Հիշել նախագիծը

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման քննությունների հանձման կարգը և մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարոթյան որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասի» ՀՕ-345-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 16․02․2024թ․ N 144-Ա որոշման պահանջների կատարման ապահովմամբ:

2 Առկա իրավիճակը

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում պետք է ընդունվեն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կանոնակարգված չէ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով սահմանված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու առանձնահատկությունները:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարորդական վկայական ստանալու համար որակավորման պահանջները, սակայն ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների պարբերական վերապատրաստման և մասնագիտական որակավորման պահանջներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ:

  1. Կարգավորման նպատակը.

Որոշման նախագծով նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։

Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել՝

1) միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները․

     2) մասնագիտական որակավորման քննությունների հանձման կարգը․

     3) մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները․

     4) մասնագիտական որակավորման առարկաների ցանկը։

4.Կարգավորման առարկան  

Որոշման նախագծով կսահմանվեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման և մասնագիտական որակավորման վկայականի ստացման գործընթացին ներկայացվող պահանջները:

  1. 5. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Որոշման նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

7 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, որի հաշվարկի համար վիճակագրական տվյալներ առկա չեն։ Միաժամանակ փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար ՀՀ պետական բյուջեում ծախսերի անհրաժեշտություն կլինի, որի համար կներկայացվի համապատասխան բյուջետային հայտ։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 30-րդ կետե կատարման ապահովմամբ:

9 Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

  • Քննարկվել է

    23.07.2024 - 07.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 850

Տպել