Նախագիծը չի ընդունվել
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—— 2024 թվականի N — —Լ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը՝ համաձայն Հավելվածի։
- Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում օժանդակության տրամադրման դիմումների վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի նոյեմբերի 31-ը ներառյալ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
___ N __Լ որոշման
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԾՐԱԳԻՐ
1․ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
- Ծրագրի նպատակն է բարելավել առաջադեմ գիտելիքի և հմտությունների մակարդակը Հայաստանում, բարձրացնել աշխատուժի մասնակցության մակարդակն ու աշխատուժի համապատասխանությունը տնտեսության ներկա և ապագա պահանջներին, ավելացնել առաջատար և զարգացող մասնագիտությունների գծով մրցունակ մասնագետների թիվը, նպաստել գործազրկության մակարդակի նվազմանը և ընձեռել աշխատելու ավելի լայն հնարավորություններ։
- Ծրագրի շրջանակում մասնագիտական կարողությունների զարգացումը դիտարկվում է լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու, ինչպես նաև գիտելիքների, կարողությունների և նոր հմտությունների կատարելագործման, արդիականացման կամ ձեռք բերման համատեքստում, համաձայն Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի, 4-րդ բաժնում սահմանված եզրույթի, այն է՝ մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական կարողությունների զարգացումը անընդհատ լրացնող կրթություն։
1․ ՆՊԱՏԱԿ
- Ծրագրի նպատակն է աջակցել աշխատուժի (այսուհետ՝ շահառու)՝ գործատուների և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական գործառույթների կատարման արդյունավետությունն ապահովող՝ գիտելիքների, կարողությունների և նոր հմտությունների կատարելագործման, արդիականացման կամ ձեռք բերման բարձրացմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։
- Ծրագրի շրջանակում մասնագիտական որակավորումը դիտարկվում է լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու համատեքստում, համաձայն Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի, 4-րդ կետով սահմանված եզրույթի, այն է՝ մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն։
2․ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
- Ծրագրի իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության՝ ծրագրի պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր օժանդակության հայտի ներկայացման ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում հանդիսացել ենք աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող եկամտային հարկ վճարողներ։
- Ծրագրից օգտվելու հայտ կարող է ներկայացվել նաև գործատուի կողմից՝ իր աշխատակցի համար վճարված դասընթացի փոխհատուցումը ստանալու նպատակով, ընդ որում, գործատուի կողմից ներկայացման դեպքում՝ փոխհատուցման է ենթակա վարձավճարի ոչ ավել, քան 50%-ը։
- Սույն ծրագրի իմաստով գործատու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
- Ծրագրի իմաստով աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված վճարները (ներառյալ հարկերը, պարտադիր այլ վճարները):
- Ծրագրի շրջանակում օժանդակությունը (այսուհետ՝ Օժանդակություն) չի տարածվում այն ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր արդեն օգտվում են գործող՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման («ՀՀ կառավարության որոշումը հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին») և ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ին ընդունված N 1125-Ն որոշման («ՀՀ կառավարության որոշումը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին») հիման վրա տրամադրված աջակցության ծրագրերից, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված՝ հիփոթեքային վարկով եկամտահարկի հետ ստացման արտոնությունից։
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Օժանդակությունը իրականացվում է մասնակի փոխհատուցման միջոցով, յուրաքանչյուր շահառուի՝ առցանց, համակցված (առցանց և առկա բաղադրիչներով) կամ առկա եղանակով որակավորման և/կամ վերաորակավորման, մասնագիտական կարողությունների զարգացման, 4-րդ բաժնում թվարկված, լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու դասընթացների չափանիշներին համապատասխան դասընթացների (այսուհետ՝ դասընթաց) միայն ուսման (դասընթացի մասնակցության)։
- 4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
- Փոխհատուցման դասընթացների չափանիշներն են 2024 թվականի հունվարի 1-ից սկսած՝
- առաջատար 200 (հարյուր) բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ QS World University Rankings և Financial Times դասակարգման) կողմից կամ դրանց հետ համատեղ իրականացվող լրացուցիչ կրթության ծրագրերը։
- Կրթական կամ որակավորման ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող լրացուցիչ կրթության ծրագրերը, որոնք տրամադրում են համապատասխան որակավորման հավաստագրումը։
- Յուրաքանչյուր դասընթացում գերազանց և բացառիկ առաջադիմություն դրսևորված` 85-ից բարձր միավորների ապահովմամբ դասընթացի մասնակցության վճարը։
- Միջազգային որակավորումը հավաստող փաստաթուղթ (վկայական),
- Լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու ծրագրերի շրջանակում տրամադրված որակավորման հավաստագիր,
- Ընթացիկ տարում առաջատար 200 (հարյուր) բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ QS World University Rankings և Financial Times դասակարգման) կողմից կամ դրանց հետ համատեղ իրականացվող դասընթացները։
- Դասընթացը պետք է կազմակերպվի դասախոսի և ուսանողի միջև առցանց եղանակով՝ համաժամանակյա կապի ձևաչափով կամ սույն հավելվածի Աղյուսակ 1-ում ընդգրկված առաջատար կրթական հարթակներում, համալսարաններում, ակադեմիական ինստիտուտներում և միջազգային, տարածաշրջանային և հայաստանյան վկայագրեր տվող ընկերություններում իրականացվող դասընթացները։
5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուները փոխհատուցում ստանալու նպատակով․
- Էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ ծրագիրն իրականացնող մարմին) էլեկտրոնային եղանակով ներկայացնում են.
