Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ներկայացնելը պայմանավորված է մասնավորապես քաղաք Երևանի բժշկական կազմակերպություններում անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով ուղեգրվող զինվորական ծառայության հետ կապված արտոնություններ ունեցող անձանց զգալի թվաքանակով, ինչի պատճառով համապատասխան գերատեսչական մարմինները և գերատեսչական բժշկական հիմնարկները աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, որի պատճառով հերթեր են առաջանում և դրա հետ կապված՝ դժգոհություններ շահառուների կողմից: Որպեսզի գերատեսչական մարմիններում և գերատեսչական բժշկական հիմնարկներում ուղեգրման հետ կապված ծանրաբեռնվածությունը թեթևացվի, նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակներում զինծառայողների ընտանիքի անդամներին քաղաք Երևանի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման նպատակով էլեկտրոնային ուղեգիրը տրամադրվի նաև նրանց սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից՝ անկախ նրանց տեղակայման վայրից։

 

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները:

 

3. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունումը հնարավորություն կտա համապատասխան գերատեսչական մարմիններում և գերատեսչական բժշկական հիմնարկներում վերացնել բժշկական օգնության և սպասարկման նպատակով էլեկտրոնային ուղեգրի տրամադրման հետևանքով առաջացած ծանրաբեռնվածությունը, իսկ վերոնշյալ կատեգորիայի քաղաքացիներին հնարավորություն կտա էլեկտրոնային ուղեգիր ստանալու համար դիմել այն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությանը, որտեղ իրենք գրանցված են։

 

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    30.07.2024 - 14.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2116

Տպել