Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածով  սահմանվել է, որ 2018  թվականին շարունակվում է  նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1932 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված կամ Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ան­ձանց, ինչպես նաև կա­ռա­վա­րու­թյան սահմանած այլ սոցիալական խմբերին` կա­ռա­վա­րու­թ­յան սահմանած կարգով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ` ավանդների փոխհատուցման համար հաշվառվել (ներկայումս նույնպես հաշվառվում են) և համապատասխան հերթացուցակներում են ընդգրկվել մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ան­ձինք:     

Օրենքով, 2018 թվականի համար, վերոգրյալ անձանց ցանկում կատարվել է փոփոխություն`  1931 թիվը փոխարինվել է 1932 թվով:

Ներկայումս հաշվառված են Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից (այսուհետ՝ ազատամարտիկ) թվով 679 ավանդատուներ, որոնց համար գործող կարգով նախատեսված է ավանդի փոխհատուցման յուրաքանչյուր ամսվա վճարման համար նախատեսվող ֆինանսական միջոցների միայն 10 %-ը: Այդ պայմաններում որպես ազատամարտիկ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումը կավարտվի հաջորդ 23 ամիսների ընթացքում: Քանի որ, այլևս որպես ազատամարտիկ ավնադատուները հաշվառվում են ամսական ոչ ավելի քան 25 ավանդատու, իսկ ամսական ֆինանսական միջոցների 10 %-ի սահմաններում հնարավոր է վճարել 20-25 ավանդատուի, առաջարկվում է մայիսյան եռատոնին ընդառաջ վճարել այդ պահի դրությամբ հաշվառված ազատամարտիկ ավանդատուների փոխհատուցումը, իսկ դրան հաջորդող ամիսների ընթացքում՝ սահմանված կարգով:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են Օրենքի 9-րդ հոդվածի 11-14 կետերով սահմանված պահանջներին:

Միաժամանակ, հաշվի առնելով Օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի «բ» ենթակետը, առաջարկվում է ավանդի փոխհատուցում տրամադրել նաև  Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի մշակման աշխատանքներում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը

5.

Ակնկալվող արդյունքը

 

 2018 թվականի համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------- 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա:

 

 

  • Քննարկվել է

    16.02.2018 - 05.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

16.02.2018 15:30

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10459

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2018

Կողմ լինելով օրինագծին, միանժամանակ նշում ենք, որ դա խտրական է, կախված մարդկանց սոցիալական վիճակից: Հետեւաբար օրինագիծը հակասահմանադրական է: Այսպես օրինագծի հիմնավորման մեջ նշված է, որ կապված տոների հետ նախատեսվում է առաջանցիկ կերպով ավանդի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Կարգավորումը համարելով արդարացի ու սոցիալական, գտնում ենք, որ այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվի նաեւ Հայրենական պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց ժառանգներին, նրանց նույպես տրամադրելով առաջանցիկ կերպով փոխհատուցում: Ներկայում գործող օրենսդրությամբ այդ անձանց համար չի նախատեսված փոխհատուցում: Հետեւապես համարում ենք, որ դա խտրական մոտեցում է եւ անհավասաորթւյունէ սահմանում սոցիալակն 2 տարբեր խմբերի ժառանգների միջեւ: Առաջարկում ենք օրինագծում ավելացնել նաեւ յասպիսի կետ. ավանդի փոխհատուցում տրամադրել Հայրենական Մեժ Պատերազմի մասնակից կամ դրանց հավասարեցված անձանց անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Սրանով կվերացվի ներկայում գործող օրենսդրության հակասահմանադրականությունը՝ օրենքի առջեւ հավասարության ու խտրականության բացառման իրավանորմերի առումով: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ Նախագահ

Տեսնել ավելին