Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագիծ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցները գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանված է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:
Հրամանի ընդունումից ի վեր «Ոստիկանության մասին» օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նշված հրամանում ևս կատարել համապատասխան փոփոխություններ:
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3․ Նախագծի կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանի դրույթները համապատասխանեցնել «Ոստիկանության մասին» օրենքի ձևակերպումներին։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանի համապատասխանեցումը «Ոստիկանության մասին» օրենքին:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
19.07.2024 - 03.08.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1022
Տպել