ անշարժ գույքի, թե՛ շրջակա միջավայրի և թե՛ տնտեսության տարբեր բնագավառների վերաբերյալ։ Համապատասխան տարածական տվյալների հասանելիության ապահովման պարագայում վերը նշված սուբյեկտները հնարավորություն կունենան կատարել համապարփակ վերլուծություններ և կայացնել արդյունավետ որոշումներ։
- 4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշմամբ հաստատված՝ Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրից:
-
Քննարկվել է
02.08.2024 - 18.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Հանրային քննարկում
18.08.2024 10:54
Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am
Դիտումներ` 1169
Տպել