Հիշել նախագիծը
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
9 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 16.02.2018 20:40:03 | Կարծում ենք, որ իմպերատիվ կերպով օրենսդրորեն պետք է կարագվորվի Մարդու իրավունքների պաշտպանի, կամ նրա ներկայացմամբ՝ իր ներկայացուցչի, մասնակցությունը ՀՀ կառավարության, ՀՀ պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ցանկության ու ընտրության: Այլապես հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կամ կառավարման մարմինների մյուս ղեկավարները պարզապես չհրավիրեն Մարդու իրավունքների պաշտպանին կամ նրա ներկայացուցչին մասնակցելու այդ նիստերին: Դա կհակասի Մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ ռազմավարության հիմնադրույթներին եւ այլ միջազգային իրավական ակտերին՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ" | Չի ընդունվել: | ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա որևէ կերպ չի խաթարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր լիազորությունների իրականացումը և չի հակասում թե՛ ներպետական և թե՛ միջազգային իրավակարգավորումներին: |
2 | Հովհաննես Փափազյան 19.02.2018 00:16:30 | Կարծում եմ նման ձևակերպման դեպքում անհրաժեշտ է ներառել նաև հրավերքի պարտադիր դեպքեր, ուստի առաջարկում եմ նախատեսել պարտադիր հրավերքի դրույթներ, քանի որ նման պայմաններում սահմանափակվում է պաշտպանի ներկայումս գործող իրավունքը | Ընդունվել է ի գիտություն: | Չի ներկայացվել որևէ կոնկրետ առաջարկ: |