«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1205-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ (ԲԱԿԱԼԱՎՐԻ, ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ (ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ) ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1205-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թ. հոկտեմբերի 31-ի n 1205-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանի-ի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օտարերկրյա բուհերում ուսումնառություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների ընթացակարգերի, անհրաժեշտ պայմանների ապահովման, չափանիշների անհամապատասխանության փոփոխման առկայությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություններ «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգ»-ում (այսուհետ՝ Կարգ):
Մասնավորապես, առաջարկվում է.
- Փոխել Կարգում տեղ գտած պետական հաստատությունների, վարչությունների անվանումները, որոնք վերանվանվել են կառուցվածքային և բովանդակային փոփոխության գործընթացներում:
- Իրականացնել օտարերկրյա բուհերում ուսանելու նպատակով դիմած ՀՀ քաղաքացիների ընդունելությունը տեխնիկական, բովանդակային և իրավական առավել դյուրին և ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկված պահանջներին և հնարավորություններին համապատասխան, որի նպատակն է բարձրացնել ՀՀ դիմորդների ընդունելության կազմակերպման արդյունավետությունը:
- Ներառել և/կամ վերաձևակերպել ՀՀ դիմորդների օտարերկրյա ուսումնական հաստատություններում ուսանելու համար իրականացվող գործընթացում այն դրույթները, որոնք երկար տարիների աշխատանքային գործընթացում փոփոխվել և/ կամ կորցրել են իրենց ազդեցության նշանակությունը:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգ»-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թ. հոկտեմբերի 31-ի n 1205-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանի-ի նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխությունները՝ մասնավորապես, օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների ուսումնառելու հնարավորությունները, դիմորդների մրցույթն իրականացնելու գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն ու ընդունող կողմին փոխանցումը, ինչպես նաև բոլոր դերակատարների հետադարձ կապը ապահովելը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել անհրաժեշտ գործընթացները և ապահովել արժանի թեկնածուների ընտրությունն ու աջակցությունը: Արդյունքում, կբարձրանա Հայաստանի Հանրապետության կրթական և գիտական ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի կարևորությունն ու նպատակն :
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգ»-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թ. հոկտեմբերի 31-ի n 1205-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանի-ի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգ»-ը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թ. հոկտեմբերի 31-ի n 1205-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանի-ի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
15.07.2024 - 31.07.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1019
Տպել