ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2024 թվականի N ___- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության,» բառերը փոխարինել «գործունեության ոլորտները» բառերով, «անվանացանկը» բառը փոխարինել «անվանացանկի» բառով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 249-րդ հոդվածի 7-րդ մասը և «Հանրային առողջապահության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) 1-ին կետի 2-րդ ենթակետում «գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության,» բառերը փոխարինել «գործունեության ոլորտները» բառերով.
4) հավելված N 2-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« ՑԱՆԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 249-րդ հոդվածի 7-րդ մասը և «Հանրային առողջապահության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը «ընթացակարգերը» բառից հետո լրացնել «, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեման, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակները» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «մեխանիզմների» բառը փոխարինել «մեխանիզմները (հասցեական քարտերը, համակարգչային տվյալների արխիվը և կապը) և դրանց» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 777-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ» բառերը փոխարինել «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի «Լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատելու մասին» N 108-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 27-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
26.07.2024 - 10.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 2289
Տպել