Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հուլիսի 4-ի N 699-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի և «Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծեր
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից զենքով պահպանության կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված անձնակազմի ծառայության իրականացման, նրանց իրավունքների և պարտականությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հուլիսի 4-ի «Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանելու մասին» N 699 հրամանով։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Նախագծի կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի պահանջը և ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ ապահովելով «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի պահանջը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի
2016 թվականի հուլիսի 4-ի N 699-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից զենքով պահպանության կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված անձնակազմի ծառայության իրականացման, նրանց իրավունքների և պարտականությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հուլիսի 4-ի «Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանելու մասին» N 699-Ն հրամանով։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Նախագծի կարգավորման նպատակը
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի պահանջը և ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հուլիսի 4-ի N 699-Ն հրամանն, իսկ ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ ապահովելով «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի պահանջը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
18.07.2024 - 02.08.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 859
Տպել