Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

«     »  «                       »   2024թ.                                                                                N       - Ն

    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ

ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1, 31-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝

1) Եկամուտները և ծախսային քաղաքանությունը շարադրող մասեր՝ համաձայն N1 հավելվածի

2) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Վարչական և ֆոնդային մասերի հատկացումների կատարումը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 4 հավելվածի.

5)  Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 5 հավելվածի.

6)  Հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը ըստ աղբյուրների՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Բյուջետային միջոցառումները ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ՝ համաձայն N 8 հավելվածի.

9) Բյուջետային ծրագրերը և միջոցառումները՝ ըստ արդյունքային ցուցանիշների՝ համաձայն N 9 հավելվածի.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. _________ «    »

             Երևան

  • Քննարկվել է

    18.07.2024 - 02.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

30.07.2024 14:30

Հուլիսի 30-ին, ժամը 14.30-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1407

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.07.2024

Մովսես Արիստակեսյան Ամփոփելով վերոհիշյալը մեր մտահոգություն ենք հայտնում հետևյալի մասին և համապատասխանաբար ներկայացնում ենք հետևյալ առաջարկությունները. 1) ՄԺԾԾ Հայտի ռազմավարական մասը կարիք ունի լրամշակման՝ դա հնարավորինս ավելի սերտ կապելով Երևան քաղաքի զարգացման վերաբերյալ միջազգային ու ազգային ռազմավարական փաստաթղթղերի նպատակադրումների և ակնկալվող վերջնարդյունքների հետ, 2) Էական բարելավման կարիք ունի Հայտի ամբողջական լրացումը, դա կապելով դրա կազմման մեթոդական ցուցումների պահանջների հետ, 3) անհրաժեշտ է հետագայում մշակել ու հաստատել արդյունքային և կատարողական չափելի, օբյեկտիվ, արդյունավետ, արդիական ֆինանսական, քանակական որակական ու ժամկետային ցուցանիշներ։ Սակայն կարեւորագույն խնդիր է մնալու դրանց ճշգրիտ էկոնոմետրիկ բնութագրումը եւ հատկապես դրանց մասին արժանահավատ ու ներկայացուցչական տեղեկատվության հավաքագրումը։ Դա շատ կարևոր է ծրագրերի կատարման մոնիթորինգի, վերահսկողության եւ հանրությանը իրազեկելու առումով, 4) հայտում գրեթե բացակայում է գործարար հատվածի, ՔՀԿ-ների հետ համագործակցությունը՝ հատկապես ծրագրերի մոնիթորինգի ուղղությամբ: Այդ կապակցությամբ ողջամիտ ենք համարում առաջարկել քննարկել «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ «ՀՀ բյուջեների ոչ ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգը (մշտադիտարկումը) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին վերապահելու մասին հայեցակարգի» ծրագիրը։ Հուսով ենք, որ Երևանի բյուջեում կգտնվեն ֆինանսական համապատասխան միջոցներ ՔՀԿ-ներին հատկացվող գումարներից այդ գործընթացը մեր կազմակերպության հետ սկսելու ուղղությամբ, 5) կարծում ենք, որ ՄԺԾԾ հայտում առանձին կերպով որպես գերակայություն պետք է նշվի քաղաքում տրանսպոտի կառավարման բարելավումը, որի շրջանակներում առաջնահերթ կերպով պետք է ֆինանսական միջոցներ հատկացվեն միջնաժամկետ հատվածում.  Երևան քաղաքի կենտրոնում և դրան հարակից վարչական շրջաններում առնվազն 6 իրապես վճարովի ավտոկայանատեղիների կառուցման ուղղությամբ, ինչի արդյունքում կվերանան ապօրին այսպես կոչված «կարմիր գծերը» և դրանցում կայանելու համար սահմանված ապօրինի պարտադիր վճարները: Դա իր հերթին հնարավորություն կընձեռի քաղաքի կենտրոնը բեռնաթափել և նպաստել անվտանգ երթևեկության կազմակերպմանն ու պիկ ժամերին խցանումներ վերացմանը,  Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում հանրային տրանսպորտի կանգառասրահների կառուցումը՝ հագեցված արևային էներգիայի օգտագործման վահանակներով, ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվության լուսատախտակներով, էլեկտրական սարքավորումների լիցքավորման հնարավորություններով,  Երևան քաղաքի 2017-2022 թ. զարգացման ծրագրով նախատեսված, սակայն հետագա ծրագրերից հանված, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարան կառուցելու նախագծա-նախահաշվային փաստաթղթղերի կազմումն ու շինարարության սկսումն ու ավարտումը, ինչը համահունչ կլինի նույն վարչական շրջանում իրականացվող Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության, ինչպես նաև՝ Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա նախագծային մայրուղուն հարող տարածքի (Պասկևիչի բլուրից հարավ) գոտևորման և կառուցապատման ծրագրերին և կնպաստի վարչական շրջանից դեպի Երևանի կենտրոն ու հարակից վարչական շրջաններ տրանսպորտային փոխադրումների, ուղևորափոխադրումների բեռնաթափմանը, տրանսպորտային խցանումների վերացմանը, Երևան քաղաքի բնակիչների տրանսպորտային հոգսի թեթևացմանն ու ամենակարևորը՝ Երևան քաղաքի օդի աղտոտվածության մակարդակի նվազմանն ու ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ մեր պատրաստակամություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի ցանկության և ֆինանսավորման դեպքում մշտական երկկողմ համագործակցություն հաստատել՝ Երևան քաղաքի բյուջեի և ՄԺԾԾ բյուջետային հայտերի կազմման, դրանց մոնիթորինգի գործում, ինչի վերաբերյալ արդեն 4-5 տարի շարունակաբար առաջարկություն ենք ներկայացրել Երևան քաղաքի զարգացման տարեկան ծրագրերի և բյուջեի նախագծերի հանրային քննարկումների ժամանակ, սակայն համապատասխան արձագանք չենք ստացել։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.07.2024

