Հիշել նախագիծը

«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԴ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) անհատույց օգտագործման իրավունքով բնակարան (այսուհետ՝ ծառայողական բնակարան) հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշմամբ նախատեսվում է զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել վերանորոգված և կահավորված բնակարաններ, սակայն հստակեցված չեն վերանորոգված և կահավորված բնակարանի չափանիշները:

Այս հանգամանքով պայմանավորված՝ Նախագծով նախատեսվում է հստակ սահմանել վերանորոգված բնակարանի չափանիշները, ինչպես նաև այն նվազագույն գույքը, որն անհրաժեշտ է բնակարանը կահավորելու համար: Ընդ որում, զինծառայողների կողմից հնարավոր դժգորությունները բացառելու նպատակով նախատեսվում է բնակարանի կահավորման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար զինծառայողին հատկացնել դրամական աջակցություն 2.500.000 դրամի չափով, այդ գույքերի ձեռքբերման համար հսկիչ դրամարկղի կտրոնների (անհրաժեշտության դեպքում նաև այլ փաստաթղթերի) ներկայացման պարագայում:

Միաժամանակ զինծառայողների կողմից հնարավոր դժգոհությունները բացառելու նպատակով նախատեսվում է նախ վերջիններիս ընձեռել հնարավորություն սահմանված չափորոշիչներին համապատասխան առաջնային շուկայից բնակարան ընտրելու համար, որի պարագայում ՀՀ պաշտպանություն նախարարությունը տվյալ բնակարանն առաջարկող կառուցապատող ընկերության հետ մեկ անձից գնման ձևով կկնքի բնակարանի գնման պայմանագիր: Ընդ որում, եթե ուսանողի կողմից առկա է ցանկություն ձեռքբերել ավելի մեծ մակերեսով կամ ավելի թանկ բնակարան, ապա իր կողմից ավելացվում է ձեռքբերման գնի և Նախագծով սահմանվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վճարվելիք առավելագույն գնի տարբերությունը, որը հետագայում չի վերադարձվում նախարարության կողմից, եթե դադարում է հատկացված ծառայողական բնակարանի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը կամ ուսանողը դուրս է մնում ռազմաուսումնական հաստատությունից:

Եթե սահմանված ժամկետում զինծառայողի կողմից չի ներկայացվում բնակարան ընտրելու վերաբերյալ տեղեկատվություն, ապա վերջինիս հնարավորություն է տրվում բնակարանի ընտրությունն իրականացնել  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված կառուցապատող ընկերությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ) գրանցված ընկերությունների կողմից առաջարկվող բնակարաններից, որի պարագայում ՀՀ պաշտպանություն նախարարությունը տվյալ բնակարանն առաջարկող կառուցապատող ընկերության հետ մեկ անձից գնման ձևով կկնքի բնակարանի գնման պայմանագիր:

Եթե զինծառայողի կողմից սահմանված ժամկետում ընտրություն չի կատարվում ցանկում ներառված բնակարաններից, ապա բնակարանի ընտրությունն իրականացվում է այդ ցանկում ներառված բնակարաններից՝ վիճակահանությամբ, որի պարագայում ՀՀ պաշտպանություն նախարարությունը տվյալ բնակարանն առաջարկող կառուցապատող ընկերության հետ մեկ անձից գնման ձևով կկնքի բնակարանի գնման պայմանագիր:

Եթե զինծառայողի կողմից բնակարանի ընտրություն չի իրականացվում և ցանկում գրանցված բնակարաններ առկա չեն, ապա բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերումն իրականացվում է Գնումների մասին» օրենքով նախատեսված բաց մրցույթով:

Նախագծով սահմանվում է նաև ձեռքբերվող բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման դիմաց նախարարության կողմից վճարման ենթակա բնակարանի մակերեսի 1 ք/մ-ի առավելագույն գինը, որը նախատեսվում է սահմանել «Մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում առաջարկվող վերջին ծրագրի 1 ք/մ-ի գինը:

  Նախագծով նախատեսվում է նաև, որ բնակարանի կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման նպատակով նախարարության և կառուցապատող ընկերության միջև կնքվող պայմանագրով կարող է նախատեսվել տարաժամկետ վճարման պայման՝ բանկային համակարգի միջոցով՝ ՀՀ ֆինանսների նախարարության գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Միաժամանակ ՀՀ կառավարության 27.10.22թ. N 1665-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով նախատեսվել է, որ նշված կետով սահմանված պայմաններին համապատասխանող պատրաստի բնակարանների ձեռքբերումն իրականացվում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Գնման հրավերի հիմնական պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Այս կապակցությամբ հաշվի առնելով, որ բնակարանների ձեռքբերումը հիմնականում իրականացվելու է մեկ անձից գնման ձևով, ուստի հրավերի հիմնական պայմանները սահմանելու անհրաժեշտությունը վերանում է: Նշվածով պայմանավորված Նախագծով փոփոխություն է կատարվում նշված որոշման մեջ:

 

     Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի կարգավորման նպատակը 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան  հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման կարգի սահմանումն է:

 

                  

      Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքում ակնկալվում է կարգավորել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան  հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման հետ կապված հարաբերությունները:

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունումը ռազմաուսումնական հաստատությունների առնվազն քառամյա կրթական ծրագրի շրջանակներում սկսած 2026 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի տարեկան չափը կարող է առավելագույնը կազմել 13-14 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր տարվա համար հաստատվող ՀՀ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության մոտ 440 տեղերի հաշվարկով ներկայումս գործող շուկայական միջինացված  գներով 75.80 քմ քառ. մետր տարածքով բնակարանը 30 մլն ՀՀ դրամ միջին հաշվարկի դեպքում՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիներին համալրվել են տեղերի 30-40 տոկոսը:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ  

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Քննարկվել է

    26.07.2024 - 12.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1077

Տպել