Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

 

«       »                2024 թ.

  N ___ -Ն        

 

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

  1. Հաստատել.
  • ռազմավարական էկոլոգիական գնահատման ուղեցույցը` համաձայն Հավելված N1-ի.
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը` համաձայն Հավելված N2-ի:
  1. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

ք. Երևան

 

 «       »                     2024 թ.

 

 

 

Հավելված N1
շրջակա միջավայրի  նախարարի
2024թ.               «   »-ի  N      -Ն հրամանի

 

 

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

  1. Սույն ուղեցույցով սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմնադրույթային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (այսուհետ` ՌԷԳ)  ընթացակարգը:
  2. ՌԷԳ-ը հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների գործողության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունների որոշման և գնահատման գործընթաց է, ինչը ներառում է ՌԷԳ հաշվետվության շրջանակի որոշումը, ՌԷԳ հաշվետվության նախապատրաստումը, շահագրգիռ հանրության մասնակցության և մասնագիտական խորհրդակցությունների անցկացման ապահովումը, հիմնադրույթային փաստաթղթում ՌԷԳ հաշվետվության դրույթների, հանրության մասնակցության և խորհրդակցությունների արդյունքների հաշվի առնելը։
  3. ՌԷԳ խնդիրներն են.
  • էկոլոգիական անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակումների հիման վրա կայուն զարգացման ապահովումը,
  • հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների և նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետևանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը,
  • արտակարգ իրավիճակների դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավոր ռիսկերի գնահատումը:
  1. Հիմնադրույթային փաստաթղթի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու դեպքերն ամրագրված են օրենքի 21-րդ հոդվածում, գործընթացի սխեմատիկ ուղեցույցը նկարագրված է Սխեմա 1-ում։

 

 

  1. ՌԷԳ-ի իրականացման մեթոդները

 

  • ՌԷԳ-ի գործընթացն արդյունավետ իրականացնելու համար շատ կարևոր է ճիշտ գործիքների և մեթոդների ընտրությունը։ Գործիքները և մեթոդները շատ բազմազան են, սակայն առավել տարածված են հետևյալները.
  • բնապահպանության բնագավառի օրենսդրության և ռազմավարական փաստաթղթերի վերլուծական ակնարկ, որոնք օգնում են հիմնադրույթային փաստաթղթին վերաբերող բնապահպանական նպատակների ու թիրախների սահմանման գործում,
  • հավաքական փորձագիտական եզրակացություններ, որոնք անձնական փորձի կամ դեպքերի համեմատության հիման վրա կարող են որոշել այն հնարավոր ազդեցությունները, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ ՌԷԳ շրջանակներում,
  • ստուգացուցակներ, որոնց միջոցով հեշտությամբ կարելի է որոշել, թե արդյոք տվյալ խնդիրներն առնչվում են հիմնադրույթային փաստաթղթին, թե ոչ և խուսափել հնարավոր խնդիրներն անտեսելուց,
  • արտաքին և ներքին միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ռազմավարական պլանավորման մեթոդով վերլուծություն (այսուհետ՝ SWOT), որը ներկայացնում է ՌԷԳ-ի շրջանակներում քննարկվող` շրջակա միջավայրին վերաբերող համապատասխան հնարավորություններն ու վտանգները,
  • քարտեզների համախումբ և աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ, այսուհետ՝ GIS), որոնց օգնությամբ հնարավոր է սահմանել հիմնական տարածական խնդիրները և որոշել, թե գնահատումն ինչ տարածք պետք է ընդգրկի,
  • որոշման ծառացանցեր և ազդեցությունների ցանցեր, որոնց օգնությամբ հնարավոր է առանձնացնել հիմնական ուղղակի և անուղղակի ազդեցությունները և սահմանել գնահատման շրջանակները:
  1. Աղյուսակ N1-ում արտացոլված է ՌԷԳ գործընթացի հիմնական վերլուծական գործիքների ամփոփ նկարագրությունը։

 

 

 

 

Աղյուսակ N1. ՌԷԳ գործընթացի հիմնական վերլուծական գործիքները

 

Վերլուծական գործիք

Կիրառում ՌԷԳ գործընթացի շրջանակներում

Հիմնական հատկանիշներ

Խնդիրների և ազդեցությունների սահմանում

Համատեքստի և նախնական վիճակի վերլուծություն

Այլընտրանքային տարբերակների մշակում

Ազդեցությունների գնահատում

Որոշումների կայացման նպատակով տարբերակների համեմատություն

 

Պահանջվող ծախսեր և ժամանակ

Թափանցիկություն` հանրության տեսանկյունից

 

Անորոշությունները հաղթահարելու ճկունություն

 

Առողջապահական խնդիրներին անդրադառնալու ունակություն

Բնապահպանական օրենսդրության և ոլորտի ռազմավարական փաստաթղթերի վերլուծական ակնարկ

 

 

 

ցածր

միջին

 

բարձր

SWOT վերլուծություն

 

 

ցածր

միջին

բարձր

Ստուգացուցակներ

 

 

 

 

ցածր

միջին

ցածր

Որոշումների ծառացանցեր, ազդեցությունների ցանցեր

 

 

ցածր

միջին

 

բարձր

Քարտեզների համախմբեր և GIS համակարգ

ցածր

բարձր

 

ցածր

Միտումների վերլուծում

 

 

 

բարձր

բարձր

ցածր

Հավաքական փորձագիտական եզրակացություն

ցածր

միջին

բարձր

Մոդելավորում

 

 

 

բարձր

ցածր

ցածր

Սցենարային տարբերակների կազմում

 

 

 

բարձր

բարձր

բարձր

Ծախսերի և օգուտների վերլուծություն

 

 

բարձր

ցածր

 

 

Բազմաչափանիշային վերլուծություն

 

 

բարձր

ցածր

ցածր

 

 

 

 

 

  1. ՌԷԳ շրջանակի որոշումը

 

  • ՌԷԳ շրջանակի որոշման փուլի ընթացքում իրականացվում են հետևյալ գործողությունները.
  • որոշվում են ՌԷԳ-ի համար անհրաժեշտ ելակետային տվյալները (հիմնադրույթային փաստաթղթով նախատեսվող գործունեությունների կամ նախագծերի տեսակների, դրանց իրականացման վայրերի, իրականացման նպատակների, տեխնիկատնտեսական ցուցանիշների, չափերի, հզորությունների, բնական ռեսուրսների բաշխման վերաբերյալ), տեղեկությունները, վերլուծությունները, գործընթացի մասնակիցները,
  • իրականացվում է հանրային իրազեկում՝ օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով իրականացվում են անդրսահմանային ծանուցում և քննարկումներ,
  • որոշվում են հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքային տարբերակները, այդ թվում՝ զրոյական՝ հիմնադրույթային փաստաթուղթը չիրականացնելու տարբերակը,
  • հստակեցվում են շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հիմնադրույթային փաստաթղթի դրույթների հնարավոր ազդեցության մասշտաբները,
  • հավաքագրվում է ՌԷԳ հաշվետվության կազմման համար անհրաժեշտ, այդ թվում՝ շրջակա միջավայրի փաստացի վիճակին վերաբերող տեղեկատվությունը,
  • ուսումնասիրվում է հիմնադրույթային փաստաթղթի կապն այլ հիմնադրույթային կամ ռազմավարական փաստաթղթերի հետ,
  • բացահայտվում և ուսումնասիրվում են հիմնադրույթային փաստաթղթի դրույթների գործողության հետևանքով հնարավոր ազդեցությունների շրջանակները,
  • ուսումնասիրվում են բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա հնարավոր ազդեցությունները։
    • Հիմնադրույթային փաստաթղթի դրույթների գործողության ազդեցությունները գնահատվում են՝ ելնելով շրջակա միջավայրի` ներառյալ մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունների հետևյալ չափանիշներից.
  • հիմնադրույթային փաստաթղթի համապատասխանությունը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության պահպանությանն ուղղված գործընթացներին, մասնավորապես, կայուն զարգացմանը նպաստելու նպատակով,
  • հիմնադրույթային փաստաթղթի գործողությունների շրջանակը՝ հաշվի առնելով գտնվելու վայրը, բնույթը, մասշտաբը, շահագործման պայմանները,
  • հիմնադրույթային փաստաթղթի կիրառման ազդեցության աստիճանը և այլ հիմնադրույթային կամ ռազմավարական փաստաթղթերի հետ,
  • շրջակա միջավայրի՝ ներառյալ բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, ռիսկերը, հավանականությունը, տևողությունը, հաճախականությունը, ծավալը, հնարավոր ազդեցության ենթակա տարածքի չափը, ազդեցության ենթակա բնակչության թվաքանակը,
  • հիմնադրույթային փաստաթղթի ազդեցության աստիճանը բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կամ անտառային հողերի կամ բնակավայրերի կանաչ գոտիների կամ պատմամշակութային հուշարձանների վրա,
  • ազդեցությունների անդրսահմանային բնույթը։
    • ՌԷԳ-ի ենթակա են բոլոր հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը և դրանց այն փոփոխությունները, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա: ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:
  1. ՌԷԳ շրջանակի որոշման համար օգտագործվում են նաև տարբեր տեսակի գործիքներ՝ ստուգաթերթեր, աղյուսակներ, տվյալների բազաներ և այլն։ Աղյուսակ N2-ում տրված է ՌԷԳ շրջանակի սահմանման ձևաթղթի օրինակ, ինչը կարող է աջակցող գործիք հանդիսանալ կոնկրետ հիմնադրույթային փաստաթղթի ՌԷԳ շրջանակի որոշման համար.

 

Աղյուսակ N2. ՌԷԳ շրջանակի սահմանման ձևաթուղթ

ՌԷԳ-ի շրջանակներում դիտարկվող օբյեկտներ և գործոններ

Կոնկրետ խնդիրներ

Հիմնադրույթային փաստաթղթին առնչվող հիմնական խնդիրները, ռիսկերը և

հնարավորություն-ները

Տարածքային ծածկույթ

Տարբերակներ և միջոցառումներ, որոնք պետք է հաշվի առնել ՌԷԳ-ում

Օր.՝ շրջակա միջավայրի բաղադրիչներ կամ ընդhանուր բնապահպանական և առողջապահական խնդիրներ, ջրի, օդի որակ, կլիմայի փոփոխություն և այլն

Այս հարցի հետ կապված Հայաստանում առկա խնդիրները

Ինչպե՞ս կարող է ծրագիրն ազդել կոնկրետ հարցերի և խնդիրների վրա (կապը)

Որքա՞ն է տարածվում խնդիրը / որքա՞ն կարող է դրա ծածկույթը լինել ծրագրի շրջանակում

- Որոշակի խնդիրներ, որոնք պետք է վերլուծվեն ՌԷԳ-ի շրջանակում

- Առաջարկություն-ներ ըստ ոլորտների

Օդ /Օդի որակ

 

 

 

 

Ջրային ռեսուրսներ

 

 

 

 

Բնության հատուկ պահպանվող տարածքներ

 

 

 

 

Անտառներ և անտառային հողեր

 

 

 

 

Հողեր կամ հողային ռեսուրսներ

 

 

 

 

Կենսաբազմազանութ-յուն

 

 

 

 

Կլիմայի փոփոխություն

 

 

 

 

Երկրաբանական պայմաններ

 

 

 

 

Բնակչության առողջություն

 

 

 

 

Մշակութային ժառանգություն եւ պատմական միջավայր

 

 

 

 

Թափոններ

 

 

 

 

Այլ…

 

 

 

 

 

 

  1. ՌԷԳ-ի իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հասանելի աղբյուրների բացահայտումը հանդիսանում է արդյունավետ ՌԷԳ-ի իրականացման կարևոր նախապայմաններից։ Ելակետային տվյալների համար աղբյուր ծառայող գործիքներից կարելի է առանձնացնել հետևյալները.
  • շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների վիճակի վերաբերյալ հաշվետվություններ,
  • շրջակա միջավայրի վերաբեյալ մոնիթորինգային տվյալներ,
  • նախկինում իրականացված ՌԷԳ-ի, ՇՄԱԳ-ի և այլ վերլուծական ուսումնասիրությունների նյութեր,
  • առանձին գիտահետազոտական նյութեր,
  • ՌԷԳ-ի շրջանակներում իրականացված վերլուծություններ,
  • տարածական վերլուծություններ (GIS), քարտեզների շերտերի վերլուծություն),
  • կենսաբազմազանության, օդի որակի, ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների գնահատման հետազոտություններ,
  • Արտանետումների մոդելավորում։

 

  1. Շահագրգիռ հանրության մասնակցության գործնական մոտեցումները

 

  • ՌԷԳ գործընթացում շահագրգիռ հանրության արդյունավետ մասնակցության մոտեցումներն են.
  • հասարակության լայն շրջանակի մասնակցության ապահովումը, քանի որ ՌԷԳ-ը մասնակցային գործիք է,
  • Հասարակության մասնակցությունը պարտադիր է առնվազն ՌԷԳ հաշվետվությունը քննարկելիս,
  • ՌԷԳ գործընթացում մասնակցությունը պետք է նախատեսի խնդիրների լուծումն ապահովող մեթոդների կիրառում, այլ ոչ թե հակասական տեսակետների ներկայացում։
  • ՌԷԳ գործընթացի հիմնական մասնակիցներն են.
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,
  • ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ ազդակիր համայնք, ազդակիր բնակավայր, շահագրգիռ հանրություն, որոնք, Օրենքի համաձայն, մասնակցում են գնահատումների կամ փորձաքննության գործընթացին:
  • ՌԷԳ-ի վաղ փուլերում անհրաժեշտ է իրականացնել շահագրգիռ կողմերի վերլուծություն։ Փոխգործակցության մեթոդներն անհրաժեշտ է ընտրել՝ ելնելով շահագրգիռ կողմերի հնարավորություններից և կարիքներից։ Ցանկալի է մշակել փոխգործակցության պլան։ Աղյուսակ N3-ում արտացոլված են շահագրգիռ հանրության մասնակցության հիմնական գործիքները և դրանց կիրառման արդյունավետությունը :

 

 

Աղյուսակ N3. Հանրության մասնակցության հիմնական գործիքների ամփոփ նկարագրություն

Հանրության մասնակցության գործիք

Ապահովում է

Հիմնական հատկանիշները

Տեղեկատ-վության տրամադրում

Կարծիքների հավաքում

Համագոր-ծակցության միջոցով խնդիրների լուծում

Ծախսա-տարութ-յուն

Խնդիրների լուծման արդյունա-վետություն

Կարծիքնե-րի ներկայաց-ման հարմարա-վետություն

Տպագիր նյութեր /տեղեկագրեր, հաշվետվություններ և այլն/,

Ապահովում է

 

 

ցածր

 

միջին

Տեղեկատվական հարթակներ /պաշտոնական կայքեր, սոցցանցերի էջեր և այլն/

Ապահովում է

Ապահովում է

 

ցածր

 

միջին

Տեղեկատվական կենտրոններ, թեժ գիծ,

Ապահովում է

Ապահովում է

 

ցածր

 

միջին

Գրավոր կամ բանավոր հարցումներ, հարցաթերթիկ-ներ,

 

Ապահովում է

 

բարձր

 

բարձր

Հանրության հետ հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, հանրային լսումներ,

Ապահովում է

Ապահովում է

 

ցածր

միջին

միջին

Առցանց խորհրդակցութ-յուններ

Ապահովում է

Ապահովում է

Ապահովում է

ցածր

բարձր

միջին

Խորհրդատվա-կան կոմիտեներ

Ապահովում է

Ապահովում է

Ապահովում է

ցածր

բարձր

միջին

 

 

  1. Շահագրգիռ հանրության հետ խորհրդակցությունները

 

  • Շահագրգիռ հանրության հետ խորհրդակցություններն արդյունավետ կազմակեպելու համար օգտագործվում է Աղյուսակ N4-ում բերված խորհրդակցությունների պլանը.