Մովսես Արիստակեսյան 15. ՄԺԾԾ հայտի քննարկման արդյունքում վեր հանվեցին նաև դրա լրացման մեթոդական ցուցումներից հետեւյալ շեղումներն ու բացթողումները, որոնց վերացման վերաբերյալ ներկայացում են նաև համապատասխան առաջարկություններ․ 1) Հայտն ամբողջությամբ կազմված է ՀՀ ֆիննախի ցուցումներից որոշակի շեղումներով, այդ թվում՝ չեն առանձնացվել և լրացվել հետևյալ բաժինները.  ռազմավարության ընդհանուր նկարագրությունը,  իրականացվող բյուջետային ծրագրերը և միջոցառումները,  ծրագրերն ըստ միջոցառումների,  ընթացիկ ծրագրերը,  նոր նախաձեռնությունները,  արդյունքային (կատարողական) ցուցանիշները,  հավելված N 5. Բյուջետային ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերը՝ վարչատարածքային բաժանմամբ (ըստ վարչական շրջանների),  հավելված N 6. հայտատու մարմնի և դրա ենթակա կազմակերպությունների ստացվելիք եկամուտների աղբյուրները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների),  Հավելված N 7. Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի, դրամաշնորհների, ինչպես նաև հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերի հաշվին իրականացվելիք ծրագրերը,  և այլն: 2) Հայտի տեքստային մասում ներկայացված տեղեկատվությունը եկամուտների, ծախսերի, պակասուրդի և այլնի մասին ներկայացված էին թվային շարքերի տեսքով, ինչն անընթեռնելի ու անըմբռնելոի է դարձնում տեքստը: Շահեկան կլիներ, որ այդ թվային շարքերը ներկայացված լինեին աղյուսակների տեսքով, իսկ վերլուծությունները կատարվեին համեմատական բացարձակ ր հարաբերական ցուցանիշների տեսքով: 3) Հայտի իբրև ռազմավարական մասը ներկայացված բաժինը՝ «Զարգացման հիմնական ուղղությունները և սկզբունքները» բաժնում լրացված էր էական հետևյալ բացթողումներով.  հայտում բացակայում էին միջնաժամկետ նախորդ ժամանակահատվածի՝ 2024-2026 թթ., 2023 թ. բյուջեի կատարման արդյունքների և 2024 թ, բյուջեի կատարման ընթացքի մասին համառոտ վերլուծությունը, առկա հիմնախնդիրների բացահայտումը, որոնք հիմք պետք է հանդիսանային նոր Հայտի լրացման համար,  այդ բաժնում բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը Երևան քաղաքի զարգացման ռազմավարական փաստաթղթերով նախատեսված նպատակներին ու ուղենիշներին, ինչպիսիք են.  Երևանի զարգացման 2020-2024 թվականների հնգամյա ծրագրի կատարման և Երևանի զարգացման 2024 թ. զարգացման ծրագրի կատարման ընթացքի արդյունքները և այդ հիման վրա վեր հանված հիմնախնդիրները,  Հայաստանի կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագիրը,  ԵՄ և Հայաստանի մջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունները՝  բացակայում էին Հայտով նախանշված նպատակների ու թիրախների կապի նշումը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2023 օրակարգով» նախանշված կայուն զարգացման բոլոր փոխկապակցված նպատակներին որոնց էլ հղում պետք է կատարվեր Հայտում),  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, Հայտում որպես կարևորագույն թիրախ չի նախատեսված համագործակցությունը հանրային, գործարար հատվածների և ՔՀԿ-ների հետ, ինչը սահմանված է վերոհիշյալ ծրագրով,  Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը,  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ»,  «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարմանն առնչվող ընդհանուր մարտահրավերների շուրջ աշխատանքների իրականացման ծրագիրը»,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորություն» դրամաշնորհային ծրագիրը,  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիրը,  Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական Միությանհարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության և բնապահպանական գորընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրերը,  և այլն:  Հայտի «Ծախսային գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում» բաժինը բոլորովին լրացված չէր,  Հայտում լրացված չէր «Պարտադիր և հայեցողական ծախսերը» բաժինը,  Հայտի «Ոչ բյուջետային աղբյուրներից սպասվող եկամուտները» բաժինը լրացված չէ, մինչդեռ Երևանի զարգացման ծրագրերով նախատեսված են այդպիսի եկամուտների առաջացում,  Հայտի «Արտաքին աղբյուրներից՝ պետական բյուջե ստացվող վարկերի և դրամաշնորհների հաշվին իրականացվելիք ծրագրերը/միջոցառումները» բաժինը նույնպես լրացված չէ,  Հայտի «Տարածքային զարգացման առնչվող ծրագրերը/միջոցառումները» բաժինը լրացված չէ (չկա Երևան քաղաքի վարչական շրջանների վերաբերյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն),  Հայտի «ՄԺԾԾ ժամանակահատվածում ֆինանսական պահանջների ամփոփում» բաժինը նույնպես լրացված չէ:  Շատ անփույթ ու կիսատ է լրացված Հայտի հետևյալ մասերը.  Բյուջետային ծրագրերում կատարվող հիմնական փոփոխությունները  Կապիտալ բնույթի հիմնական միջոցառումները,  Ֆինանսական ակտիվների կառավարմանն առնչվող միջոցառումները, մինչդեռ Հայտի տեքստում նկարագրված են այդպիսի ծախսերի մասին տեղեկատվություն,