ա) հայտ, որում նշվում է շահառուի անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը, բանկային հաշվի տվյալները,
բ) հայտատուի նույնականացման քարտի պատճենը,
գ) սույն ծրագրի 3-րդ կետով սահմանված դասընթացը ընթացիկ տարում ավարտելու վերաբերյալ փաստաթուղթ (հավաստագիր, դիպլոմ և այլն), որտեղ հստակ նշված է հայտատուի անունը և ազգանունը, լրացուցիչ կրթություն իրականացնող և հավաստագիր տրամադրող հաստատության անվանումը, հավաստագրի շնորհման տարին, ամիսը, ամսաթիվը և վավերությունը հավաստող կնիք կամ դրան հավասարեցված այլ նշում։
դ) դասընթացի մասնակցության համար իրականացված վճարը հավաստող փաստաթուղթ (բանկային տեղեկանք և լրացուցիչ կրթությունն իրականացնող կազմակերպության կողմից տրված փաստաթուղթ` ներառյալ հաշիվ կամ տեղեկանք),
- Ծրագիրն իրականացնող մարմինը ստուգում է ներկայացված տեղեկատվության, այդ թվում աշխատանքային կամ ծառայության մատուցման պայմանագրի հավաստիությունը և եկամտային հարկ վճարող հանդիսանալու, ինչպես նաև սույն միջոցառման 2-րդ կետով սահմանված բացառություն չհանդիսանալու հանգամանքը,
- Դիմում ստանալուց հետո ծրագիրն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնող մարմնին է ներկայացնում դիմումատուի՝ եկամտային հարկ վճարող հանդիսանալու և 2-րդ կետով սահմանված ծրագիրների մասնակից չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը։
- Սույն ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա է միայն ուսման (դասընթացի) վճարը: Եթե վճարումը կատարվել է արտարժույթով, ապա փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով` լրացուցիչ կրթության մասնակցության վճարը վճարելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
Դիմումի հաստատումից հետո ծրագիրն իրականացնող մարմնի և շահառուի միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր, որը ներառում է շահառուի համաձայնությունը սույն ծրագրի շրջանակներում ծրագիրն իրականացնող մարմնի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից սույն որոշմամբ նախատեսված տեղեկությունների և անձնական տվյալների, այդ թվում՝ մահվան, քաղաքացիության, աշխատավարձի չափի, վճարված հարկերի, ինչպես նաև երկրում գտնվելու տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:
- Ծրագրերն իրականացնող մարմնի և շահառուի միջև փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո օժանդակության գումարը փոխանցվում է շահառուի դիմումում նշված բանկային հաշվին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
- Թերությունների առկայության կամ դիմումի մերժման դեպքում դրանց վերաբերյալ հայտատուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումի ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Հայտի թերությունները կարող են շտկվել այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները կեղծված կամ 5-րդ մասի 13-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո ոչ ամբողջական են կամ չեն համապատասխանում սույն ծրագրի պահանջներին։
- Ծրագրի շրջանակում փոխհատուցում ստացած շահառուները պարտավոր են ծրագրի մասնակցությանը հաջորդող՝ առնվազն՝ 12 ամիսների ընթացքում աշխատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործունեություն ծավալող կազմակերպություններից մեկում, և դրա հավաստումը ներկայացնել ծրագիրն իրականացնող մարմնին։ Նշված պայմանը չբավարարող քաղաքացիները զրկվում են սույն որոշմամբ սահմանված կարգով շահառու ճանաչվելու հնարավորությունից և պարտավորվում են վերադարձնել որպես օժանդակություն տրամադրված միջոցները։
6․ ԾՐԱԳՐԻ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
- Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է խթանել թիրախային մասնագիտությունների շրջանակներում զբաղվածության մակարդակի բարձրացումը, աշխատուժի նկատմամբ ներկա մասնագիտական պահանջի բավարարումը և տնտեսության արտադրողականությունը։ Որպես թիրախ սահմանվում է հետևյալը․ փոխհատուցում տրամադրել տարեկան շուրջ 500 վերապատրաստում անցած շահառուների՝ խթանելով աշխատուժի մրցունակությունը, հմուտ աշխատուժի միջոցով ապահովելով տնտեսական աճը և տնտեսության առանձին ճյուղերում լուծելով մասնագետների, բացի կամ պակասի խնդիրը։