Աղյուսակ N4. Խորհրդակցությունների պլան

ՌԷԳ փուլերը

Գործընթացի հիմնական մասնակիցներ

Խորհրդակցությունների մեթոդները

Խոչընդոտները

 ՌԷԳ շրջանակի որոշում

 

 

 

 

ՌԷԳ հաշվետվության կազմում

 

 

 

 

ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրութային փաստաթղթում

 

 

 

 

 

 

 

  1. ՌԷԳ իրականացման ծախսերը հոգում է Նախաձեռնողը։ Տվյալ դեպքում հարկ է նշել հետևյալ առանձնահատկությունները.
  • ՌԷԳ-ի իրականացումը սովորաբար հանգեցնում է պլանավորման ծախսերի աճի (ըստ Եվրամիության տվյաների՝ 5-10%),
  • ծախսերի չափը կախված է նաև այլընտրանքային տարբերակների թվից և դրանց մշակման մանրամասնությունից, հետազոտության արժեքից, մոդելավորումից և այլն,
  • ՌԷԳ-ների մեծ մասի իրականացման համար պահանջվում է մոտավորապես 70-80 մարդ/օր,
  • ՌԷԳ-ի իրականացման փորձի կուտակման հետ մեկտեղ հնարավոր է ծախսերի կրճատում:
  1. ՌԷԳ-ի համապատասխան բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա հնարավոր ազդեցությունների վերլուծությունը իրականացվում է ՌԷԳ շրջանակի սահմանման փուլում։

 

  1. Հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքային տարբերակները

 

  • ՌԷԳ-ի շրջանակներում անհրաժեշտ է գնահատել և համեմատել հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքային տարբերակները։ ՌԷԳ-ի շրջանակներում կարող են առաջարկվել նաև նոր այլընտրանքային տարբերակներ, որոնց նպատակն է մշակել այնպիսի փաստաթուղթ, ինչի իրականացումը շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար զրոյական կամ նվազագույն հետևանքների կունենա։ Այլընտրանքային տարբերակները կարող են դիտարկվել որպես առանձին սցենարներ կամ որպես հավանական հետևանքների մեղմման եղանակ։ Հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքների բացահայտման գործընթացում կարող են դիտարկվել այլընտրանքների հետևյալ տեսակները.
  • այլընտրանքային հիմնադրույթային փաստաթուղթ,
  • հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքային տարբերակ,
  • զրոյական այլընտրանք,
  • Այլընտրանքային տարբերակների ընտրության ընթացքում դիտարկվում են հիմնական բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված իրական այլընտրանքները, նկարագրվում են դրանց ընտրության պատճառները։ Անհրաժեշտության դեպքում այլընտրանքային տարբերակների թվում ներառվում են «նվազագույն գործողությունների» և «սովորական զարգացման» սցենարները։ Բացահայտվում և համեմատվում են այլընտրանքային տարբերակներից յուրաքանչյուրի իրականացման բնապահպանական հետևանքները (ինչպես դրական, այնպես էլ բացասական), բացահայտվում և բացատրվում են դիտարկվող այլընտրանքների և հիմնադրույթային փաստաթղթին առնչվող այլ հիմնադրույթային փաստաթղթերի և քաղաքականության միջև եղած տարբերությունները, բերվում են այլընտրանքային տարբերակների ընտրության կամ բացառման պատճառները,
  • Ընտրված այլընտրանքային տարբերակների համեմատության ընթացքում իրականացվում է շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա կանխատեսվող հետևանքների վերլուծություն։ Աղյուսակ N5-ում ներկայացված է այլընտրանքային տարբերակների համեմատության ձևաթուղթը.

 

Աղյուսակ N5. Այլընտրանքային տարբերակների համեմատության ձևաթուղթ

Գնահատվող օբյեկտներ

Այլընտրանքներ

Այլընտրանք 1

Այլընտրանք 2

Այլընտրանք 3

Ջուր

+

+

-

Օդ

-

 

0

0

Կենսաբազմազանություն

-

0

?

ԲՀՊՏ

0

+

-

Անտառ

 

 

 

Անտառային հող

 

 

 

Հող

 

 

 

Առողջապահական գործոններ

 

 

 

․․․

 

 

 

 

+

Դրական փոփոխություն

0

Չափելի փոփոխություններ չեն սպասվում

-

Բացասական փոփոխություն

?

Անորոշ է

 

  1. Հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության արդյունքում հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակումը
  • Հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության արդյունքում հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակման նպատակով իրականացվում է շրջակա բնական և սոցիալական միջավայրի տարբեր բաղադրիչների վրա առաջարկվող նախաձեռնության (օրինակ՝ առաջարկվող նպատակների կամ նախատեսվող գործողությունների) հնարավոր հետևանքների բացահայտում, ինչի արդյունքում մշակվում են միջոցառումներ՝ կանխատեսվող բացասական հետևանքները կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով, ինչպես նաև կանխատեսվող դրական ազդեցությունն ուժեղացնելու համար։
  • Հիմնադրույթային փաստաթղթի իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վիճակի կամ կայունության ցուցանիշների վրա հնարավոր ազդեցությունները պարզելու համար կարող են կազմվել հարցաթերթեր, ստուգացուցակներ, ձևաթղթեր, որոնց միջոցով բացահայտվում է՝ արդյո՞ք կլինեն շրջակա միջավայրի բաղադրիչների և բնակչության առողջության վիճակի փոփոխություններ, ի՞նչ բնույթ են կրելու այդ փոփոխությունները։ Իրականացվում են նաև կանխատեսումներ բացահայտված հետևանքների (այսինքն՝ փոփոխությունների) նկարագրություն՝ դրանց ինտենսիվության, աշխարհագրական մասշտաբի, ժամանակահատվածի, ինչպես նաև դրանց մշտական կամ ժամանակավոր, դրական կամ բացասական, հավանական կամ անհավանական, հաճախակի կամ հազվադեպ, երկրորդական, կուտակային բնույթի առումով։ Իրականացվում է նաև հնարավոր ազդեցությունների զգալիության գնահատում՝ որոշելու համար, թե արդյո՞ք կանխատեսված հետևանքն էական (զգալի) է, թե՝ ոչ: Այս գործընթացում օգտգործվում են տարբեր մոտեցումներ, որոնցից է նաև երկչափ սխեմայի միջոցով ազդեցության աստիճանի գնահատումը /սխեմա 2/․

 

Միջին ազդեցություն

 

Բարձր ազդեցություն

Ցածր ազդեցություն

Միջին ազդեցություն

 

 

 

        

 

 

 

 

 
   

 

 

 

 

  1. Մեղմման միջոցառումներ
  • Մեղմման միջոցառումները պետք է համապատասխանեն բացահայտված հավանական հետևանքներին և ընդգրկեն առաջարկվող հիմնադրույթային փաստաթղթի, ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական մակարդակները։ Մեղմման միջոցառումների մշակման գործընթացում պետք է հաշվի առնել մի շարք գործոններ՝ հիմնադրույթային փաստաթղթի բնույթը, իրականացման եղանակը, իրականացման գործընթացում ներգրավված պետական և շահագրգիռ մարմինները և այլն։ Մեղմման միջոցառումների մշակման նպատակով կարելի է օգտագործել ազդեցությունների գնահատման և մեղմման միջոցառումների ձևավորման համար նախատեսված Աղյուսակ N6-ը.

 

Աղյուսակ N6. Ազդեցությունների գնահատման և մեղմման միջոցառումների ձևավորում

Հիմնադրույթային փաստաթղթի իրականացման գործողությունների ծրագրի բաղադրիչները

Ռիսկերի և հնարավոր ազդեցությունների  գնահատում

Առաջարկվող մեղմման միջոցառումներ

Օրինակ՝ նորմատիվ իրավական ակտերի փուփոխություն

Օր․՝ Օդի որակի փոփոխություն

Օր՝ Վնասակար արտանետումների նվազեցման պլան

Օրինակ՝ Ենթակառուցվածքների կառավարման պլանի մշակում և իրականացում

Օր․՝ ջրի որակի փոփոխություն

Օր՝ Սակավաթափոն տեխնոլոգիաների օգտագործում

Օրինակ՝ ոլորտի զարգացման համար՝ տնտեսական մեխանիզմների կիրառում

Օր՝ թափոնների կառավարման կամ հեռացման խնդիրներ

Օր՝ Վերամշակման ենթակառուցվածքների զարգացում

․․․

 

 

 

 

  • Մեղմման միջոցառումներն ըստ բնույթի կարելի է դասակարգել հետևյալ կերպ.
  • փոփոխություններ մշակվող հիմնադրույթային փաստաթղթում՝ այդ թվում նոր/փոփոխված նպատակներ և առաջնահերթություններ,
  • հիմնադրույթային փաստաթղթի շրջանակներում նախատեսված լրացուցիչ միջոցառումներ կամ վերաձևակերպված միջոցառումներ՝ այդ թվում տարածքի, տեխնոլոգիաների, իրականացման փուլերի հաջորդականության այլընտրանքային տարբերակներ,
  • իրականացման պայմանների փոփոխություն,
  • առաջարկություններ բնապահպանական և սոցիալական գնահատման կազմի և բովանդակության վերաբերյալ,
  • մոնիթորինգի կազմակերպման և իրականացման պահանջներ:

 

 

 

 

 

 

 

Հավելված N2

շրջակա միջավայրի նախարարի

2024թ.                             «       »

N       -Ն հրամանի


 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը (այսուհետ՝ Ուղեցույց) սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) գործընթացը, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը։
  3. Ուղեցույցը ներառում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» Հայաստանի Հանրապետության մասին օրենքը (այսուհետ՝ Օրենք) և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը:
  4. Ուղեցույցում օգտագործվող հասկացությունները նույնական են Օրենքում օգտագործվող հասկացությունների հետ։
  5. ՇՄԱԳ-ը նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացն է, ինչի միջոցով բացահայտվում, վերլուծվում և գնահատվում են հնարավոր ազդեցությունները բնական և մարդածին բաղադրիչների (մթնոլորտային օդ, կլիմա, ջուր, հող, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, այդ թվում՝ անտառներ և անտառային հողեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ կամ բնապահպանական հողեր, բնակավայրերի կանաչ գոտիներ, կառույցներ, բնական օբյեկտներ, պատմության և մշակույթի հուշարձաններ), սոցիալական միջավայրի (ներառյալ՝ մարդու առողջության) վրա և մշակվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ուղղված են բացասական ազդեցությունների կանխարգելմանը, նվազեցմանը կամ մեղմմանը:
  6. ՇՄԱԳ նպատակն է նախատեսվող գործունեության՝ նախագծային փաստաթղթին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը, ամբողջական, գումարային և գիտականորեն հիմնավորված գնահատումը:
  7. ՇՄԱԳ խնդիրներն են.

1) էկոլոգիական անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակումների հիման վրա կայուն զարգացման ապահովումը,

2) նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետևանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը,

3) արտակարգ իրավիճակների դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավոր ռիսկերի գնահատումը:

 

 

  1. ՇՄԱԳ գործընթացը
  2. ՇՄԱԳ-ն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով:
  3. ՇՄԱԳ փուլում իրականացվում են հետևյալ գործողությունները.

 

 

 

III. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ

 

  1. Գործունեության տեսակի հստակեցումն իրականացվում է ՇՄԱԳ գործընթացի նախապատրաստական փուլում, երբ որոշվում է՝ արդյո՞ք նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության, թե՞ ոչ:
  2. Գնահատման ենթակա են Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ, 6-9-րդ մասերով սահմանված նախատեսվող գործունեության տեսակները: Գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների դասակարգվում են երկու կատեգորիայի` Ա, Բ՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:
  3. Գործունեության տեսակի հստակեցման փուլում, Օրենքով սահմանված նախատեսվող գործունեության տեսակ հանդիսանալու դեպքում, իրականացվում է նաև գործունեության տեսակի բնութագրում, որպեսզի հաստատվի ՇՄԱԳ անհրաժեշտությունը և կազմվի նախնական ելակետային հիմք՝ ՇՄԱԳ գործընթացի հաջորդ փուլն արդյունավետ հենքի վրա իրականացնելու նպատակով:
  4. Այս փուլում, որպես մեթոդաբանություն, առաջարկվում է կազմել հարցաթերթիկ և պատասխանել Աղյուսակ N1-ում ներկայացված հարցերին՝ այո, ոչ կամ չգիտեմ: Նախաձեռնողը կարող է մշակել հարցաթերթիկ կամ օգտագործել Աղյուսակ N1-ի օրինակելի տարբերակը.