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.07.2024

Մովսես Արիստակեսյան 12. ՄԺԾԾ հայտում Երևան քաղաքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը ծրագրային ձևաչափի հետ մեկտեղ շարունակվե են ներկայացվել ըստ տտեսագիտական, գործառնական դասակարգման՝ վարչական և ֆոնդային մասերով: Դա հիմնականում ընդունելի է, սակայն ժամանակն է, որպեսզի անցում կատարվի ՀՀ պետական բյուջեի ձևաչափով կազմման գործելակերպի և վերացվեն Երևանի բյուջեի և ՄԺԾԾ հայտի կազմման պրակտիկան վարչական և ֆոնդային մասերով: Այդ մասերը պետք է տարալուծվեն ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ նախատեսված ձևաչափերով, ինչի փորձը կատարվել է սույն ՄԺԾԾ հայտի մեջ: Այս նպատակադրման իրականացման նպատակով անհրաժեշտ են օրենսդրական լուրջ փոփոխություններ, որով կարծում ենք, որ հանդես կգան Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ ֆիննախի և ՀՀ ՏԿԵՆ հետ միասին: Այս գործում առաջարկում ենք նաև մեր աջակցությունը՝ համապատասխան ֆինանսավորման դեպքում: 13. ՄԺԾԾ հայտում նշված է, որ «Ընդամենը եկամուտների կազմում նվազումը պայմանավորված է պետական հատկացումների որոշակի նվազման հետ, քանի որ պետական հատվածի որոշ ծրագրեր նախատեսվում է ավարտել միջնաժամկետ ժամանակահատվածում:»: Այս պարագայում անհասկանալի է թվում եկամոիտների ավելացման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի փնտրտուքի և նախաձեռնության բացակայությունը: Վերոհիշյալի համատեքստում կարող ենք նշել որոշ ծրագրեր, որոնց իրացումից ոչ միայն կմեծանան Երևան քաղաքաի մուտքերը, այլև կիրացվեն երևանցիների շատ սահմանադրական իրավունքներ և կբարելավվեն նրանց մատուցվող ծառայությունների որակը: Այսպես, առաջարկում ենք. 1) Լուրջ ջանքեր գործադրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին համապատասխան Երևան քաղաքում ստեղծված եկամուտներից հավաքագրված ավելացված արժեքի հարկի և շահութահարկի միջոցներից Երևանի բյուջե համապատասխան տոկոսներով մասհանումներ կատարելու ուղղությամբ, 2) Երևան քաղաքի գերեզմանատներում մտցնել գերեզմանատերրից բարեկարգման ծառայությունների վճար, ինչը թույլ կտա բարեկարգ իճակում պահել Երևանի գերեզմանատները՝ դրանք դարձնելով անցանելի ինչպես մարդկանց, այնպես էլ ավտոմեքենաների համար, 3) Վերոհիշյալ նպատակի հաջողությամբ իրականացնելու համար նախապես պետք է ընդունել համապատասխան որոշումներ և կատարել համապատասխան գոծողություններ, ուղղված.  Գերեզմանատներում ապօրինի հողազավթման, գերեզմանշինարարության հետևանքների վերացման ուղղությամբ,  Երևանցիներին ու ՀՀ քաղաքացիներին խորհրդային ժամանակաշրջանում և դրանից հետո հատկացված որոշակի չափերի գերեզմանատեղիների չափերը գերազանցող մասերում կատարված շինարարությունը օրինականացնելու՝ դրա համար համապատասխան վճարումների պայմաններով, ուղղությամբ, ինչը վերջնականապես կվերացնի հարազատների հուղարկավորության ծանր ու դժվար պայմաններում առաջացող ՀՀ քաղաքացիների սոցիալական, բարոյական, ֆինանսական և վարչական բարդությունները, որոնք ուղեկցվում են հսկայական կոռուպցիոն ռիսկերով՝ ի օգուտ վարչական մարմինների ներկայացուցիչների: 14. ՄԺԾԾ հայտում նշված է, որ «Ծախսերի քաղաքականության և նպատակներին հասնելու կարևորագույն գործոն է հանդիսանում Երևանի քաղաքապետարանի պահպանման ծախսերի համատեքստում ստանալ այնպիսի մարդկային ռեսուրս, որը ի վիճակի կլինի համապատասխան ծառայությունները մատուցել քաղաքին՝ լուծելով համայնքի առջև դրված կայուն զարգացման պահանջը՝ մշակելով և կատարելով դրա իրագործմանն ուղղված բյուջետային ծրագրերը:»: Սակայն ՄԺԾԾ հայտում չտեսանք որևէ այնպիսի ծրագիր և/կամ քաղաքականության միջոցառում՝ համապատասխան ֆինանսական հատկացմամբ, արդյունքային ֆինանսական, քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներով, ինչը կհամոզեր մեզ, որ այդ կարևոր նպատակադրումն իրապես կիրականացվի: Հետևապես առաջարկում ենք ՄԺԾԾ հայտի լրամշակման ժամանակ անդրադառնալ այդ ծրագրին և նախատեսել համապատասխան ծախսեր ու չափելի և արդյունավետ արդյունքային ցուցանիշներ:

Տեսնել ավելին