Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք -  Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 16-Ի N 717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

         Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N  717-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ  Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեի  0.12 հեկտար մակերեսով հողամասի  շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վերաբերյալ վրիպակը:

       Ընթացիկ վիճակը և խնդիրները

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N  717-ն որոշման 1-ին կետում նշված Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեի  0.12 հեկտար մակերեսով հողամասի 78.244.078 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը անհրաժեշտ է փոխարինել 1.465.200 դրամով՝ հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) ստացված նշված հողամասը Կոմիտեի հաշվեկշիռ ընդունելու հանձնման-ընդունման ակտը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          

         Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

         Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

       4.Կարգավորման բնույթը և նպատակը

         Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեում կառուցված 76.778.878 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 978.1 քմ մակերեսով Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը և 1.465.200 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.12 հեկտար մակերեսով հողամասը (Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 06052024-04-0097 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեից և անշարժ գույքն ամրացնել, իսկ  շարժական գույքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը
  • Լիարժեք կօգտագործվի մարզակառույցը,
  • կանցկացվեն սպորտային միջոցառումներ և հավաքներ:

Տվայալ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

         Որոշման նախագիծը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145-Լ որոշման գործողություններից:

 

 

  • Քննարկվել է

    31.07.2024 - 15.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 886

Տպել