 

Աղյուսակ N1. Նախատեսվող գործունեության բնութագրման հարցաթերթիկ

#

Հարցեր նախատեսվող գործունեության տեսակի վերաբերյալ

Այո / Ոչ / Չգիտեմ

Համառոտ նկարագրություն

Սա էական ազդեցություն կունենա՞

Այո / Ոչ / Չգիտեմ

Նախատեսվող գործունեության տեսակը, հակիրճ նկարագրություն

1)      

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, բնական պայմանների հնարավոր փոփոխությունների

 

 

2)     

Նախատեսվող գործունեությունը ենթադրո՞ւմ է տարածքի բնական ռեսուրսների, այդ թվում՝ հողի, ջրի, չվերականգնվող այլ նյութերի օգտագործում

 

 

3)     

Նախատեսվող գործունեությունը ներառո՞ւմ է այնպիսի նյութերի օգտագործում, պահպանում, փոխադրում կամ արտադրություն, որոնք կարող են վնասակար լինել մարդու առողջության համար

 

 

4)     

Նախատեսվող գործունեությունը ենթադրո՞ւմ է վտանգավոր թափոնների առաջացում, հավաքում, տեղադրում, պահում, օգտահանում կամ վնասազերծում

 

 

5)     

Նախատեսվող գործունեության ընթացքում հնարավո՞ր է մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի օգտագործում, պահպանում, փոխադրում կամ արտադրություն

 

 

6)    

Նախատեսվող գործունեությունը կարո՞ղ է ունենալ ֆիզիկական ազդեցություններ` աղմուկ, թրթռումներ (վիբրացիա), իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումներ

 

 

7)     

Նախատեսվող գործունեությունը կարո՞ղ է հանգեցնել մակերևութային կամ ստորերկրյա (ստորգետնյա) ջրերի, հողերի աղտոտման

 

 

8)    

Նախատեսվող գործունեությունը կարո՞ղ է արտակարգ իրավիճակների, պատահարների, վտանգավոր տարերային երևույթների առաջացման պատճառ դառնալ

 

 

9)    

Նախատեսվող գործունեությունը կհանգեցնի՞ շրջակա միջավայրի հետ կապված սոցիալական փոփոխությունների, (այդ թվում՝ ժողովրդագրություն, կենսակերպ, զբաղվածություն)

 

 

10)  

Նախատեսվող գործունեությունը կարո՞ղ է ունենալ հետագա շարունակական զարգացում, որը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցության կամ ունենա կուտակային (կոմուլյատիվ) ազդեցություն

 

 

11)    

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունն իրականացվելու է բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում կամ բնակավայրերի կանաչ գոտիներում կամ պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում

 

 

12)   

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունն իրականացվելու է կարևոր թռչնաբանական (թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի) տարածքներում կամ դրանց անմիջական հարևանությամբ

 

 

13)   

Նախատեսվող գործունեությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ էկոհամակարգի՝ բույսերի, կենդանիների, սնկերի և միկրոօրգանիզմների համակեցությունների, ինչպես նաև դրանց ոչ կենդանի շրջակա միջավայրի դինամիկ համալիրի վրա

 

 

14)   

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունն իրականացվելու է ռեկրեացիոն գոտիներում կամ դրանց հարևանությամբ կամ դեպի այդ գոտիները տանող ուղիների վրա:

 

 

15)   

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունը ենթադրում է տրանսպորտային համակարգի ստեղծում կամ առկա տրանսպորտային համակարգի շահագործում՝ դրա ծանրաբեռնմամբ

 

 

16)  

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունն իրականացվելու է ազդակիր համայնքի բնակիչների համար տեսանելի վայրում

 

 

17)   

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունն իրականացվելու է այն տարածքում, որտեղ կամ որի անմիջական հարևանությամբ առկա են ջրային համակարգեր կամ ենթադրում է ջրային համակարգի ստեղծում կամ գործող ջրային համակարգի փոփոխում

 

 

18)  

Արդյո՞ք նախատեսվող գործունեության ընթացքում նախատեսվում է հարակից տարածքի հողօգտագործում

 

 

19)  

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունն իրականացվելու է խիտ բնակեցված կամ այնպիսի տարածքում, որն արդեն իսկ ենթարկվել է բացասական ազդեցության

 

 

20)  

Նախատեսվող գործունեությունը կարո՞ղ է շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունենալ հետագայում (գործունեության դադարեցումից հետո):

 

 

21)   

Արդյո՞ք նախատեսվող գործունեությունն իրականացվելու է այն տարածքում, որի անմիջական հարևանությամբ առկա են պետության կողմից հաշվառված և գրանցված օգտակար հանածոների տեղադրվածություններ, լքված/տիրազուրկ հանքավայրեր և արտադրական լցակույտեր, սողանքներ

 

 

 

  1. Օրենքով սահմանված նախատեսվող գործունեության տեսակ հանդիսանալու հարցում չկողմնորոշվելու դեպքում նախաձեռնողը կարող է այդ հարցով դիմել նաև լիազոր մարմնին՝ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ պարզաբանումը ստանալու նպատակով՝ ներկայացնելով նախատեսվող գործունեության ընդհանուր և կարևոր բնութագիրը (վայր, տեսակ, չափեր, հնարավոր ազդեցություն, աշխարհագրական կոորդինատներ (աստիճան, րոպե, վայրկյան ձևաչափով) և այլն):
  2. Օրենքով սահմանված նախատեսվող գործունեության տեսակ հանդիսանալու, ինչպես նաև նախատեսվող գործունեության բնութագրման հարցաթերթիկի 4-րդ սյունակում առնվազն մեկ «այո» պատասխանի առկայության դեպքում նախաձեռնողը սկսում է հաջորդ գործողությունը՝ ազդեցության գնահատումը:
  3. Գնահատումն իրականացվում է՝ հիմք ընդունելով՝

 

Աղյուսակ N2. Գնահատման հիմքեր

 

Նախատեսվող գործունեության տեսակը,

 

Նախատեսվող գործունեության չափերը,

 

Նախատեսվող գործունեության տեղադիրքը,

 

Եվ, դրանցով պայմանավորված, արդեն իսկ առկա և կանխատեսվող, ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը:

 

 

  1. Գնահատումը և փորձաքննությունը կատարվում են մինչև նախատեսվող գործունեության իրականացումը։ Առանց պետական փորձաքննական դրական եզրակացության նախատեսվող գործունեության փաստացի իրականացումը ենթակա է դադարեցման՝ նախատեսվող գործունեությունը փաստացի իրականացրած անձի կողմից նախնական վիճակի վերականգնմամբ։

 

 

  1. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

  1. ՇՄԱԳ գործընթացում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ներառում է հետևյալ հիմնական փուլերը.
  2. Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունների գնահատում։ Այս փուլում գնահատվում են հետևյալ օբյեկտների և բնութագրերի ներկա վիճակը և նախատեսվող գործունեության արդյունքում դրանց վրա հնարավոր ազդեցությունները.

Աղյուսակ N3. Օբյեկտների և բնութագրերի վիճակ

  1. Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների գնահատման դեպքում, բացի վերոնշյալից, դիտարկվում են նաև Կառավարության որոշմամբ հաստատված բնութագրեր:
  2. Հնարավոր ազդեցության գնահատման փուլում իրականացվում է ելակետային տեղեկությունների և տվյալների հավաքագրում շրջակա միջավայրի բաղադրիչների և սոցիալ-տնտեսական միջավայրի վերաբերյալ՝ նախագծի իրականացման հետևանքով փոփոխությունները կանխատեսելու նպատակով:

 

  1. Նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտում։ Այս փուլում պետք է բացահայտվեն թե´ այլընտրանքային, թե´ զրոյական՝ նախատեսվող գործունեություն չիրականացնելու տարբերակները։ Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի,  երթուղիների,  տեխնոլոգիաների, գործընթացների,  հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ։ Պետք է իրականացվի նաև նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում։
  2. Այլընտրանքային տարբերակների բացահայտման ընթացքում կարող են ձևակերպվել հետևյալ մոտեցումները.

 

Աղյուսակ N4. Այլընտրանքային տարբերակների բացահայտման մոտեցումներ

 

Այլընտրանքային ռազմավարություններ (օրինակ՝ պահանջարկի կառավարում կամ կորուստների նվազեցում՝ լրացուցիչ ռեսուրսի օգտագործման փոխարեն)

 

Այլընտրանքային ուղիներ կամ վայրեր ամբողջ գործունեության կամ դրա մի մասին համար

 

Այլընտրանքային տեխնոլոգիաներ կամ հումք

 

Այլընտրանքային նախագծում կամ կառուցում

 

Այլընտրանքային էկոլոգիական միջոցառումների նախատեսում (օրինակ՝ էկոդուկների կառուցում):

 

 

 

  1. Բնապահպանական կառավարման պլանի՝ ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի մշակում։ Այս փուլում բացահայտվում և ամրագրվում են՝

 

 

Աղյուսակ N5. Մշտադիտարկման ծրագրի դրույթներ

 

շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները (շինարարության, շահագործման, փակման, հետփակման փուլերը, ռիսկային և արտակարգ իրավիճակները)

 

դրանց ընտրության և արդյունավետության հիմնավորումը

 

իրականացման ժամանակացույցը

 

մշտադիտարկման ցուցիչները

 

ծախսերը

 

 

 

  1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագիրը կարող է ներառել հետևյալ ծրագրերը կամ այլ ոլորտային պլաններ.

 

Աղյուսակ N6. Մշտադիտարկման ծրագրի բովանդակություն

 

մթնոլորտային օդի որակի կառավարման

 

ջրային ռեսուրսների կառավարման

 

կենսառեսուրսների կառավարման

 

արտակարգ իրավիճակներին արձագանքման

 

թափոնների կառավարման

 

մշակութային ժառանգության կառավարման

 

անտառապատման

 

 

  1. Մշտադիտարկման արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության ծրագիր։

 

  1. Նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանի որոշում։ Այս փուլում որոշվում է նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունների աստիճանը՝ հաշվի առնելով հետևալ չափորոշիչները.

Աղյուսակ N7. ա) Սանիտարապաշտպանական գոտիներ

          Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ներգործության աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական, արտադրական օբյեկտների շենքերի և շինությունների համար` կախված հզորությունից, շահագործման պայմաններից, շրջակա միջավայր արտանետվող աղտոտիչների բնույթից և քանակից, առաջացող աղմուկից, թրթռումից և այլ վնասակար ֆիզիկական գործոններից, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումներից, ինչպես նաև հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը, արդյունաբերական, արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգմանը համապատասխան, սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիների հետևյալ կողմնորոշիչ չափերը.

 

Կողմնորոշիչ չափեր

Չափորոշիչ

 

1000 մ

առաջին (I) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ

 

500 մ

երկրորդ (II) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ

 

300 մ

երրորդ (III) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ

 

100 մ

չորրորդ (IV) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ

 

50 մ

հինգերորդ (V) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ

 

 

 

Աղյուսակ N7. բ) Ազդեցության ժամանակային գնահատման չափորոշիչներ

 

Աստիճանավորում

Չափորոշիչ

 

Կարճաժամկետ ազդեցություն

Սահմանափակ ժամանակահատված, որի տևողությունը չի գերազանցում մեկ սեզոնը (մինչև 3 ամիս

Օրինակ՝ շինարարության ընթացքում կամ շահագործումից հանելու ժամանակ։

 

Միջնաժամկետ ազդեցություն

3 ամսից մինչև 1 տարի

 

Երկարաժամկետ ազդեցություն

1-3 տարի.

Սովորաբար ներառում է նախագծված օբյեկտի կառուցման ողջ ժամանակահատվածը։

 

Երկարատև կամ մշտական ազդեցություն

3-ից 5 կամ ավելի տարիներ.

Օրինակ՝ շահագործման  աղմուկ կամ ընդհատվող կամ կրկնվող գործողություններ,  հիմնականում վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ ձեռք է բերվել նախագծային հզորությունը:

 

 

 

Աղյուսակ N7. գ) Ազդեցության ինտենսիվության գնահատման չափորոշիչներ

 

Աստիճանավորում

Չափորոշիչ

 

Աննշան ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները չեն գերազանցում բնական միջավայրի վերականգնողականության սահմանները:

 

Թույլ ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները գերազանցում են բնական միջավայրի վերականգնողականության սահմանները, սակայն բնական միջավայրը ինքնավերականգնվում է:

 

Չափավոր ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները գերազանցում են բնական միջավայրի վերականգնողականության սահմանները, խախտվում են բնական միջավայրի առանձին բաղադրիչներ, սակայն բնական միջավայրը պահպանում է  ինքնավերականգնման կարողությունը:

 

Ուժեղ ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները հանգեցնում են բնական միջավայրի կամ էկոհամակարգերի բաղադրիչների զգալի կորուստների: Բնական միջավայրի առանձին բաղադրիչները կորցնում են ինքնավերականգնման կարողությունը:

 

 

  1. Ազդեցության աստիճանը հաշվի է առնվում` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի՝

 

Աղյուսակ N8. Ազդեցության աստիճանի հիմքեր

 

Աշխարհագրական դիրքը

 

Բնակչության թիվը

 

Ազդեցության հավանականությունը

 

Բարդությունը

 

Աստիճանը

 

Տևողությունը

 

Հաճախականությունը

 

Եվ արդեն իսկ առկա և կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը

 

 

  1. Նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունների աստիճանը որոշելիս և, ընդհանրապես, ՇՄԱԳ գործընթացի շրջանակներում պարտադիր է առաջնորդվել օրենսդրական այն կարգավորումներով (այդ թվում՝ սանիտարապաշտպանական գոտիներ, շինարարական և ոլորտային այլ նորմեր), որոնք ուղղակիորեն սահմանում են գործունեության առանձնահատկություններից բխող և ընդհանուր պահանջները:

 

  1. Նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատում՝ բացառելով կետային գնահատումը։ Այս փուլում բացահայտվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական առանձին գործոնների կուտակային (կոմուլյատիվ) ազդեցությունների հավանականությունը և դիտարկվում են կուտակային ազդեցություններից խուսափելու հնարավորությունները, այդ թվում՝ գտնվելու վայրի, ժամկետների և տեխնոլոգիաների փոփոխությունները։

 

  1. ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը խորհրդակցում է լիազոր մարմնի, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների (ազդակիր համայնքների ղեկավարների), շահագրգիռ հանրության հետ` հետևյալ սկզբունքով.

Աղյուսակ N9. Խորհրդակցություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լիազոր մարմնի հետ

ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է նախնական խորհրդակցություն անցկացնել լիազոր մարմնի հետ, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Տեղական ինքնակառավարման մարմնի հետ

(ազդակիր համայնք)

Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգ, ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգ և ժամկետներ՝ համաձայն Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման:

Տարածքային կառավարման մարմնի հետ

Շահագրգիռ հանրության հետ



ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ



ԿԱՐԾԻՔԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

 

  1. Գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները:
  2. ՇՄԱԳ գործընթացի մասնակիցներն են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ ազդակիր համայնքը, ազդակիր բնակավայրը, շահագրգիռ հանրությունը, որոնք, Օրենքի համաձայն, մասնակցում են գնահատումների կամ փորձաքննության գործընթացին։
  3. Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության գնահատման արդյունքներն առավել ամբողջական և համապարփակ դարձնելու նպատակով նախաձեռնողն այս փուլում ևս կարող է օգտվել ազդեցության նշանակության գնահատման հարցաթերթիկների կամ աղյուսակների լրացման մեթոդից:
  4. Նախաձեռնողը կարող է մշակել հարցաթերթիկներ ու աղյուսակներ կամ օգտագործել հետևյալ օրինակելի տարբերակները.

 

Աղյուսակ N10. Ազդեցությունների նշանակության գնահատման հարցաթերթիկ

 

?

Արդյո՞ք կա վտանգ, որ բնապահպանական չափանիշները կխախտվեն.

 

?

Արդյո՞ք շատ մարդիկ կամ հասարակական կազմակերպություններ կտուժեն.

 

?

Արդյո՞ք այլ բաղադրիչներ կտուժեն.

 

?

Արդյո՞ք կտուժեն արժեքավոր ռեսուրսները.

 

?

Արդյո՞ք կտուժեն բնության հատուկ պահպանվող տարածքները.

 

?

Արդյո՞ք ազդեցությունից խուսափելը, ազդեցությունը նվազեցնելը, վերականգնելը կամ փոխհատուցելը բարդ կլինի.

 

?

Արդյո՞ք կփոխվեն էկոլոգիական պայմանները.

 

?

Նոր առանձնահատկությունները համապատասխանո՞ւմ են առկա միջավայրին.

 

?

Արդյո՞ք ազդեցությունը տվյալ տարածքի համար էական կլինի.

 

?

Արդյո՞ք ազդեցությունը մեծ տարածք կընդգրկի.

 

?

Կա արդյո՞ք անդրսահմանային ազդեցության ռիսկ.

 

?

