Լրամշակման փուլում է
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՉՈՐ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
Իրավական ակտի հիմնավորումը |
Անհրաժեշտությունը, կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը |
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ում գործող աշխատած միջուկային վառելիքի կառավարման սխեմայի համաձայն՝ ռեակտորի ակտիվ գոտում սահմանված ժամանակ աշխատելուց հետո միջուկային վառելիքային կասետները տեղադրվում են ռեակտորի մոտ գտնվող պահպանման ավազանում, մինչև որ նրանց մնացորդային ջերմանջատման և ռադիացիոն ճառագայթման մակարդակը հնարավորություն կտան տեղափոխել դրանք միջնաժամկետ պահպանման համար նախատեսված «Աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան» (այսուհետ նաև՝ ԱՄՎՉՊ): Ներկայումս «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում շահագործվող ԱՄՎՉՊ-ն բաղկացած է երեք մասնաշենքից: Պահեստարանների լիցենզավորման գործընթացը իրականացվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 24 մարտի 2005 թվականի №400-Ն որոշման պահանջներին համապատասխան: Առաջին մասնաշենքը շահագործման է հանձնվել 2000 թվականին և բաղկացած է 11 հորիզոնական պահպանման մոդուլներից (այսուհետ նաև՝ ՀՊՄ): Երկրորդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 2008 թվականին և բաղկացած է 12 ՀՊՄ-ից: Երրորդ մասնաշենքը շահագործման է հանձնվել 2016 թվականին և նույնպես բաղկացած է 12 ՀՊՄ-ից: ՀՊՄ-ում 2024 թվականին նախատեսված է տեղադրել հերթական խմբաքանակը, որից հետո ԱՄՎՉՊ-ում աշխատած միջուկային վառելիքային կասետների միջնաժամկետ պահպանման համար ազատ ծավալներ այլևս չեն լինի: Հետևաբար, ՀԱԷԿ-ի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ կլինի 2024-2025 թվականերին կառուցել և շահագործման հանձնել ԱՄՎՉՊ-ի չորրորդ մասնաշենքը` որը նույնպես բաղկացած կլինի 12 ՀՊՄ-ներից: Նոր պահեստարանի կառուցման գործընթացը նախատեսված է ՀՀ Կառավարության 2019 թվականի հունվարի 10 «ՀՀ առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող՝ 2019-2026 թվականների միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N3-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 2-ով՝ Վերոհիշյալ որոշման հավելված 1-ով հաստատված Ծրագրի համաձայն՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շահագործման արդյունքում առաջացած ու հետագայում առաջացող ռադիացիոն թափոնների, ինչպես նաև աշխատած ,իջուկային վառելիքի /ԱՄՎ/ կառավարման համակարգի արդիականացում, որը ներառելու է. 12) ԱՄՎ-ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում. 13) ԱՄՎ-ի նոր պահեստարանի կառուցում ու շահագործման հանձնում՝ հաշվի առնելով ԱՄՎ-ի պահման ուղղահայաց ու երկակի օգտագործման կոնտեյներների միջազգային փորձը: |
Ակնկալվող արդյունքը, կարգավորման նպատակը և բնույթը |
Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի հերթական մասնաշենքի կառուցումը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է 2024-2025թ.թ. ընթացքում կառուցել և շահագործման հանձնել ԱՄՎՉՊ-ի չորրորդ մասնաշենքը` որը նույնպես բաղկացած կլինի 12 ՀՊՄ-ներից: «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» ենթակետի համաձայն՝ անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ: ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը: |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն: |
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ |
Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ |
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040 թվականը փաստաթղթից: |
-
Քննարկվել է
18.07.2024 - 02.08.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Միջուկային անվտանգություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 822
Տպել