Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

«___» ___ 2024 թվականի  N – Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերիև բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով. «3) hողամասերի նպատակային նշանակության փոփոխության թվային հարթակում տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:»:

2)  որոշման N 1 հավելվածում.

ա. 12-րդ կետում «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «(առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ՝      7 աշխատանքային օրվա ընթացքում)» բառերը.

բ. 14-րդ կետում «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ կարծիքները Լիազոր մարմին են ներկայացվում դրանք ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և նախագծման առաջադրանքների  վերաբերյալ կարծիքները Լիազոր մարմին են ներկայացվում դրանք ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, իսկ առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում:».

գ. 47-րդ կետից հանել. «կամ Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման» բառերը.

դ. 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից Լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում ներառվում են.

1) համայնքի ղեկավարին ուղղված քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը՝ սույն Կարգի Ձև N 5-ին համապատասխան (համասեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի պատճենները.

2) հողամասի հատակագիծը (շրջադարձային կետերի կոորդինատներով).

3) իրավիճակային հատակագիծը՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով, նշելով հողամասը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհներն, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները.

4) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը, որում նշվում են.

   ա) համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության վերաբերյալ տեղեկատվություն.

   բ) առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն.

5) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները.

6) տեղեկանք սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող (առկայության դեպքում) օբյեկտների վերաբերյալ (այդ թվում` համայնքի վարչական սահմանից դուրս)՝ 1000 մետր շառավղով՝ կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից.

7) տեղեկանք ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ (ջրամբարներ և գլխամասային կառուցվածքներ, ջրանցքներ և խողովակաշարեր, մայրուղային խողովակաշարեր, ստորգետնյա գազապահեստարաններ, մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման օդային գծեր, 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցեր, մալուխային գծեր, ինչպես նաև I և II դասերի գազատարներ, կապի ենթակառուցվածքներ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության գոտիներով համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ.

8) տեղեկանք պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիների սահմանների վերաբերյալ (առկայության դեպքում).

9) ինքնակամ կառույցի օրինականացման դեպքում տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն՝ տրված լիցենզավորված մասնագետի կողմից:».

ե. 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58․ Համայնքի ղեկավարի կողմից Լիազոր մարմին համաձայնեցման ներկայացվող փաթեթում ներառվում է.

1) համայնքի ղեկավարին ուղղված քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը՝ սույն Կարգի Ձև N 4-ին համապատասխան (համասեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի պատճենները.

2) հողամասի հատակագիծը շրջադարձային կետերի կոորդինատներով.

3) իրավիճակային հատակագիծը՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով, նշելով հողամասը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհներն, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները.

4) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարներ, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները.

5) ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծ (կառուցապատման նպատակով գործառնական նշանակության փոփոխությունների դեպքում):».

զ. 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխության մասով Համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը Լիազոր մարմին է ներկայացնում է առաջարկություն՝ կցելով Կարգի 58-րդ կետում նշված փաստաթղթերը:»:

2. Որոշումը լրացնել նոր՝ N3 հավելվածով` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    15.07.2024 - 30.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 959

Տպել