Արդյո՞ք ազդեցությունը երկարատև կլինի.

 

?

Ազդեցությունը մշտակա՞ն կլինի, թե՞ ժամանակավոր.

 

?

Ազդեցությունը շարունակակա՞ն կլինի, թե՞ ընդհատվող.

 

?

Եթե ընդհատվող կլինի, ապա ի՞նչ հաճախականություն կունենա.

 

?

Արդյո՞ք ազդեցությունն անդառնալի հետևանքներ կունենա:

 

 

 

Աղյուսակ N11. Ազդեցության նշանակության գնահատում

 

Ազդեցության մեծությունը

Շրջակա միջավայրի զգայունությունը

 

Բարձր

Չափավոր

Ցածր

 

Բարձր

Բարձր

Բարձր

Չափավոր

 

Չափավոր

Բարձր

Չափավոր

Ցածր

 

Ցածր

Չափավոր

Ցածր

Աննշան

 

 

 

 

Աղյուսակ N12. Ազդեցության գնահատման հարցաթերթիկ

 

#

Հարցեր հնարավոր ազդեցության վերաբերյալ

Այո / Ոչ / ?

 

Ծրագրի ո՞ր հատկանիշները կարող են ազդել շրջակա միջավայրի վրա

Էական ազդեցություն հավանակա՞ն է, ինչո՞ւ

Ա. Արդյո՞ք Ծրագրի կառուցումը, շահագործումը կներառի գործողություններ, որոնք կառաջացնեն ֆիզիկական տեղանքի փոփոխություններ (տեղագրություն, հողօգտագործում, ջրային մարմինների փոփոխություններ և այլն):

 

1)      

Մշտական կամ ժամանակավոր փոփոխություն (հողօգտագործում, լանդշաֆտ, հողածածկ կամ տեղագրությունը, ներառյալ ինտենսիվության աճ). Տեսանելի ազդեցություն.

 

 

 

2)     

Նախաշինարարական հետազոտություններ.

 

 

 

3)     

Շինարարական աշխատանքներ.

 

 

 

4)     

Քանդման աշխատանքներ.

 

 

 

5)     

Ժամանակավոր տարածքներ շինարարության համար. ժամանակավոր կացարաններ.

 

 

 

6)    

Ստորգետնյա աշխատանքներ.

 

 

 

7)     

Մելիորացիոն աշխատանքներ.

 

 

 

8)    

Արտադրական գործընթացներ.

 

 

 

9)    

Ապրանքների կամ նյութերի պահեստավորում.

 

 

 

10)  

Թափոնների հեռացման գործողություններ.

 

 

 

11)    

Նոր ենթակառուցվածքներ.

 

 

 

12)   

Նոր կամ փոփոխված էլեկտրահաղորդման գծեր կամ խողովակներ.

 

 

 

13)   

Ջրային հոսքեր, ջրատարներ.

 

 

 

14)   

Ջրառ, ջրօգտագործում.

 

 

 

15)   

Տարածքին ոչ բնորոշ տեսակների, այդ թվում նաև ինվազիվ՝ օտարածին տեսակների ներմուծում.

 

 

 

16)  

Տարածքին բնորոշ տեսակների կորուստ կամ քանակական փոփոխություն.

 

 

 

17)   

Կենսաբազմազանության կորուստ.

 

 

 

18)  

Այլ գործողություններ.

 

 

 

Բ. Նախատեսվում է բնական ռեսուրսների օգտագործում, այդ թվում՝ չվերականգնվող

19)  

Հողատարածք, գյուղատնտեսական հող.

 

 

 

20)  

Ջուր.

 

 

 

21)   

Հանքանյութեր.

 

 

 

22)  

Անտառներ և բնության հատուկ պահպանվող տարածքներ.

 

 

 

23)  

Էներգիա.

 

 

 

24)  

Այլ ռեսուրսներ.

 

 

 

Գ. Արդյո՞ք Ծրագիրը կներառի նյութերի օգտագործում, պահեստավորում, տեղափոխում, մշակում կամ արտադրություն, որոնք կարող են վնասակար լինել մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար կամ մտահոգություն առաջացնել

25)  

 

 

 

 

26)  

 

 

 

 

Դ. Արդյո՞ք Ծրագիրը կառաջացնի կոշտ թափոններ շինարարության կամ շահագործման կամ շահագործումից հանելու ընթացքում:

27)  

 

 

 

 

28)  

 

 

 

 

Ե. Արդյո՞ք Ծրագիրն աղտոտող նյութեր կամ որևէ վտանգավոր, թունավոր կամ վնասակար նյութեր կարձակի օդ

29)  

 

 

 

 

30) 

 

 

 

 

Զ. Ծրագիրը կառաջացնի աղմուկ կամ թրթռում կամ լույսի, ջերմային էներգիայի կամ էլեկտրամագնիսական ճառագայթում

31)   

 

 

 

 

32)  

 

 

 

 

Է. Արդյո՞ք Ծրագիրը կհանգեցնի հողի կամ ջրի աղտոտման ռիսկերի

33)  

 

 

 

 

34)  

 

 

 

 

Ը. Արդյո՞ք Ծրագրի շինարարության կամ շահագործման ընթացքում վթարների վտանգ կառաջանա, որը կարող է ազդել մարդկանց առողջության կամ շրջակա միջավայրի վրա

35)  

 

 

 

 

36) 

 

 

 

 

Թ. Արդյո՞ք Ծրագիրը կհանգեցնի սոցիալական փոփոխությունների/ազդեցությունների բնակչության վրա, օրինակ՝ ժողովրդագրության, ավանդական ապրելակերպ, զբաղվածությո՞ւն

37)  

 

 

 

 

38) 

 

 

 

 

Ժ. Կա՞ն արդյոք այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, որը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունների կամ կուտակային ազդեցությունների

39) 

 

 

 

 

40) 

 

 

 

 

 

 

 

  1. ՇՄԱԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Գնահատման արդյունքով նախաձեռնողը կազմում է հաշվետվություն և ներկայացնում փորձաքննության:
  2. ՇՄԱԳ հաշվետվությունը համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի մշակած ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթ է:
  3. Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

 

Աղյուսակ N13. Ա կատեգորիա

 

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

 

2) նախատեսվող գործունեության անվանումը` Օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան

 

3) հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է տեղեկատվություն նախաձեռնողի մասին, նախատեսվող գործունեության ոչ տեխնիկական նկարագիրը, իրականացման վայրը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը, որոնք պետք է բխեն նախագծային փաստաթղթից.

          Փաստաթուղթը կարող է բաղկացած լինել 8-10 էջից: Այն պետք է ներկայացվի հանրամատչելի և օբյեկտիվ, հեշտ ընկալելի լինի հանրության լայն շրջանակների կողմից և տա ընդհանուր պատկերացում գնահատման ժամանակ կիրառված մոտեցումների վերաբերյալ:  Փաստաթղթում պետք է ներկայացվեն գործունեության համար տրամադրված հիմնական թույլտվությունները/կարծիքները, որոշմանն առնչվող այլ տեղեկատվություններ, որպեսզի հանրությունը և ոչ մասնագիտացված կառույցները կարողանան հստակ պատկերացնել՝ ինչ գործունեություն է իրականացվում, ինչ թույլտվություններ են տրամադրվել, ինչ հնարավոր ազդեցություններ են կանխատեսվում շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների, ներառյալ՝ մարդու առողջության վրա, և դրանց մեղմմանն ուղղված ինչպիսի միջոցառումներ են նախատեսված: Հիմնական ուշադրությունը պետք է դարձվի առավել կարևոր հարցերին և գործունեության հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրներին:

 

4) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը, ազդակիր բնակավայրը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով.

          Այս պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել՝

          ա. նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով հնարավոր ազդեցության ենթակա ազդակիր համայնքը կամ համայնքները, դրանցում ներառված բնակավայրը կամ բնակավայրերը (Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջան), սոցիալական միջավայրը.

          բ. գործունեության ենթակա տարածքի նկարագիրը, ինչը պետք է ներառի գտնվելու վայրը, հողամասի/տարածքի առկա վիճակը, ծանրաբեռնվածությունն այլ թույլտվություններով, օբյեկտներով, շենք-շինություններով, տարածքում ծառաթփուտային բուսականությունը, մակերևութային և ստորերկրյա ջրերի առկայությունը կամ բացակայությունը.

          գ. տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի բաղադրիչներից յուրաքանչյուրի նկարագիրը՝ ելնելով Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի օբյեկտներից և բնութագրերից, ներառելով շրջակա միջավայրի բաղադրիչների ելակետային/առկա վիճակի  վերաբերյալ տեղեկատվությունը, աղտոտող աղբյուրները, ֆոնային աղտոտվածությունը, ներառյալ՝ բնական ճառագայթային ֆոնը, բնակելի գոտում աղմուկի, թրթռման օդային ավազանի ֆոնային մակարդակները: Պաշտոնական կայք էջում ֆոնային կոնցենտրացիայի բացակայության դեպքում անհրաժեշտ է իրականացնել հսկիչ չափումներ օդում և հողում՝ աղտոտիչների պարունակության վերաբերյալ.

          դ. ռելիեֆը, երկրաձևաբանությունը, կլիման, մթնոլորտային օդը, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները, հողերը, կենսաբազմազանությունը /բուսական և կենդանական աշխարհ, սնկեր/ բնապահպանական հողերը, բնակավայրերի կանաչ գոտիները, վտանգված էկոհամակարգերը, բնության հատուկ պահպանվող տարածքները, բնական օբյեկտները, անտառային ռեսուրսները, բնության հուշարձանները, պատմամշակութային հուշարձանները՝ գործունեության ենթակա տարածքի հետ դրանց առնչության վերաբերյալ.

          ե. գործունեության իրականացման ընթացքում բնական ռեսուրսների, դրանց օգտագործման նպատակների, պայմանների,  քանակների և ծավալների վերաբերյալ տեղեկատվություն.

          զ. տարածքի աշխարհագրական կոորդինատները, տեղամասի ծայրակետային կոորդինատները՝ ներկայացված WGS-84 (ARMREF 02) կոորդինատային համակարգով /հողօգտագործման վկայականի բացակայության դեպքում/.

          է. իրադրության սխեմա-քարտեզ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով /2 կմ  շառավղով/ որտեղ կարտացոլվեն գործունեության համար նախատեսված տարածքը մոտակա բնակավայրերը, հարևանությամբ առկա օբյեկտները, շենք-շինությունները, ենթակառուցվածքները, մոտակա ջրային ռեսուրսները կամ ջրային օբյեկտները,  դրանց տեղադիրքերը և գտնվելու հեռավորությունները գործունեության ենթակա տարածքից և որը կներառի պայմանական նշանների, մասշտաբի և այլ մեկնաբանությունների մասին լիարժեք տեղեկատվություն.

 

5) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը, արտադրական հզորությունները, ֆիզիկական, տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրերը, պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների և դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը.

          Նշված պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել՝

          ա. նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը,  հարակից տարածքներում առկա օբյեկտների և զգայուն ընկալիչների նկարագրությունը և գործունեության ենթակա տարածքից դրանց հեռավորությունը,  սանիտարապաշտպանիչ գոտու սահմանները և դրա հիմնավորումը.

          բ. արտադրական հզորությունները կամ նախագծային փաստաթղթով նախատեսված աշխատանքների տեսակները և ծավալները, արտադրական գործունեության դեպքում՝ արտադրատեսակների տարեկան առավելագույն ծավալները, ֆիզիկաքիմիական բնութագրերը և վտանգավորության ցուցանիշները (թունունակությունը), արտադրատեսակների առաքման եղանակը և սպառման ոլորտները, հիմնական հումքատեսակների ցանկը և տարեկան առավելագույն ծավալները, հումքատեսակների ներկրման եղանակները և մատակարարման աղբյուրները, ֆիզիկաքիմիական բնութագրերը և վտանգավորության ցուցանիշները (թունունակությունը).

          գ. նախատեսվող գործունեության տեխնիկական և տեխնոլոգիական նկարագիրը, որը պետք է ներառի գործունեության իրականացման մեթոդները, եղանակները, տեխնոլոգիական գործընթացների նկարագրությունը,  օգտագործվող սարքավորումների և տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական բնութագրերը և այլն։ Եթե գործունեությունը ներառում է տարբեր բաղադրիչներ, անհրաժեշտ է առանձին նկարագրել յուրաքանչյուր բաղադրիչի համապատասխան  բնութագիրը: Գործունեության տեսակով պայմանավորված՝ տեխնոլոգիական սխեման, սարքավորումների և  արտադրական նշանակության մասնաշենքերի դասավորվածությամբ հատակագիծ-սխեման.

          դ. պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների և դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը, ներառյալ՝

          -         նախատեսվող գործունեության համար պահանջվող ջրօգտագործումը և ջրամատակարարման աղբյուրները,

          -         ջրօգտագործման նպատակները (արտադրական գործունեության դեպքում ջրի օգտագործման հանգույցները և տեսակարար ծավալները),

          -         արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական) առաջացման հանգույցները,

          -         արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական) ծավալները և աղտոտվածության ցուցանիշները,

          -         արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական հանգույցների) մաքրման բնութագրերը, եղանակները, սարքավորումների հզորությունները և մաքրման աստիճանը,

          -         արտադրական հոսքաջրերի հեռացման վայրը,

          -         թափոնների (այդ թվում՝ արտադրական) առաջացման հանգույցները և քանակները,

          -         թափոնների (այդ թվում՝ արտադրական) բնութագրերը և տեսակները,

          -         տեղեկատվություն թափոնների (այդ թվում՝ արտադրական) վնասազերծման, վերամշակման, պահեստավորման, օգտահանման, տեղափոխման մասին,

          -         ֆիզիկական ազդեցությունները` աղմուկ, թրթռումներ (վիբրացիա), իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումներ.

          -         վնասակար նյութերի արտանետումների առաջացման աղբյուրները,  արտանետվող վնասակար նյութերի որակական և քանակական բնութագրերը, մթնոլորտային օդում միջին օրական և միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.

          -         վնասակար նյութերի արտանետումների հետևանքով սպասվող գետնամերձ կոնցենտրացիաների հաշվարկի արդյունքները (գետնամերձ կոնցենտրացիաների հաշվարկը կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 18.02.2020թ. N 64-Լ հրամանով սահմանված համակարգչային ծրագրերից որևէ մեկով).

          -         սպասվող գետնամերձ կոնցենտրացիաների և բնակավայրերի համար գործող առավելագույն միանվագ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (այսուհետ՝ ՍԹԿ) հետ համեմատական վերլուծությունը (քանի որ, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 32-Ն որոշման պահանջների, միանվագ կարճաժամկետ արտանետումների քանակները հաշվարկվում են վատթարագույն պայմանների համար՝ առավելագույն արտադրողականություն և անբարենպաստ կլիմայական պայմաններ)։ Պետք է հաշվի առնել նաև տեղանքի ֆոնային աղտոտվածությունը. տվյալ տարածքի համար ֆոնային աղտոտվածության տվյալների բացակայության դեպքում ֆոնային աղտոտվածությունը սահմանվում է տվյալ բնակավայրի բնակչության թվից ելնելով.

