ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական զարգացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմավարական օրակարգերով։
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշմամբ հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) իրագործման Հենասյուն 4-ով նախատեսված «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի (HRMIS) էական վերազինման ու զարգացման անհրաժեշտությունից՝ տվյալների և վերլուծական գործիքակազմերի հագեցման, հանրային ծառայության օրենսդրական կարգավորումների լիարժեք իրացման համար ֆունկցիոնալ գործիքների կատարելագործման տեսանկյունից» գործողության պատշաճ իրականացմամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ
հաստատված «Արժանիքահենք և պրոֆեսիոնալ հանրային ծառայության համակարգի կայացում» նպատակի իրագործման «Մարդկային ռեսուրսների կառավարման թվային ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման կատարման նպատակով Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական գործող համակարգի արդիականացում» գործողության շրջանակներում ապահովվել է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական գործող համակարգի փոխգործակցումը այլ անհրաժեշտ վարչական տվյալների ռեգիստրների հետ:
Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օժտված լինելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը կառավարելու լիազորությամբ, շարունակաբար կատարելագործում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի թվային լուծումները մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները հեշտացնելու և դրանք առավել թափանցիկ դարձնելու նպատակով։ Նախագծի ընդունմամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի՝ նպաստելով համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների աշխատանքի դյուրացմանը և փորձագետ ներգրավելու համար աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը մեկ համակարգում կենտրոնացնելու միջոցով նաև ժամանակի խնայմանը։
- Կարգավորման նպատակը
Նախագծային կարգավորումներով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում համապատասխան փոփոխությունների կատարմամբ, ինչպես նաև իրավական ապահովմամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պետական մարմինների կողմից փորձագետների ներգրավման հետ կապված գործընթացներն ամբողջությամբ թվայնացնելն է։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Անձնակազմի կառավարման էլեկտրոնային մոդուլի ներդրման միջոցով Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի (HRMIS) գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում կապահովվի պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։
Նախագծի ընդունմամբ, պետական համակարգի միասնականության սկզբունքից ելնելով, Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական գործող համակարգն /HRMIS/ կարդիականացվի, անհրաժեշտության դեպքում կապահովվի այլ անհրաժեշտ վարչական տվյալների ռեգիստրների հետ փոխգործելիությունը հարուստ տվյալների շտեմարաններով և վերլուծական գործիքակազմով։
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը ուղղակիորեն սահմանված չլինելով ռազմավարական փաստաթղթերով, այդուհանդերձ, բխում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրագործման Հենասյուն 4-ով նախատեսված «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի (HRMIS) էական վերազինման ու զարգացման անհրաժեշտությունից՝ տվյալների և վերլուծական գործիքակազմերի հագեցման, հանրային ծառայության օրենսդրական կարգավորումների լիարժեք իրացման համար ֆունկցիոնալ գործիքների կատարելագործման տեսանկյունից» գործողության տրամաբանությունից:
-
Քննարկվել է
31.07.2024 - 15.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 966
Տպել