- Ծրագրից օգտվելու հայտ կարող է ներկայացվել նաև գործատուի կողմից՝ իր աշխատակցի համար վճարված դասընթացի փոխհատուցումը ստանալու նպատակով, ընդ որում, գործատուի կողմից ներկայացման դեպքում՝ փոխհատուցման է ենթակա վարձավճարի ոչ ավել, քան 50%-ը։
Սույն ծրագրի իմաստով գործատու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
7․ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
- Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։
Աղյուսակ 1
Միջազգային վկայագրեր տվող կազմակերպություններ |
Ոլորտ |
Հղում |
Project Management Institute (PMI) |
Նախագծերի կառավարում, Ծրագրերի կառավարում, Պորտֆելի կառավարում, Agile |
|
Chartered Institute of Personnel and Development (CIPD) |
Մարդկային ռեսուրսների կառավարում, Ուսուցում և զարգացում |
|
Chartered Institute of Marketing (CIM) |
Մարքեթինգ, Թվային մարքեթինգ |
|
Royal Institution of Chartered Surveyors (RICS) |
Անշարժ գույք, Շինարարություն, Գույքի կառավարում, Գնահատում |
|
Association of Chartered Certified Accountants (ACCA) |
Հաշվապահություն, Ֆինանսներ, Աուդիտ |
|
Institute of Chartered Accountants in England and Wales (ICAEW) |
Հաշվապահություն, Ֆինանսներ, Աուդիտ |
|
International Institute of Business Analysis (IIBA) |
Բիզնես վերլուծություն, Կառավարում |
|
Chartered Institute of Procurement & Supply (CIPS) |
Գնումներ, Մատակարարման շղթայի կառավարում |
|
Chartered Institute of Environmental Health (CIEH) |
Շրջակա միջավայրի պահպանություն, Սննդի անվտանգություն |
|
International Society of Arboriculture (ISA) |
Ծառաբանություն, Ծառերի ռիսկի գնահատում, Ծառերի աշխատողների անվտանգություն, Քաղաքային անտառային տնտեսություն |
|
European Logistics Association (ELA) |
Լոգիստիկա, Մատակարարման շղթայի կառավարում |
|
Chartered Institute of Logistics and Transport (CILT) |
Լոգիստիկա, Տրանսպորտի կառավարում, Մատակարարման շղթայի կառավարում |
|
Royal College of Nursing (RCN) |
Բուժքույրական գործ, Առողջապահության կառավարում |
|
Institute of Hospitality (IoH) |
Հյուրընկալության կառավարում, Տուրիզմ |
|
International Federation of Accountants (IFAC) |
Հաշվապահություն, Աուդիտ |
|
European Federation of National Engineering Associations (FEANI) |
Ճարտարագիտություն, Նախագծերի կառավարում |
|
British Psychological Society (BPS) |
Հոգեբանություն, Կլինիկական հոգեբանություն, Աշխատանքային հոգեբանություն |
|
The Institute of Risk Management (IRM) |
Ռիսկերի կառավարում |
|
Chartered Management Institute (CMI) |
Կառավարում, Առաջնորդություն |
|
European Association for Quality Assurance in Higher Education (ENQA) |
Բարձրագույն կրթության որակի ապահովում |
|
American Society of Agronomy (ASA) |
Ագրոնոմիա, Հողագիտություն, Բուսաբուծություն |
|
Certified Crop Adviser (CCA) |
Բուսաբուծություն, Ագրոնոմիա, Հողի կառավարում |
|
International Food and Agribusiness Management Association (IFAMA) |
Ագրոբիզնեսի կառավարում, Սննդի արդյունաբերության կառավարում |
|
Global G.A.P. |
Լավ գյուղատնտեսական պրակտիկաներ, Սննդի անվտանգություն, Կայուն գյուղատնտեսություն |
|
National Healthcareer Association (NHA) |
Բժշկական օգնություն, Դեղագործության տեխնիկ |
|
American Nurses Credentialing Center (ANCC) |
Բուժքույրական գործ և պրակտիկա |
ANCC |
American College of Healthcare Executives (ACHE) |
Առողջապահության կառավարում, Առողջապահական վարչարարություն |
|
American Health Information Management Association (AHIMA) |
Առողջապահության տեղեկատվության կառավարում |
|
International Society for Quality in Health Care (ISQua) |
Առողջապահության որակի վերահսկում և անվտանգություն |
|
American Public Health Association (APHA) |
Հանրային առողջապահություն, Էպիդեմիոլոգիա, Առողջապահության քաղաքականություն |
|
Геммологический институт
|
Երկրաբանություն և գեմոլոգիա |
|
Геммологический центр МГУ
|
Երկրաբանություն և գեմոլոգիա |
|
Gemological Institute of America (GIA) |
Երկրաբանություն և գեմոլոգիա |
https://www.gia.edu/gem-education/bangkok, https://www.gia.edu/gem-education/london https://www.gia.edu |
-
Քննարկվել է
31.07.2024 - 15.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1051
Տպել