          -         իրավաբանական  անձանց և  ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար մթնոլորտային արտանետումների հաշվարկների հիմքում ընկած՝ օդի պահանջվող օգտագործման (այսուհետ՝ ՕՊՕ, ինչն անհրաժեշտ է աղտոտող (վնասակար)  նյութի արտանետումը մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար)  ցուցանիշով պայմանավորված հիմնավորումը՝ պարզելու համար մթնոլորտային օդի վրա ազդեցության աստիճանը և արտանետվող նյութերի հաշվառման և  նորմավորման ենթակա լինելը.

          -         եթե նախատեսվող գործունեությունը պարունակելու է բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ, ապա պետք է առաջնորդվել «Մթնոլորտային օդի պահպանության» մասին օրենքի այն դրույթով, համաձայն որի՝ այն աղբյուրը, որի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու տրիլիոն (2x1012) խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու միլիոն խորանարդ մետր չափանիշը, անհրաժեշտ է ապահովել այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհամապատասխանեն լավագույն հասանելի տեխնոլոգիւաների ցուցանիշներին՝ համաձայն ԵՄ ԼՀՏ հղումային փաստաթղթերի պահանջների (BREFs):

 

6) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների նկարագիրը, ներառյալ նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը.

          Նախատեսվող գործունեության համար հաշվետվությունում պետք է դիտարկվեն թե՛ հնարավոր այլընտրանքները, թե՛ զրոյական՝ նախատեսվող գործունեություն չիրականացնելու տարբերակը։ Պետք է հակիրճ նկարագրել նախատեսվող գործունեության իրականացման նպատակները, դրանց հասնելու հնարավոր այլընտրանքային տարբերակները, ներառյալ՝ գործունեությունից հրաժարվելը՝ ցանկացածի դեպքում շրջակա միջավայրի վրա ունենալիք ազդեցությունը նկարագրելով փաստաթղթում: Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի,  երթուղիների,  կիրառվող տեխնոլոգիաների, արտադրական գործընթացների,  հումքի և օգտագործվող ռեսուրսների, թափոնների, նախագծով նախատեսված շինարարական աշխատանքների տեխնոլոգիական լուծումների, բնապահպանական և սոցիալական հնարավոր ազդեցությունների նկարագրություններ։ Այլընտրանքներից յուրաքանչյուրի համար պետք է դիտարկվեն հիմնական առավելությունները և թերությունները՝ էկոլոգատնտեսական վերլուծության արդյունքում ընտրելու կամ հիմնավորելու այն տարբերակը, որն առավել բարենպաստ է շրջակա միջավայրի համար:

 

7) նախագծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական վնասների գնահատումները, հատուցման ձևը և ժամկետը.

          Եթե նախագծային փաստաթղթով նախատեսված գործունեության ընթացքում առաջանալու են  վնասակար նյութերի արտանետումներ կամ աղտոտված արտահոսքեր, տեղի կունենա հողային ռեսուրսների աղտոտում կամ աղբոտում, ապա նախաձեռնողը պետք է հաշվետվությունում ներառի տնտեսական վնասի գնահատման հաշվարկ և ներկայացնի հատուցման նկարագրությունը: Տնտեսական վնասը հաշվարկվում է համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի  N 764-Ն որոշման.

          ա) Մթնոլորտային օդ

          Տնտեսական վնասը հաշվարկվում է ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշման: Տնտեսական վնասի հաշվարկի համար հիմք են հանդիսանում հաշվետվությունում ներկայացված արտանետումների հաշվարկների արդյունքները: Հաշվարկների գործակիցներն ընտրվում են՝ ելնելով շրջակա տարածքների տեսակից, արտանետման աղբյուրների բնույթից (անշարժ, շարժական), ինչպես նաև ցրման հաշվարկի արդյունքներից: Տնտեսական վնասի գումարը չի առաջացնում ֆինանսական պարտավորություն: Վնասի հատուցումը կատարվում է շահագործման ընթացքում արտանետվող նյութերի փաստացի քանակների և յուրաքանչյուր նյութի համար սահմանված դրույքաչափի հիման վրա:

          բ) Ջրային ռեսուրսներ

          Ջրային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման համաձայն: Այդ նպատակով հաշվետվությունում որոշվում են գործունեության ընթացքում առաջացող արտահոսքի ծավալները, դրանց ժամային ցուցանիշները, ինչպես նաև աղտոտիչների պարունակությունը: Հատուցումը նույնպես կատարվում է գործունեության ընթացքում՝ ըստ աղտոտիչների փաստացի քանակների և համապատասխան դրույքաչափերի:

          գ) Հողային ռեսուրսներ

          Հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշման համաձայն. հաշվետվությունում որոշվում են խախտված հողերի մակերեսը, բացասական ազդեցության տեսակը (աղտոտում, աղբոտում, դեգրադացիա), որոնց հիման վրա ընտրվում են գործակիցները և հաշվարկվում վնասի գումարը: Հողերին հասցվող վնասի հատուցումը կատարվում է ռեկուլտիվացման եղանակով: Պայմանավորված նախատեսվող գործունեության հետևանքով հասցվող վնասի տեսակով, չափով և վնաս հասցվող տարածքի կարգավիճակով (անտառային հողեր, բնապահպանական հողեր համայնքապատկան հողեր և այլն)՝ հասցվող վնասի հատուցման կարգը կարող է սահմանվել պետական լիազոր մարմնի կազմում գործող մասնագիտական կառույցի կամ տարածքի սեփականատիրոջ հետ համաձայնեցված՝ փոխհատուցման ձևին, փոխհատուցման չափին և փոխհատուցման համար սահմանված կարգին համապատասխան:

 

8) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության, ներառյալ այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների և դրանց ծավալների նկարագրի առանձին, գումարային և ամբողջական գնահատումը.

          Այստեղ պետք է դիտարկվի նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատումը: Այս փուլում բացահայտվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական առանձին գործոնների կուտակային ազդեցությունների հավանականությունը և դիտարկվում են կուտակային ազդեցություններից խուսափելու հնարավորությունները՝ հաշվի առնելով գտնվելու վայրի, ժամկետների և տեխնոլոգիաների փոփոխությունները։ Գումարային ազդեցություններն առաջանում են, երբ մեկ գործողության հետևանքները գումարվում են այլ հետևանքներին կամ փոխազդում դրանց հետ որոշակի վայրում, որոշակի ժամանակահատվածում տվյալ տարածքի այլ գործողությունների հետևանքների հետ: Գումարային ազդեցությունների գնահատումն, ըստ էության, չի տարբերվում ուղղակի կամ անուղղակի ազդեցությունների գնահատումից, քանի որ բնապահպանական հետևանքների որոշման համար արվում են նույնատիպ դիտարկումներ, սակայն  գումարային ազդեցությունների գնահատումը ենթադրում է հնարավոր հետևանքների ավելի լայն և ծավալուն դիտարկում: Գումարային ազդեցության վերլուծությունում պետք է գնահատվեն.

          ա. մեկից ավելի աղբյուրներից ստացվող բնապահպանական և սոցիալական կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները.

          բ. արտադրական գործունեության հնարավոր ազդեցությունը (օրինակ՝ ձուլարանի առկայություն) մարդու և շրջակա բնական միջավայրի վրա.

          գ. օդային, ջրային և հողային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունների աստիճանը, չափը և մեծություններն՝ ըստ աղտոտման առանձին աղբյուրների.

          դ. աղտոտման աղբյուրներից աստիճանաբար աճող ազդեցությունները (հավաքական) շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների վրա (օդ, ջուր, հող, կենսաբազմազանություն).

          ե. աշխարհագրական շրջանը և նախագծի ազդեցության տակ ընկնող բնական ռեսուրսները:

 

9) նախագծային փաստաթղթով նախատեսված սոցիալական հնարավոր ազդեցությունները, ռիսկերը, օգուտները, վերլուծական բնութագրերը.

          Նշված պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել.

          ա. Նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով (յուրաքանչյուր փուլի համար) հնարավոր ազդեցության ենթակա ազդակիր համայնքների, դրանցում ներառված բնակավայրերի ելակետային սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ընդգրկող բաժին, որում պետք է նկարագրվի, թե ինչպես են որոշվել դիտարկվող  տարածքի սահմանները և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության շրջանակները՝ սոցիալական միջավայրի համար:

          բ. Սոցիալ-տնտեսական միջավայրը ներառում է այն բաղադրիչները, որոնց վրա ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է ազդել նախատեսվող գործունեության նախագծի իրականացումը: Տվյալ բաժնում պետք է առկա լինի հետևյալ տեղեկատվությունը՝

          -         տեղի բնակչության բաշխվածությունը և բնակելի տարածքները՝ նախատեսվող օբյեկտների տեղադիրքի նկատմամբ,

          -         դեմոգրաֆիական նկարագիրը (տարածքի բնակչության թիվը, տարիքային կազմը, թվաքանակի աճը),

          -         տնտեսական գործունեությունը, զբաղվածությունը, եկամուտները (առկա տնտեսական միջավայրի պատկերն առանց նախագծի իրականացման),

          -         կենսամակարդակը, բնակելի ֆոնդի որակը և քանակը (կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ մարդիկ վերաբնակեցվելու են),

          -         սանիտարական պայմանները (մարդկանց առողջություն և կենսապայմաններ),

          -         տեղի համայնքների զարգացման ծրագրերի առկայությունը և զարգացման միտումները,

          -         առկա հողօգտագործման տեսակների քարտեզները, կոմունալ ենթակառուցվածքների մատչելիությունը,

          -         նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրության վերաբերմունքը, տեղեկատվություն հանրության ծանուցման, հանրային լսումների վերաբերյալ, ծանուցման հրապարակման պատճենները, ստացված դիտողություններն ու առաջարկությունները, հանրային լսումների արձանագրությունները, ձայնագրությունները կամ, առկայության դեպքում, տեսագրությունները:

          Անմիջական ազդեցության տակ ընկնող սոցիալական միջավայրի և սոցիալական գործոնների և ազդակիր բնակավայրի վրա հնարավոր ազդեցությունների գնահատումը պետք է ներկայացնել նախատեսվող գործունեության կառուցման, շահագործման, փակման փուլերի համար, կարևորելով պահանջվող աշխատուժի ստեղծումը: Սոցիալական հնարավոր ազդեցությունների գնահատման չափորոշիչները փոփոխական են: Բաժնում պետք է նկարագրվեն ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքները, տնտեսական օգուտների բաշխման և սոցիալական/բնապահպանական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

          Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հիմնական հաշվետվությունը չի կարող համարվել ամբողջական և լիարժեք՝ առանց էկոլոգիական և սոցիալական հետևանքների համեմատական վերլուծության՝ իբրև այլընտրանք նախատեսվող գործունեությունից հրաժարման տարբերակի դիտարկմամբ (երբ նախագիծը չի իրականացվելու): Այս դեպքում կարևոր է հասկանալ, թե ինչ օգուտներից համայնքը կարող է զրկվել: Օրինակ, եթե օգտակար հանածոների արդյունահանումը նախատեսվում է իրականացնել անտառային տարածքում, ինչը համարվել է ոչ նպատակահարման և որպես այլընտրանք կարող է դիտարկվել տեղական համայնքներին եկամուտ և աշխատատեղեր ապահովող զբոսաշրջային գործունեության ընդլայնումը: Մեկ այլ դեպքում նախագծի իրականացումը /խոշոր հանքարդյունահանման նախագծեր/ կարող են ունենալ ծանր և անգամ մշտական սոցիալական բացասական ազդեցություններ, սակայն ֆիզիկական միջավայրի փոփոխությունները, աշխատողներրի թվաքանակը, նոր մերձատար ճանապարհների կառուցումը, ծառայությունների պահանջարկի աճը, հողօգտագործման փոփոխությունները, ջրի հասանելիությունը և շրջակա միջավայրի աղտոտումը կարող են մշտական դրական ազդեցություն ունենալ տեղի բնակչության համար: Բաժնում պետք է նշվեն այն աղբյուրները, որոնց հիման վրա իրականացվել է սոցիալական ազդեցության գնահատումը, նշվի՝ հաշվի առնվել ե՞ն արդյոք սոցիալական ազդեցության գնահատումը երկարաժամկետ ազդեցությունների (ներառյալ փակմանը փուլը) համար, հետազոտության ընթացքում կատարվե՞լ են արդյոք հարցումներ, հաշվի առնվե՞լ են արդյոք շահագրգիռ հանրության մտահոգությունները.

 

10) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

          Մարդու առողջության կառավարման տեսանկյունից՝ հիմնական շեշտադրումը բնապահպանական ռիսկերի պատշաճ կառավարումն է։ Հողային, ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի վրա ազդեցությունները, աղմուկի մակարդակի գերազանցումը և այլ գործոններ բխում են մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություններից: Գնահատման աշխատանքները պետք է ներկայացնել՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը:

          Գնահատման աշխատանքներում դիտարկվում են շրջակա միջավայրի, ներառյալ՝ ազդակիր բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, ռիսկերը, հավանականությունը, տևողությունը, ծավալը, հնարավոր ազդեցության ենթակա տարածքի չափը, ազդեցության ենթակա բնակչության թվաքանակը, առողջության պահպանման, սանիտարական և հիգիենիկ պայմանները և այլն (մետաղական հանքավայրերի, քիմիական արդյունաբերական և ատոմակայանի դեպքում՝ դիտարկելով բնակչության առողջության ռիսկերը և հիվանդությունները):

          Բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման մեխանիզմները և գործողությունները ներառում են առողջապահական, աշխատողների անվտանգ աշխատանքային պայմանների, օբյեկտների տեխնիկական անվտանգության ապահովումը: Առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ռիսկերի գնահատման մոտեցումները պետք է հաշվետվությունում բնակչության առողջությանը վերաբերող մոտեցումները ներկայացնել ազգային մակարդակներում սահմանված, միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին համահունչ, ինչը հնարավորություն կտա պատշաճ կառավարել ինչպես աշխատակիցների, այնպես էլ ազդակիր համայնքների/բնակավայրերի բնակչության առողջությունն ու անվտանգությունը:

          ՇՄԱԳ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման մոնիթորինգի ծրագրում պետք է ներառել.

          1. նախատեսվող գործունեության ազդակիր՝ բնակելի գոտում աղմուկի, թրթռման և օդային ավազանի ֆոնային մակարդակների վերաբերյալ (հաշվարկներ կամ գործիքային չափման արդյունքներ) մշտադիտարկումների իրականացում՝ վերջիններիս մակարդակների հնարավոր փոփոխությունները գործունեության իրականացման արդյունքում կանխատեսելու նպատակով (մշտադիտարկման հետնախագծային վերլուծության համար).

          2. նախատեսվող գործունեության շահագործման ընթացքում աշխատատեղերում աղմուկի, թրթռման, ճառագայթման մակարդակների, աշխատանքային գոտում օդում վնասակար նյութերի քանակների վերաբերյալ մշտադիտարկումների իրականացում (հաշվարկներ), ինչպես նաև աշխատողների սանիտարակենցաղային պայմանների վերաբերյալ հսկողություն:

 

11) նախագծային փաստաթղթով նախատեսված հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ռիսկերի գնահատումը, դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումները.

