ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2283-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2299-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների ընդունմամբ՝ ծխախոտային արտադրանքի անվտանգության վերաբերյալ սահմանած նոր պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Հիմք ընդունելով ծխախոտային արտադրանքի անվտանգության վերաբերյալ սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել ծխախոտային արտադրանքի անվտանգության վերաբերյալ համապատասխան ստուգաթերթը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ համապատասխան ստուգաթերթում ներառելով ծխախոտային արտադրանքի անվտանգության մասով սահմանված նոր պահանջների վերաբերյալ հարցերը։
- Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
12.07.2024 - 28.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1079
Տպել