Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը.

   Հայաuտանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Շիրակ» միջազգային օդանավակայանում միջազգային ստանդարտներին համապատասխան ավիաօդերևութաբանական ծառայությունների մատուցմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «Շիրակ» օդերևութաբանական սպասարկման ծառայության ստորաբաժանումները տեղակայված են «Շիրակ» միջազգային օդանավակայանի երկու տարբեր շենքում։ Նշված տարածքները գտնվում եմ անմխիթար վիճակում, բացակայում են նվազագույն աշխատանքային պայմանները, իսկ դրանց վերակառուցումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով ֆինանսական ծախսերը։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության և մատուցվող աերոնավիգացիոն ծառայությունների որակի մակարդակի շարունակական բարելավումը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել Հայաuտանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից «Շիրակ» միջազգային օդանավակայանում մատուցվող ավիաօդերևութաբանական ծառայությունների որակը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կող­մից:

 

  1. Ակնկալվող Արդյունքը

    Միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան նոր դիտարկումների շենքի կառուցմամբ «Շիրակ» օդերևութաբանական սպասարկման ծառայության բոլոր ստորաբաժանումները և օդերևութաբանական համակարգերի աշխատանքն ապահովող սերվերային համակարգերը կմեկտեղվեն մեկ շինության մեջ, կստեղծվեն բարձրակարգ աշխատանքային պայմաններ, էականորեն կբարձրանա մատուցվող ավիաօդերևութաբանական ծառայությունների որակը։

   Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է 2025-2026թթ. ընթացքում կառուցել և համապատասխան գույքով ապահովել դիտարկումների շենքը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամն այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

  1. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

   Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

   Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    11.07.2024 - 26.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ավիացիա, Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1131

Տպել

Առաջարկներ`

Asya Dilanyan

23.07.2024

Նախագիծը հույժ կարևոր է "Շիրակ" ՕՍ ծառայության համար։ Քանի որ շինությունները, որտեղ տեղակայված են կանխատեսումների և դիտարկումների բաժինները անմխիթար վիճակում են,չկան տարրական կոմունալ հարմարություններ։ Շատ հաճախ աշխատակիցները աշխատում են էքստրեմալ պայմաններում` առաստաղից թափվող անձրևաջրերի տակ,սենյակներ ներթափանցած օձերի և մկների հետ։ Ուղակի անընդունելի է 21_րդ դարում միջազգային օդանավակայանում նման պայմաններում աշխատելը։ Իմ կարծիքով նոր շենքի կառուցումը խթան կհանդիսանա թռիչքների օդերևութաբանական սպասարկման որակի և մակարդակի բարձրացման համար։

Simon Darbinyan

22.07.2024

Անհրաժեշտություն է,որ միջազգային օդանավակայանի կարգավիճակ ունեցող օդանավակայանում աշխատակիցները ունենան աշխատանքային նորմալ շենքային պայմաններ։

Մամիկոն Եփրեմյան

16.07.2024

Նախագիծը ողջունելի է և էապես կնպաստի թռիչքների օդերևութաբանական սպասարկման նոր և միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը։

Տեսնել ավելին