          Սույն բաժնում նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտակարգ պատահարների և վտանգավոր գործոնների հավանականությունը: Հաշվետվությունում անհրաժեշտ է նկարագրել արտակարգ պատահարների և վթարների կանխարգելման և դրանց արձագանքման միջոցառումները, որոնք ներառում են՝ կանխարգելիչ միջոցառումները, պատրաստվածությունը /ուսուցումը/, վթարային և արտակարգ իրավիճակների ժամանակ միջոցառումների պլանները և գործողությունների ծրագիրը:

          Հնարավոր ռիսկերից են՝ վտանգավոր արտահոսքերը, հրդեհը կամ պայթյունը, ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերը. տեխնոլոգիական գործընթացների կամ սարքավորումների խափանման արդյունքում առաջացող ռիսկերը, նախագծի իրագործման վրա բնական աղետների ազդեցության ռիսկերը (երկրաշարժ, ջրհեղեղ, փլուզում և այլն): Հնարավոր ազդեցությունների կանխատեսումներում անհրաժեշտ է ընդգրկել այն հողատարածքը, որը ենթադրաբար կզբաղեցվի նախատեսվող գործունեության համար, ինչպես նաև հարակից տարածքները և ցանկացած այլ տարածքներ, որոնք կարող են համարվել նախատեսվող գործունեության հետ կապված աշխատանքների ազդեցության գոտում: Կանխատեսվող ազդեցությունների գնահատման ժամանակ պետք է հիմնավորել տվյալ մեթոդաբանության կիրառումը: Եթե գնահատման ժամանակ բացահայտվել են անորոշություններ, անհրաժեշտ է կանխատեսումներում ներառել զգայունության վերլուծություն և վատագույն տարբերակով՝ դեպքի դիտարկում: Նախատեսվող գործունեության (կամ դրան առնչվող և դրա հետ անուղղակի կապ ունեցող գործունեություն) հնարավոր ազդեցությունների դիտարկման ժամանակ անհրաժեշտ է գնահատել տվյալ ազդեցության հավանականությունը և նշանակալիությունը կամ կարևորությունն՝ օրենսդրական պահանջներին կամ միջազգային չափորոշիչներին համապատասխանության և ազդեցության ենթարկվող մարդկանց, ռեսուրսների կամ այլ կարևորության գործոնների համար: Պետք է համապատասխան շեշտադրում անել նախագծի ամենամեծ վնասակար ազդեցություններին և ավելի պակաս ուշադրության արժանացնել նվազ կարևոր ազդեցությունները:

          Հաշվետվության մեջ նկարագրվող բոլոր ազդեցությունների հնարավոր հետևանքներին, դրանց հավանականությանը անդրադառնալու ժամանակ պետք է հաշվի առնվեն երկրորդական, ժամանակավոր, կարճաժամկետ, մշտական, երկարաժամկետ, պատահական կամ անուղղակի ազդեցությունների տեսակները: Ընդհանուր առմամբ ազդեցության մեղմացումը կամ վերացումը կարող է պայմանավորված լինել  տեխնոլոգիական լուծումներով: Բաժնում պետք է նկարագրվեն նշանակալի վնասակար հետևանքներ ունեցող ազդեցությունների նվազեցմանը նպատակաուղղված միջոցառումներ, դրանց արդյունավետությունը, կանխարգելման աստիճանը:

          Միջոցառումները պետք է նպատակաուղղված լինեն.

          ա. ջրային ռեսուրսների պահպանությանը,

          բ. ջրի որակի և քանակի պահպանությանը,

          գ. աղմուկի և թրթռման մակարդակի պահպանմանը՝ մշտադիտարկման արդյունքներով,

          դ. վտանգավոր նյութերի կառավարմանը,

          ե. վայրի բնության պահպանությանը,

          զ. մթնոլորտային օդի պահպանությանը:

 

12) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում կլիմայի հնարավոր փոփոխություններ առաջացնող գործոնները, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը, ծավալը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները.

          Այս բաժինը պետք է ներառի ջերմոցային գազերի (CՕ2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա ազդեցությունների քանակական գնահատականը: Խոշոր արտադրական գործունեությունները (այդ թվում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունները)  կարող են ազդել ջերմոցային գազերի (CՕ2 համարժեք) համաշխարհային հաշվեկշռի վրա: Տվյալ ազդեցությունը կարող է դրսևորվել հատված անտառների հետևանքով, օրգանական վառելիքով (հիմնականում դիզելային վառելիք) աշխատող մեքենասարքավորումներից, հանքարդյունահանման համալիրում տարբեր տեխնոլոգիական գործընթացներից (օրինակ՝ հանքաքարի վերամշակմամբ պիրոմետալուրգիական եղանակով մետաղի ստացման դեպքում և արտադրական այլ գործունեություններից): Ջերմոցային գազեր առաջանում են ածխաջրածնային վառելիքի օգտագործման (այրում, պիրոլիզ, կրեկինգ), օրգանական նյութերի քայքայման/խմորման, որոշ էլեկտրատեխնիկական արտադրատեսակների արտադրության և օգտագործման, սառնարանային և օդորակման սարքավորումների օգտագործման ընթացքում։ Եթե գործունեության ընթացքում առաջանում են ջերմոցային գազեր, անհրաժեշտ է ներկայացնել դրանց կազմը և կատարել արտանետվող քանակների հաշվարկներ։ Ջերմոցային գազերի ցանկը, անվանումները և գլոբալ տաքացման ներուժը (Global warming potential (GWP) բերված են Աղյուսակ N13ա-ում.

Աղյուսակ N13ա. Ջերմոցային գազերի ցանկը, անվանումները և գլոբալ տաքացման ներուժը

ՋԳ անվանում

Քիմիական բանաձև

գլոբալ տաքացման ներուժ

Ածխածնի օքսիդ

CO2

1

Մեթան

CH4

21

Ազոտի ենթօքսիդ

N2O

310

Հիդրոֆտորածխածիններ

HFC-32

650

HFC-125

2,800

HFC-134a

1,300

HFC-152a

140

HFC-143a

3,800

HFC-227ea

2,900

          ՋԳ քանակների հաշվարկները կատարվում են ըստ Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խմբի (ԿՓՄԽ) ուղեցույցի։ Եթե նախատեսվող գործունեությունը կարող է ոչ ուղղակի ազդեցություն ունենալ կլիմայի վրա՝ գլոբալ տաքացման տեսակետից (օրինակ՝ ճահիճների չորացում, ջրամբարների կառուցում, անտառահատումներ, անտառվերականգնման աշխատանքներ, այլ), անհրաժեշտ է գնահատել դրանց բացասական կամ դրական ազդեցությունը, և բացասական ազդեցության դեպքում՝ մշակել մեղմող միջոցառումներ։

 

13) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները.

          Այս բաժնում պետք է հղում անել Նախագծման և հաշվետվության համար հիմք հանդիսացող՝ համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին, սահմանված կարգով հաստատված հիմնադրութային փաստաթղթերի դրույթներին, համապատասխան նախագծային փաստաթղթերին:

 

14) նախագծային փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքով ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից.

 

15) նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.

          Պլանում որպես միջոցառում սահմանվում են կանխարգելման կամ մեղմացման միջոցառումների կազմման և պարբերաբար վերանայման պահանջը, մասնավորապես՝ ռիսկային օբյեկտների համար: Բնապահպանական կառավարման պլանում միջոցառումների իրականացման համար սահմանվում են ծախսեր և ժամկետներ:

 

16) նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը.

          Նախաձեռնողն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկում (մոնիտորինգ)՝ համաձայն օրենքով նախատեսված բնապահպանական կառավարման պլանի և մշտադիտարկման ծրագրի:  Մշտադիտարկման ծրագիրը նախագծային փաստաթղթին համապատասխան նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում և դրանից հետո շրջակա միջավայրի վրա ներգործության դիտարկմանը, հետնախագծային վերլուծությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարմանը կամ արտադրական հսկմանը (ինքնահսկմանը) ուղղված գործողությունների ամբողջություն է:

          Մշտադիտարկման ծրագիրը պետք է մշակվի նախաձեռնողի պարտավորությունների և գոյություն ունեցող պայմանների հիման վրա և պետք է ունենա կանխատեսվող նշանակալի վնասակար ազդեցությունների և դրանց մեղմման նպատակով մշակված միջոցառումների մշտադիտարկման առաջնայնություն: Ծրագրի գործողությունը սկսվում է մինչ նախատեսվող գործունեության մեկնարկը՝ շրջակա միջավայրի վիճակի բնութագրման ֆոնային ցուցանիշների գնահատմամբ:

          Մշտադիտարկման արդյունքում բացահայտված շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության վրա չնախատեսված ազդեցություններ ի հայտ գալու դեպքում նախաձեռնողը նախատեսում է իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ՝ սահմանելով իրականացման ժամկետներ։ Միջոցառումները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։

          Յուրաքանչյուր տարի եռամսյակային և տարեկան կտրվածքով մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։ Գործունեության կոնկրետ տեսակների կամ օբյեկտների մշտադիտարկման համար օրենսդրությամբ հատուկ ընթացակարգեր սահմանված լինելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ սահմանված ընթացակարգերով:

 

17) նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ամփոփ նյութերը, հաշվետվությանը կից ներկայացված քարտեզները՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով, սխեմաները, գրաֆիկները, աղյուսակները՝ նշելով ելակետային տվյալների աղբյուրները.

 

18) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները.

          Հաշվետվությունում համապատասխան փաստաթղթերի տեսքով կամ տեղեկատվության աղբյուրներին հղումներով անհրաժեշտ է ընդգրկել ներկայացված տեղեկատվությունների ու կատարված հաշվարկների հիմքում ընկած տվյալների արժանահավատությունն ապացուցող նյութեր կամ հղումներ: Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը պարտավոր է ապահովել ներկայացվող նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունը:

 

19) գնահատման և հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ներառյալ տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

 

20) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում.

          Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում շինարարության շահագործման և փակման փուլերի համար դիտարկվում և գնահատվում են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները.

          ա. ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների վրա.

          բ. օդային ավազանի, մթնոլորտային օդի որակի վրա.

          գ. շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների վրա կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությունը՝ փոփոխությանը հարմարվելու կարողություն և տեխնոլոգիական լուծումների ամբողջություն՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և ջերմոցային գազեր կլանող կարողությունների ստեղծմանը.

          դ. հողային ռեսուրսների վրա.

          ե. կենսաբազմազանության վրա.

          զ. անտառային ռեսուրսների վրա.

          է. սոցիալ-տնտեսական վիճակի վրա՝ օգուտների և վնասների վերլուծություն.

          ը. ազդակիր համայնքների/բնակավայրերի բնակչության առողջության և անվտանգության վրա.

          թ.  արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի և իոնացնող ճառագայթման վրա.

          ժ. բացահայտված գումարային ազդեցության դեպքում հնարավոր ազդեցությունները:

 

 

  1. Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

 

Աղյուսակ N14. Բ կատեգորիա

 

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

 

2) նախատեսվող գործունեության անվանումը` Օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.

 

3) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով.

          Նշված պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել՝

          ա. նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով հնարավոր ազդեցության ենթակա ազդակիր համայնքները, դրանցում ներառված բնակավայրերը (Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջան), սոցիալական միջավայրը.

          բ. գործունեության ենթակա տարածքի նկարագիրը, ինչը պետք է ներառի գտնվելու վայրը, հողամասի/տարածքի առկա վիճակը, ծարաբեռնվածությունը այլ թույլտվություններով, օբյեկտներով, շենք-շինություններով, տարածքում ծառաթփուտային բուսականությունը, մակերևութային և ստորերկրյա ջրերի առկայությունը կամ բացակայությունը.

          գ. տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի բաղադրիչներից յուրաքանչյուրի նկարագիրը՝ ելնելով Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի օբյեկտներից և բնութագրերից, ներառելով շրջակա միջավայրի բաղադրիչների ելակետային/առկա վիճակի  վերաբերյալ տեղեկատվությունը, աղտոտող աղբյուրները, ֆոնային աղտոտվածությունը, ներառյալ՝ բնական ճառագայթային ֆոնը, բնակելի գոտում աղմուկի, թրթռման օդային ավազանի ֆոնային մակարդակները: Պաշտոնական կայք էջում ֆոնային ֆոնային կոնցենտրացիայի բացակայության դեպքում իրականացնել հսկիչ չափումներ օդում և հողում աղտոտիչների պարունակության վերաբերյալ.

          դ. ռելիեֆը, երկրաձևաբանությունը, կլիման, մթնոլորտային օդը, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները, հողերը, բուսական և կենդանական աշխարհը, բնապահպանական հողերը, բնակավայրերի կանաչ գոտիները, վտանգված էկոհամակարգերը, բնության հատուկ պահպանվող տարածքները, բնական օբյեկտները, անտառային ռեսուրսները, բնության հուշարձանները, պատմամշակութային հուշարձանները՝ գործունեության ենթակա տարածքի հետ դրանց առնչության վերաբերյալ,

          ե. գործունեության իրականացման ընթացքում բնական ռեսուրսների, օգտագործման, դրանց օգտագործման նպատակների, պայմանների,  քանակների և ծավալների վերաբերյալ տեղեկատվություն.

          զ. տարածքի աշխարհագրական կոորդինատները, տեղամասի ծայրակետային կոորդինատները՝ ներկայացված WGS-84 (ARMREF 02) կոորդինատային համակարգով /հողօգտագործման վկայականի բացակայության դեպքում/.

          է. իրադրության սխեմա-քարտեզ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով /2 կմ  շառավղով/ որտեղ կարտացոլվեն՝ գործունեության համար նախատեսված տարածքը մոտակա բնակավայրերը, հարևանությամբ առկա օբյեկտները, շենք-շինությունները, ենթակառուցվածքները, մոտակա ջրային ռեսուրսները կամ ջրային օբյեկտները,  դրանց տեղադիրքերը և գտնվելու հետավորությունները գործունեության ենթակա տարածքից և ներառի պայմանական նշանների, մասշտաբի և այլ մեկնաբանությունների մասին լիարժեք տեղեկատվությունը:

 

4) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության բնութագիրը շինարարության, շահագործման, փակման և հետփակման փուլերում (արտադրական հզորություններ, օգտագործվող բնական ռեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ).

          Նշված պահանջի ապահովման համար հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել՝

          ա. նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը,  հարակից տարածքներում առկա օբյեկտների և զգայուն ընկալիչների նկարագրությունը և գործունեության ենթակա տարածքից դրանց հեռավորությունը,  սանիտարապաշտպանիչ գոտու սահմանները և դրա հիմնավորումը.

          բ. արտադրական հզորությունները կամ նախագծային փաստաթղթով նախատեսված աշխատանքների տեսակները և ծավալները, արտադրական գործունեության դեպքում՝ արտադրատեսակների տարեկան առավելագույն ծավալները, ֆիզիկաքիմիական բնութագրերը և վտանգավորության ցուցանիշները (թունունակությունը) արտադրատեսակների առաքման եղանակը և սպառման ոլորտները, հիմնական հումքատեսակների ցանկը և տարեկան առավելագույն ծավալները, հումքատեսակների ներկրման եղանակները և մատակարարման աղբյուրները, ֆիզիկաքիմիական բնութագրերը և վտանգավորության ցուցանիշները (թունունակությունը).

          գ. նախատեսվող գործունեության տեխնիկական և տեխնոլոգիական նկարագիրը, որը պետք է ներառի գործունեության իրականացման մեթոդները, եղանակները, տեխնոլոգիական գործընթացների նկարագրությունը,  օգտագործվող սարքավորումների և տեխնիկական միջոցների ցանկը և տեխնիկական բնութագրերը և այլն։ Եթե գործունեությունը ներառում է տարբեր բաղադրիչներ, նկարագրել յուրաքանչյուր բաղադրիչի համապատասխան  բնութագիրն առանձին: Գործունեության տեսակով պայմանավորված տեխնոլոգիական սխեման, սարքավորումների և  արտադրական նշանակության մասնաշենքերի դասավորվածությամբ հատակագիծ-սխեման.

          դ. պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների և դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը, ինչը պետք է ներառի՝

          -         նախատեսվող գործունեության համար պահանջվող ջրօգտագործումը և ջրամատակակրարման աղբյուրները,

          -         ջրօգտագործման նպատակները (արտադրական գործունեության դեպքում ջրի օգտագործման հանգույցները և տեսակարար ծավալները),

          -         արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական) առաջացման հանգույցները,

          -         արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական) ծավալները և աղտոտվածության ցուցանիշները,

          -         արտահոսքերի (այդ թվում՝ արտադրական հանգույցների) մաքրման բնութագրերը, եղանակները, սարքավորումների հզորությունները և մաքրման աստիճանը,

          -         արտադրական հոսքաջրերի հեռացման վայրը,

          -         թափոնների (այդ թվում՝ արտադրական) առաջացման հանգույցները և քանակները,

          -         թափոնների բնութագրերը և տեսակները (այդ թվում՝ արտադրական),

          -         տեղեկատվություն թափոնների (այդ թվում՝ արտադրական) վնասազերծման, վերամշակման, պահեստավորման, օգտահանման, տեղափոխման մասին,

          -         ֆիզիկական ազդեցությունները` աղմուկ, թրթռումներ (վիբրացիա), իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթումներ.

          -         վնասակար նյութերի արտանետումների առաջացման աղբյուրները,  արտանետվող վնասակար նյութերի որակական և քանակական բնութագրերը, մթնոլորտային օդում միջին օրական և միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.

          -         վնասակար նյութերի արտանետումների արդյունքում սպասվող գետնամերձ կոնցենտրացիաների հաշվարկի արդյունքները. գետնամերձ կոնցենտրացիաների հաշվարկը կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 18.02.2020թ. N 64-Լ հրամանով սահմանված համակարգչային ծրագրերից որևէ մեկով.

          -         սպասվող գետնամերձ կոնցենտրացիաների և բնակավայրերի համար գործող առավելագույն միանվագ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (այսուհետ՝ ՍԹԿ) հետ համեմատական վերլուծությունը՝ (քանի որ, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 32-Ն որոշման պահանջների, միանվագ կարճաժամկետ արտանետումների քանակները հաշվարկվում են վատթարագույն պայմանների համար՝ առավելագույն արտադրողականություն և անբարենպաստ կլիմայական պայմաններ)։ Հաշվի առնել նաև տեղանքի ֆոնային աղտոտվածությունը՝ տվյալ տարածքի համար ֆոնային աղտոտվածության տվյալների բացակայության դեպքում ֆոնային աղտոտվածությունը սահմանվում է տվյալ բնակավայրի բնակչության թվից ելնելով.

          -         իրավաբանական  անձանց և  ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար մթնոլորտային արտանետումների հաշվարկների հիմքում ընկած՝ օդի պահանջվող օգտագործման (այսուհետ՝ ՕՊՕ, ինչն անհրաժեշտ է աղտոտող (վնասակար)  նյութի արտանետումը մինչեւ սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար)  ցուցանիշով պայմանավորված հիմնավորումը՝ պարզելու համար մթնոլորտային օդի վրա ազդեցության աստիճանը և արտանետվող նյութերի հաշվառման և  նորմավորման ենթակա լինելը:

          Եթե նախատեսվող գործունեությունը պարունակելու է բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ, ապա պետք է առաջնորդվել «Մթնոլորտային օդի պահպանության» մասին օրենքի այն դրույթով, համաձայն որի՝ այն աղբյուրը, որի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու տրիլիոն (2x1012) խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու միլիոն խորանարդ մետր չափանիշը, անհրաժեշտ է ապահովել այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհամապատասխանեն լավագույն հասանելի տեխնոլոգիւաների ցուցանիշներին՝ համաձայն ԵՄ ԼՀՏ հղումային փաստաթղթերի պահանջների (BREFs):

 

5) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում.

          Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում շինարարության շահագործման և փակման փուլերի համար դիտարկվում են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները.

          ա. ջրային ռեսուրսների որակական և քանակական ցուցանիշների վրա.

          բ. օդային ավազանի, մթնոլորտային օդի որակի վրա.

          գ. շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների վրա կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությունը՝ փոփոխությանը հարմարվելու կարողություն և տեխնոլոգիական լուծումների ամբողջություն՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և ջերմոցային գազեր կլանող կարողությունների ստեղծմանը.

          դ. հողային ռեսուրսների վրա.

          ե. կենսաբազմազանության վրա.

          զ. անտառային ռեսուրսների վրա.

          է. սոցիալ-տնտեսական վիճակի վրա՝ օգուտների և վնասների վերլուծություն.

          ը. ազդակիր համայնքների/բնակավայրերի բնակչության առողջության և անվտանգության վրա.

          թ.  արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի և իոնացնող ճառագայթման վրա.

          ժ. բացահայտված գումարային ազդեցության դեպքում հնարավոր ազդեցությունները:

 

6) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

          Մարդու առողջության կառավարման տեսանկյունից՝ հիմնական շեշտադրումը բնապահպանական ռիսկերի պատշաճ կառավարումն է։ Հողային, ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի վրա ազդեցությունները, աղմուկի մակարդակի գերազանցումը և այլ գործոններ բխում է մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություններից: Հաշվետվությունում գնահատման աշխատանքները պետք է ներկայացնել, հաշվի առնելով շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը:

          Գնահատման աշխատանքներում դիտարկվում են շրջակա միջավայրի՝ ներառյալ ազդակիր բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, ռիսկերը, հավանականությունը, տևողությունը, ծավալը, հնարավոր ազդեցության ենթակա տարածքի չափը, ազդեցության ենթակա բնակչության թվաքանակը, առողջության պահպանման, սանիտարական և հիգիենիկ պայմանները և այլն (մետաղական հանքավայրերի, քիմիական արդյունաբերական և ատոմակայանի դեպքում՝ դիտարկելով բնակչության առողջության ռիսկերը և հիվանդությունները):

          Բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման մեխանիզմները և գործողությունները ներառում են առողջապահական, աշխատողների անվտանգ աշխատանքային պայմանների, օբյեկտների տեխնիկական անվտանգության ապահովումը: Առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ռիսկերի գնահատման մոտեցումները պետք է հաշվետվությունում բնակչության առողջությանը վերաբերող մոտեցումները ներկայացնել ազգային մակարդակներում սահմանված, միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին համահունչ, ինչը հնարավորություն կտա պատշաճ կառավարել ինչպես աշխատակիցների, այնպես էլ ազդակիր համայնքների/բնակավայրերի բնակչության առողջությունն ու անվտանգությունը:

          ՇՄԱԳ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման մոնիթորինգի ծրագրում պետք է ներառել.

          1. նախատեսվող գործունեության ազդակիր՝ բնակելի գոտում աղմուկի, թրթռման և օդային ավազանի ֆոնային մակարդակների վերաբերյալ (հաշվարկներ կամ գործիքային չափման արդյունքներ) մշտադիտարկումների իրականացում՝ վերջիններիս մակարդակների հնարավոր փոփոխությունները գործունեության իրականացման արդյունքում կանխատեսելու նպատակով (մշտադիտարկման հետնախագծային վերլուծության համար).

          2. նախատեսվող գործունեության շահագործման ընթացքում աշխատատեղերում աղմուկի, թրթռման, ճառագայթման մակարդակների, աշխատանքային գոտում օդում վնասակար նյութերի քանակների վերաբերյալ մշտադիտարկումների իրականացում (հաշվարկներ), ինչպես նաև աշխատողների սանիտարակենցաղային պայմանների վերաբերյալ հսկողություն:

 

7) նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.

          Բնապահպանական կառավարման պլանում որպես միջոցառում պետք է սահմանել կանխարգելման կամ մեղմման միջոցառումների կազմման և պարբերաբար վերանայման պահանջը /մասնավորապես՝ ռիսկային օբյեկտների համար/: Բնապահպանական կառավարման պլանում բնապահպանական միջոցառումների իրականացման համար սահմանվում են ծախսեր և ժամկետներ:

 

8) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները.

          Այս բաժնում պետք է հղում անել Նախագծման և ՇՄԱԳ հաշվետվության համար հիմք հանդիսացող՝ համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին, սահմանված կարգով հաստատված հիմնադրութային փաստաթղթերի դրույթներին, համապատասխան նախագծային փաստաթղթերին:

 

9) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը։

          Նախաձեռնողն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկում (մոնիտորինգ)՝ համաձայն օրենքով նախատեսված բնապահպանական կառավարման պլանի և մշտադիտարկման ծրագրի:  Մշտադիտարկման ծրագիրը նախագծային փաստաթղթին համապատասխան նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում և դրանից հետո շրջակա միջավայրի վրա ներգործության դիտարկմանը, հետնախագծային վերլուծությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարմանը կամ արտադրական հսկմանն (ինքնահսկմանը) ուղղված գործողությունների ամբողջություն է:

          Մշտադիտարկման ծրագիրը պետք է մշակվի նախաձեռնողի պարտավորությունների և գոյություն ունեցող պայմանների հիման վրա և պետք է ունենա կանխատեսվող նշանակալի վնասակար ազդեցությունների և դրանց մեղմման նպատակով մշակված միջոցառումների մշտադիտարկման առաջնայնություն: Մշտադիտարկումների ծրագրի գործողությունը սկսվում է մինչ նախատեսվող գործունեության մեկնարկը՝ շրջակա միջավայրի վիճակի բնութագրման ֆոնային ցուցանիշների գնահատմամբ:

          Մշտադիտարկման արդյունքում բացահայտված շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության վրա չնախատեսված ազդեցություններ ի հայտ գալու դեպքում նախաձեռնողը նախատեսում է իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ՝ սահմանելով իրականացման ժամկետներ։ Միջոցառումները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։

          Յուրաքանչյուր տարի եռամսյակային և տարեկան կտրվածքով մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։ Գործունեության կոնկրետ տեսակների կամ օբյեկտների մշտադիտարկման համար օրենսդրությամբ հատուկ ընթացակարգեր սահմանված լինելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ սահմանված ընթացակարգերով:

 

 

  1. Բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ ելակետային տեղեկատվությունը պետք է պարունակի նախատեսվող աշխատանքների տարածքում գտնվող վայրի բնության տեսակների ցանկը, ինչպես նաև միջտեսակային փոխազդեցության սխեմաները: ՇՄԱԳ-ը պետք է ներառի տվյալ շրջանի նկարագրությունը, տեսակների քարտեզները, փոխկապակցվածությունը, պոպուլյացիայի խտությունը և տեսակների բաշխվածությունը: Նախատեսվող աշխատանքների տարածքում հատուկ պահպանության կարգավիճակ ունեցող (օրինակ՝ գրանցված որպես անհետացող կամ վտանգված տեսակներ Բնության Պահպանության Միջազգային Միության (այսուհետ՝ ԲՊՄՄ) կողմից կամ ազգային օրենսդրության համաձայն), էնդեմիկ տեսակների համար պետք է իրականացվի մանրամասն հետազոտություն՝ տվյալ տարածքում դրանց տարածման և թվաքանակի որոշման նպատակով: Բույսերը շրջակա միջավայրի վիճակի մասին վկայող կարևորագույն ցուցանիշներից են, քանի որ արտացոլում են տվյալ տարածքում կենսական պայմանների ընդհանուր վիճակը, ինչպես նաև էկոհամակարգի մյուս բոլոր տեսակների վիճակը: Բույսերի տեսակների հաշվառումը պետք է ընդգրկի դրանց կազմը, խտությունը, տարածումը, կարգավիճակը, բուսական ծածկը և գերակշռող, պահպանվող, օտար, անհետացող և խոցելի տեսակները, ինչպես նաև էկոհամակարգում մարդու գործունեության տեսանելի հետևանքները: Էնդեմիկ և հազվագյուտ բույսերի տեսակներով տարածքները պետք է արժանանան հատուկ ուշադրության: Կենդանիների տեսակների հաշվառումը պետք է ընդգրկի տվյալ տարածքում դրանց բազմազանությունը, տարածումը և խտությունը՝ այդ թվում՝ էնդեմիկ, պահպանվող, անհետացող և վտանգված տեսակների մասին տեղեկատվությունը: ՇՄԱԳ հաշվետվությունում պետք է դիտարկվեն բիոմները, ցուցիչ կենսատեսակները և կենսատեսակների համակեցությունների միջև բնորոշ փոխկապակցվածությունները: Նախագծի առանձնահատկություններից կախված՝ պետք է ներկայացվի նաև միգրացիոն ուղիների, բազմացման վայրերի, բնադրման տեղերի, վայրի բնության միջանցքների և կենսամիջավայրերի եզակիության մասին այլ ելակետային տեղեկատվություն:
  2. Ջրային կենսատեսակների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդգրկի էնդեմիկ, պահպանվող և վտանգված կենսատեսակների տարածման և թվաքանակի վերաբերյալ մանրամասներ, արդյունագործական կամ կենսական նշանակություն ունեցող ձկնորսության վայրերի և դրանց թվաքանակի վերաբերյալ մանրամասներ և ջրային գաղթող կենսատեսակների (օրինակ՝ ձկներ) և բազմացման վայրերի վրա ազդեցության նկարագիրը:
  3. Նախաձեռնողը ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջներին վերաբերող պարզաբանումներ կամ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող է գրավոր դիմել լիազոր մարմին։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր պատասխանում է նախաձեռնողին։
  4. ՇՄԱԳ հաշվետվության կազմման փուլում պարտադիր պայմաններ՝

 

Աղյուսակ N15. Պարտադիր պայմաններ

 

1) ՇՄԱԳ գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները չընդունելու դեպքում ՇՄԱԳ հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ.

 

2) Եթե նախատեսվող գործունեությանը վերաբերող փաստաթղթերը և ՇՄԱԳ հաշվետվությունը պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա նախաձեռնողն այդ տեղեկատվությունը դուրս է բերում հաշվետվությունից՝ դրա հրապարակային մասը մատչելի դարձնելով շահագրգիռ հանրությանը.

 

3) ՇՄԱԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները հաշվի են առնվում նախատեսվող գործունեության  նախագծային փաստաթղթի նախագծում.

 

4) Նախաձեռնողը պետք է ներկայացնի հիմնավորումներ, թե ինչպես են ՇՄԱԳ հաշվետվության դրույթները ներառվել  նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթում։

 

 

  1. ՇՄԱԳ հաշվետվության որակական բնութագրերն են.

Աղյուսակ N16. Հաշվետվության որակներ

 

Ինչպիսի՞ որակներ պետք է ունենա հաշվետվությունը

 

Ունի հստակ կառուցվածք՝ տրամաբանական հաջորդականությամբ, որը նկարագրում է, օրինակ, առկա ելակետային պայմանները, կանխատեսված ազդեցությունները (բնույթը, չափը և մեծությունը), առաջարկվող մեղմացման/փոխհատուցման շրջանակը, միջոցառումները, անխուսափելի/մնացորդային ազդեցությունների նշանակությունը յուրաքանչյուր բնապահպանական գործոնի համար.

 

Փաստաթղթի սկզբում ունի բովանդակություն.

 

Ունի նկարագրություն, թե ինչպես է իրականացվել ՇՄԱԳ գործընթացը.

 

Խաչաձև հղումների օգնությամբ ընթերցվում է որպես միասնական փաստաթուղթ.

 

Հակիրճ է, համապարփակ և օբյեկտիվ.

 

Պարունակում է անաչառ և անկողմնակալ տեղեկատվություն.

 

Ներառում է ուսումնասիրված այլընտրանքների ամբողջական նկարագրություն և համեմատություն.

 

Փաստաթղթում արդյունավետորեն օգտագործված են գծապատկերներ, նկարազարդումներ, լուսանկարներ և գրաֆիկական այլ մեթոդներ.

 

Արտահայտություններն ու բառերը հասկանալի են, համապատասխանում են Օրենքում կիրառվող ձևակերպումներին և, անհրաժեշտության դեպքում, ստուգված են բառարանով.

 

Օգտագործված տեղեկատվությունն ունի հղումներ աղբյուրներին.

 

Բարդ հարցերն ունեն հստակ բացատրություններ.

 

Շրջակա միջավայրի բաղադրիչների ուսումնասիրության համար օգտագործված մեթոդները լավագույնս նկարագրված են.

 

Բնապահպանական գործոնների նկարագրությունները համաչափ են դրանց կարևորությանը.

 

Պարունակում է խորհրդատվությունների ապացույցներ (եթե խորհրդակցություններ արդեն տեղի են ունեցել).

 

Առանձնացնում է հարցեր, որոնց վերաբերյալ նախատեսվում են խորհրդակցություններ.

 

Ընդծված են ծրագրի միջոցով մեղմացում և մշտադիտարկում իրականացնելու պարտավորությունները.

 

Պարունակում է հանրամատչելի կերպով նկարագրված ոչ տեխնիկական ամփոփագիր.

 

Պարունակում է օգտագործված աղբյուրների ցանկ:

 

 

  1. ՇՄԱԳ հաշվետվության կազմման փուլում նախաձեռնողը կարող է կազմել ուղղորդող հարցաթերթիկ՝ հաշվետվության կազմման գործընթացն առավել դյուրին դարձնելու, հաշվետվությունում և նախատեսվող գործունեության նախագծում ներառվող տեղեկատվության ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու, վերանայելու, իրականացված աշխատանքների արդյունավետությունը վերստուգելու և հետագա գործողությունների համակարգմանը նպաստելու նպատակով:
  2. Նախաձեռնողը կարող է մշակել հարցաթերթիկ կամ օգտագործել հետևյալ օրինակելի տարբերակը.

 

 

Աղյուսակ N17. ՇՄԱԳ հաշվետվության կազմման հարցաթերթիկ

Ա. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

#

Հարցեր

Համապատասխանո՞ւմ է

Համարժեքորեն հասցեագրվե՞լ է

Լրացուցիչ ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ

Ծրագրի նպատակները և ֆիզիկական բնութագրերը

 

1)      

Արդյո՞ք նախագիծը բացահայտում է Ծրագրի նպատակներն ու անհրաժեշտությունը.

 

 

 

2)     

Արդյո՞ք նախագիծը մանրամասն նկարագրում է Ծրագրի հստակ ժամկետները.

 

 

 

3)     

Արդյո՞ք հիմնական բնութագրերն ամբողջությամբ նշված են

 

 

 

4)     

Արդյո՞ք տեղադիրքը նույնականացված է քարտեզով կամ այլ պլանով.

 

 

 

5)     

Արդյո՞ք նախագծում ներկայացված է այն ամբողջ տարածքը, որը զբաղեցվելու է Ծրագրով.

 

 

 

6)    

Արդյո՞ք նկարագրված են երթուղիները, թունելներն ու այլ հողաշինական աշխատանքները.

 

 

 

7)     

Արդյո՞ք նախատեսվող բոլոր շինարարական աշխատանքներն են նկարագրված.

 

 

 

8)    

Արդյո՞ք շահագործման բոլոր մանրամասներն են նկարագրված.

 

 

 

9)    

Արդյոք փակման բոլոր մանրամասներն են նկարագրված.

 

 

 

10)  

Արդյո՞ք Ծրագրի համար անհրաժեշտ բոլոր ծառայություններն են նկարագրված.

 

 

 

11)    

Արդյո՞ք նկարագրված են հնարավոր բոլոր հետևանքները.

 

 

 

12)   

Արդյո՞ք կան գործունեության այնպիսի տեսակներ, որոնք կփոփոխվեն կամ կդադարեն Ծրագրի ավարտին.

 

 

 

13)   

Արդյո՞ք նախատեսվում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք կունենան կուտակային ազդեցություն.

 

 

 

14)   

Արդյո՞ք Ծրագիրը լիարժեք է նկարագրված.

 

 

 

15)   

Արդյո՞ք գնահատումը շրջանցել է որոշ հանգամանքներ, արդարացվա՞ծ է դա.

 

 

 

Ծրագրի ծավալները

16)  

Ծրագրի իրականացման ընթացքում զբաղեցվելիք ամբո՞ղջ տարածքն է քարտեզում ներկայացված.

 

 

 

17)   

Արդյո՞ք քարտեզում նշված է ժամանակավորապես զբաղեցվելիք տարածք.

 

 

 

18)  

Արդյո՞ք հողօգտագործման ամբողջ ծավալն է նկարագրված.

 

 

 

19)  

Արդյո՞ք բոլոր կառուցվածքներն են Ծրագրի համար չափագրված.

 

 

 

20)  

Արդյո՞ք Ծրագրի կառույցների չափերն ու տեսքը նկարագրված են.

 

 

 

21)   

Արդյո՞ք Ծրագիրն առնչություն ունի բնակչության հետ, մշակվե՞լ են համայնքային զարգացման ծրագրեր.

 

 

 

22)  

Արդյո՞ք նախատեսվում է բնակչության տեղահանում: Եթե այո՝ ապա մանրամասները նկարագրվա՞ծ են.

 

 

 

23)  

Արդյո՞ք նկարագրված են տրանսպորտային ենթակառուցվածքները, հոսքերը.

 

 

 

Արտադրության գործընթացները և օգտագործվող ռեսուրսները

24)  

Ծրագրով նախատեսվող բոլո՞ր գործողություններն են նկարագրված.

 

 

 

25)  

Արդյո՞ք արտադրական բոլոր միջոցառումներն են նկարագրված.

 

 

 

26)  

Արդյո՞ք նկարագրված են այն բնական բոլոր ռեսուրսները (հող, ջուր, կենսաբազմազանություն), որոնք օգտագործվելու են շինարարության, փակման կամ արտադրության ընթացքում.

 

 

 

27)  

Արդյո՞ք նկարագրված են բնական ռեսուրսների տեղափոխման մանրամասները և հնարավոր հետևանքները.

 

 

 

28)  

Արդյո՞ք նկարագրված են բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման մանրամասները.

 

 

 

29)  

Արդյո՞ք նկարագրված են բոլոր վտանգավոր նյութերը, որոնք օգտագործվելու են շինարարության, շահագործման և փակման ընթացքում.

 

 

 

30) 

Արդյո՞ք նկարագրված են Ծրագրի բնապահպանական, սոցիալ-տնտեսական հետևանքները.

 

 

 

31)   

Արդյո՞ք նկարագրված են աշխատակիցների տեղաշարժման ուղիները.

 

 

 

32)  

Արդյո՞ք նկարագրված են ժամանակավոր կամ մշտական աշխատողների բնակարանային ապահովման մանրամասները.

 

 

 

Մնացորդներ և արտանետումներ

33)  

Կոշտ թափոնների տեսակները, կազմը, վտանգավոր հատկությունները, վտանգավորության դասն ու քանակը նկարագրվա՞ծ են.

 

 

 

34)  

Արդյո՞ք նկարագրված են բոլոր թունավոր նյութերը, դրանց բաղադրությունը, վտանգավորության աստիճանը.

 

 

 

35)  

Կոշտ թափոնների հավաքման, պահման պայմանները նկարագրվա՞ծ են.

 

 

 

36) 

Արդյո՞ք նկարագրված են թափոնների հեռացման վայրերը, դրանց կոնկրետ տեղադիրքերը, թափոնների կառավարման պլաններ մշակվա՞ծ են.

 

 

 

37)  

Ծրագրի արդյունքում առաջացող կեղտաջրերի վերաբերյալ մանրամասները նկարագրվա՞ծ են.

 

 

 

38) 

Հեղուկ արտահոսքերի հնարավոր վտանգները նկարագրվա՞ծ են.

 

 

 

39) 

Արդյո՞ք նկարագրված են հեղուկ արտահոսքերի հավաքման, պահման, տեղափոխման, բարելավման մեթոդները.

 

 

 

40) 

Արդյո՞ք նկարագրված են գազային արտանետումների տեսակներն ու ծալավները.

 

 

 

41)   

Արդյո՞ք նկարագրված է գազային արտանետումների հնարավոր վտանգը.

 

 

 

42)  

Արդյո՞ք նկարագրված են գազային արտանետումների հավաքման, պահման, տեղափոխման, բարելավման մեթոդները.

 

 

 

43)  

Արդյո՞ք նկարագրված են նյութերի պահեստավորման մանրամասները.

 

 

 

44)  

Արդյո՞ք նկարագրվել են ռեսուրսների վերականգնման մեթոդները.

 

 

 

45)  

Արդյո՞ք նկարագրված են աղմուկի, լույսի, ջերմության, ճառագայթման քանակական տվյալները.

 

 

 

46) 

Արդյո՞ք նկարագրված են արտանետումների քանակական տվյալների հավաքագրման մեթոդները.

 

 

 

Վթարների և պատահարների ռիսկերը

47)  

Նախագծում ներկայացվե՞լ են վթարների, պատահարների, արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը.

 

 

 

48) 

Արդյո՞ք նկարագրված են կանխարգելման միջոցառումներ.

 

 

 

49) 

Արդյո՞ք նկարագրված են արտակարգ իրավիճակներին պարտաստվածության միջոցառումներ.

 

 

 

50) 

Արդյո՞ք Ծրագիրը համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին.

 

 

 

51)   

Նախաձեռնողի հայեցողությամբ՝ այլ հարցեր…

 

 

 

Բ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

#

Հարցեր

Համապատասխանո՞ւմ է

Համարժեքորեն հասցեագրվե՞լ է

Լրացուցիչ ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ

Ելակետ. շրջակա միջավայրի բաղադրիչներ

1)      

 

 

 

 

2)     

 

 

 

 

Տվյալների հավաքագրում և մեթոդներ

3)     

 

 

 

 

4)     

 

 

 

 

Գ. ՀԱՎԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազդեցության շրջանակը

1)      

 

 

 

 

2)     

 

 

 

 

Ուղղակի ազդեցությունների կանխատեսում

3)     

 

 

 

 

4)     

 

 

 

 

Մարդու առողջության և կայուն զարգացման հիմնախնդիրների վրա ազդեցության կանխատեսում

5)     

 

 

 

 

6)    

 

 

 

 

Ազդեցությունների նշանակության գնահատում

7)     

 

 

 

 

8)    

 

 

 

 

Ազդեցության գնահատման մեթոդներ

9)    

 

 

 

 

10)  

 

 

 

 

11)    

 

 

 

 

Դ. ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

1)      

 

 

 

 

2)     

 

 

 

 

3)     

 

 

 

 

Ե. ՄԵՂՄՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1)      

 

 

 

 

2)     

 

 

 

 

3)     

 

 

 

 

Զ. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

1)      

 

 

 

 

2)     

 

 

 

 

3)     

 

 

 

 

Է. ՈՐԱԿ

Հաշվետվության և նախագծի ներկայացման որակը

1)      

 

 

 

 

2)     

 

 

 

 

Ոչ տեխնիկական ամփոփում

3)     

 

 

 

 

4)     

 

 

 

 

Փորձագետներ

5)     

 

 

 

 

6)    

 

 

 

 

7)     

 

 

 

 

           

 

 

 

  • Քննարկվել է

    15.07.2024 - 20.08.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Հանրային քննարկում

07.08.2024 14:30

Երևան, Չարենցի 46, Օրհուս գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1709

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Անժելա Աբելյան

20.08.2024

Հայտնում ենք, որ քննարկվող իրավական նախագծի վերաբերյալ «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոն» ՀԿ ունի մի շարք այլ դիտարկումներ, ուստի խնդրում ենք նշված դիտարկումները ներկայացնելու համար աշխատանքային հանդիպում՝ իրավական ակտի նախագծի հեղինակների հետ։ Խնդարկված հանդիպման կազմակերպչական հարցերով կարող եք կապ հաստատել՝ 095 355 865 հեռախոսհամարով, կամ mkrtichyananni@gmail.com էլեկտրոնային հասցեով։

Անժելա Աբելյան

20.08.2024

Ուղեցույցի Աղյուսակ N3.-ի Օբյեկտների և բնութագրերի վիճակ 21-րդ կետում նշվում է՝ Նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտում։ Այս փուլում պետք է բացահայտվեն թե´ այլընտրանքային, թե´ զրոյական՝ նախատեսվող գործունեություն չիրականացնելու տարբերակները։ Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի, երթուղիների, տեխնոլոգիաների, գործընթացների, հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ։ Պետք է իրականացվի նաև նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում։- Առաջարկում ենք նշված հիմնավորման հիմքում դնել բնապահպանական հետևանքների համեմատությունները: Նաև անհրաժեշտ է այլըտնրանքներ կազմել և առաջարկելու գործընթացում ներգրավվել հանրությանը:

Անժելա Աբելյան

20.08.2024

Ուղեցույցի 42-րդ կետի Աղյուսակ N15.-ի 3-րդ կետում նշվում է՝ ՇՄԱԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները հաշվի են առնվում նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի նախագծում. – Առաջարկում ենք լրացնել, որ արդյունքները պետք է « հաշվի են առնվում » բառերի փոխարինել «պարտադիր ներառվեն և ունենան որոշիչ դեր» բառերով:

Տեսնել ավելին